Ալֆոնս Արեոլա
Արեոլան Պարի Սեն-Ժերմենի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Ֆիլիպիններ | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 27, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 94 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Ռեալ Մադրիդ (վարձավճարով Պարի Սեն-Ժերմենից) | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2006 | Պետի Անժե | ||
2006-2012 | Պարի Սեն-Ժերմեն | ||
2008-2009 | → Կլերֆոնտեն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-ներկա | Պարի Սեն-Ժերմեն | 75 | (0) |
2013-2014 | → Լանս | 35 | (0) |
2014-2015 | → Բաստիա | 36 | (0) |
2015-2016 | → Վիլյառեալ | 32 | (0) |
2019-ներկա | → Ռեալ Մադրիդ | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2009 | Ֆրանսիա Մ16 | 14 | (0) |
2009-2010 | Ֆրանսիա Մ17 | 10 | (0) |
2010-2011 | Ֆրանսիա Մ18 | 4 | (0) |
2011-2012 | Ֆրանսիա Մ19 | 8 | (0) |
2012-2013 | Ֆրանսիա Մ20 | 16 | (0) |
2013-2014 | Ֆրանսիա Մ21 | 9 | (0) |
2018-ներկա | Ֆրանսիա | 3 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալֆոնս Արեոլա (ֆր.՝ Alphonse Areola, փետրվարի 27, 1993[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Պարի Սեն-Ժերմենից վարձավճարով հանդես է գալիս Ռեալ Մադրիդի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարի Սեն-Ժերմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեոլան Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2009 թվականի հուլիսին[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Արեոլան նշեց 2013 թվականի մայիսի 18-ին՝ փոխարինելով Սալվատորե Սիրիգուին Բրեստի դեմ խաղում[7][8]։ Այս խաղից առաջ ՊՍԺ-ն արդեն ապահովել էր չեմպիոնի տիտղոսը[9][10], իսկ Բրեստը դուրս էր մնացել Լիգա 1-ից[11]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 26-ին՝ Լորյանի դեմ խաղում[12][13]։
2013 թվականի հուլիսի 23-ին Արեոլան վարձավճարով տեղափոխվեց Լիգա 2-ում հանդես եկող Լանս[14]։ Նա միանգամից դարձավ թիմի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 36 հանդիպում և օգնելով Լանսին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը առաջնությունում ու տեղափոխվեց Լիգա 1[15]։ Արեոլան ճանաչվեց Լիգա 2-ի լավագույն դարպասապահը և ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[16]։ Բացի այդ, նա Eurosport-ի կողմից ճանաչվեց տարվա բացահայտում՝ առաջ անցնելով Ն'Գոլո Կանտեին և Գաետան Բուսմանին[17]։
2014 թվականի հուլիսի 26-ին Արեոլան վարձավճարով միացավ Կլոդ Մակելելեի գլխավորած Բաստիային՝ փոխարինելով կարիերան ավարտած Միքայել Լանդրոյին[18][19]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[20][21]։ Արեոլան անցկացրեց 39 հանդիպում՝ 13 խաղում պահելով իր դարպասը անառիկ[22]։ Բաստիան զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը Լիգա 1-ում[23] և հասավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ 4-0 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին[24][25]։
2015 թվականի հունիսի 17-ին Արեոլան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Վիլյառեալ[26][27] որպես վնասվածք ստացած Սերխիո Ասենխոյի փոխարինող[28]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 23-ին՝ Ռեալ Բետիսի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի փետրվարի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Նապոլիի դեմ խաղում[31]։ 2015-16 մրցաշրջանում Արեոլան անցկացրեց 37 հանդիպում[32]՝ 15 խաղում պահելով իր դարպասը անառիկ և բաց թողելով ընդամենը 26 գնդակ, իսկ Վիլյառեալը զբաղեցրեց 4-րդ տեղը առաջնությունում[33]։ Լա Լիգայի միայն 2 դարպասապահ էր կարողացել ավելի շատ խաղերում անառիկ պահել դարպասը՝ Ատլետիկո Մադրիդի դարպասապահ Յան Օբլակը և Բարսելոնայի Կլաուդիո Բրավոն[34]։ Արեոլան ակումբային նոր ռեկորդ սահմանեց՝ 620 րոպե շարունակ իր դարպասը գոլ չընդունելով[34][35]։ Վիլյառեալը հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Լիվերպուլին[36][37]։
2016-17 մրցաշրջանում Արեոլան վերադարձավ Պարի Սեն-Ժերմեն, սակայն մրցաշրջանը սկսեց որպես թիմի երկրորդ դարպասապահ՝ Քևին Թրապպից հետո։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Արսենալի դեմ խաղում[38][39]։ Այս խաղից հետո Արեոլան դարձավ ՊՍԺ-ի հիմնական դարպասապահը՝ հաջորդ 8 խաղերում անառիկ պահելով իր դարպասը 4 անգամ[40]։ Դեկտեմբերին ֆրանսիացին կորցրեց իր դիրքը թիմի մեկնարկային կազմում՝ 11 հարվածից բաց թողելով 10 գնդակ[41]։ 2017 թվականի ապրիլի 1-ին Արելոան ՊՍԺ-ի հետ հաղթեց Ֆրանսիայի լիգայի գավաթը[42][43], թեև խաղադաշտ դուրս չեկավ եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[44]։ Մայիսի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Անժեի դեմ հանդիպմանը[45]՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[46][47]։ 2016-17 մրցաշրջանում Արեոլան անցկացրեց 27 հանդիպում՝ բաց թողելով 21 գնդակ[48]։
2017-18 մրցաշրջանը Արեոլան անցկացրեց որպես Պարի Սեն-Ժերմենի հիմնական դարպասապահ։ 2017 թվականի հուլիսի 29-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[49]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[50][51]։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին 5 խաղերում Արեոլան բաց թողեց ընդամենը 1 գնդակ, իսկ ՊՍԺ-ն գերազանցեց խմբային փուլում խփած և բաց թողած գոլերի տարբերության ռեկորդը[52]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ բաց թողելով 35 գնդակ և 21 խաղում պահելով իր դարպասը անառիկ[53], իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով Ֆրանսիայի գավաթը[54][55], Ֆրանսիայի լիգայի գավաթը[56][57] և Ֆրանսիայի առաջնությունը[58][59]։
2018 թվականի ամռանը Պարի Սեն-Ժերմենը գնեց Ջանլուիջի Բուֆֆոնի տրանսֆերը Յուվենտուսից[60][61], և 2018-19 մրցաշրջանում Արեոլան ու իտալացին սկսեցին փոխեփոխ հանդես գալ թիմում[62][63]։ 2019 թվականի ապրիլի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[64], սակայն Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[65][66][67]։ 2018-19 մրցաշրջանում Արեոլան անցկացրեց 31 հանդիպում՝ 16 խաղում պահելով իր դարպասը անառիկ[68], իսկ ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[69][70]։
2019 թվականի օգոստոսի 3-ին Արեոլան խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Ռենի դեմ խաղում[71]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[72][73]։
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Արեոլան 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Մադրիդին[74][75][76]՝ դառնալով Կեյլոր Նավասի տրանսֆերի մի մասը[77][78]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեոլան իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Ֆիլիպինները միջազգային ասպարեզում, քանի որ նրա ծնողները ունեն ֆիլիպինական արմատներ[79]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2012 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[80]՝ անցկացնելով 3 հանդիպում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[81]։ 2013 թվականին Արեոլան մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով բոլոր 7 հանդիպումներում[82]։ Ֆրանսիան հաղթեց մրցաշարը՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Ուրուգվային[83][84]։
Ֆրանսիայի ազգային հավաքական Արեոլան առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերի 1-ին Դիդիե Դեշամի կողմից՝ Հայաստանի և Դանիայի դեմ խաղերի համար[85][86][87], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[88][89]։ 2018 թվականի մայիսի 17-ին Արեոլան ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[90][91]՝ չանցկացնելով ոչ մի հանդիպում[92]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[93][94]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[4][95]։
Իր դեբյուտը ազգային հավաքականում Արեոլան նշեց 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի դեմ խաղում[96][97]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[98]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պարի Սեն-Ժերմեն | 2012–13 | Լիգա 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2016–17 | 15 | 0 | 5 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 27 | 0 | ||
2017–18 | 34 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 43 | 0 | ||
2018–19 | 21 | 0 | 5 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 31 | 0 | ||
2019–20 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
Ընդհանուր | 75 | 0 | 10 | 0 | 17 | 0 | 5 | 0 | 107 | 0 | ||
Լանս (վարձավճար) | 2013–14 | Լիգա 2 | 35 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | 36 | 0 | |
Բաստիա (վարձավճար) | 2014–15 | Լիգա 1 | 36 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 40 | 0 | ||
Վիլյառեալ (վարձավճար) | 2015–16 | Լա Լիգա | 32 | 0 | 0 | 0 | 5 | 0 | — | 37 | 0 | |
Ռեալ Մադրիդ (վարձավճար) | 2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 178 | 0 | 12 | 0 | 22 | 0 | 8 | 0 | 220 | 0 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[98]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 0 |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարի Սեն-Ժերմեն
- Լիգա 1. 2012–13[8], 2017–18[58], 2018–19[69]
- Ֆրանսիայի լիգայի գավաթ. 2016–17[42], 2017–18[57]
- Ֆրանսիայի գավաթ. 2016–17[46], 2017–18[54]
- Ֆրանսիայի սուպերգավաթ. 2016[99], 2017[51], 2018[100], 2019[72]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիա Մ20
- Աշխարհի Մ20 առաջնություն. 2013[84]
Ֆրանսիա
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2012[81]
- Լիգա 2-ի տարվա լավագույն դարպասապահ. 2014[16]
- Լիգա 2-ի խորհրդանշական հավաքական. 2014[16]
- Eurosport-ի տարվա հայտնություն. 2014[17]
- Չեմպիոնների Լիգայի հայտնությունների խորհրդանշական հավաքական. 2016[101]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «France - A. Areola - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Alphonse Areola : La biographie - Africa Top Sports». Africa Top Sports (ֆրանսերեն). 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «PSG : premier contrat pro pour Areola». www.maxifoot.fr. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Paris Saint-Germain - Stade Brest 29, May 18, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 8,0 8,1 «Beckham delivers in Paris win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «David Beckham's Paris St-Germain clinch French title» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «PSG clinch title with win at Lyon». Eurosport. 2013 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Ligue 1 Table 2012-13». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «FC Lorient - Paris Saint-Germain, May 26, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Lorient v PSG Live Commentary & Result, 26/05/2013, Ligue 1 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Officiel : Alphonse Areola prêté à Lens». rclens.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «CA Bastia - Lens : Rendez-vous en Ligue 1 !». www.rclens.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Jiang, Allan. «Alphonse Areola and Hervin Ongenda Diverging at Bastia». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ 17,0 17,1 «Alphonse Areola, révélation Eurosport 2014 !». www.rclens.fr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «SC Bastia try to claw Alphonse Areola from Lens | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Areola completes Bastia loan switch from PSG». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «French Ligue 1 report: Bastia hold Marseille to draw». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ FIFA.com (1900 թ․ հունվարի 1). «Areola still on top of the world». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Ligue 1 Table 2014-15». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «SC Bastia - Paris Saint-Germain, Apr 11, 2015 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Paris St-Germain beat Bastia 4-0 to win the French League Cup». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Areola's Villarreal loan a perfect fit». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «PSG loan Areola to Villarreal». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ Sport (2015 թ․ հունիսի 18). «Villarreal snap on PSG's Areola on loan as Asenjo replacement». sport (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Real Betis Balompié - Villarreal CF, Aug 23, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Real Betis 1-1 Villarreal». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Villarreal CF - SSC Napoli, Feb 18, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Villarreal season in review: the goalkeepers». Villarreal USA. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ 34,0 34,1 Gibney, Andrew. «Alphonse Areola: The Paris Saint-Germain Youngster Breaking the Mould». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Villarreal : l'infranchissable Areola met l'Espagne à ses pieds !». Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ uefa.com (2016 թ․ ապրիլի 27). «UEFA Europa League 2015/16 - History - Villarreal-Liverpool – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ uefa.com (2016 թ․ մայիսի 4). «UEFA Europa League 2015/16 - History - Liverpool-Villarreal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Paris Saint-Germain - Arsenal FC, Sep 13, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «David Ospina starts for Arsenal's Champions League clash with PSG». Metro (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Areola eager to impress for PSG vs. Marseille». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «PSG : Trapp, Areola… Unai Emery justifie son choix avec ses gardiens !». Le 10 Sport (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ 42,0 42,1 «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «PSG beat Monaco to lift fourth straight League Cup». The Star Online (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «SCO Angers - Paris Saint-Germain, May 27, 2017 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 46,0 46,1 «Own goal earns PSG record 11th French Cup title». Eurosport. 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «PSG wins French Cup scraping 1-0 win against Angers». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 51,0 51,1 «Ligue1.com - Alves stars as PSG make it five in a row!». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «PSG hammer Celtic with goals by Neymar, Edinson Cavani and Kylian Mbappe». The Independent (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 54,0 54,1 «PSG win French Cup to complete treble» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Paris Saint-Germain win French Cup, but minnows Les Herbiers win plaudits | IOL Sport» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 57,0 57,1 «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 58,0 58,1 «PSG wrap up Ligue 1 title with Monaco win | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Gianluigi Buffon: Paris St-Germain complete signing of Juventus legend» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Buffon joins PSG for final shot at Champions League glory». Reuters (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ Jones, Matt. «Thomas Tuchel Says Alphonse Areola Ahead of Gianluigi Buffon for PSG No. 1 Spot». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Medina, Bryan (2018 թ․ դեկտեմբերի 19). «Buffon talks about splitting time in PSG goal with Areola». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Apr 27, 2019 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Rennes beat Paris St-Germain on penalties in Coupe de France final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Rennes win French Cup on penalties to shock PSG». Eurosport. 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Rennes stun PSG to win French Cup on penalties». Reuters (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2019-12-02-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 69,0 69,1 «PSG win Ligue 1 as Mbappe scores hat-trick; Notre Dame tribute; Neymar returns» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Paris Saint-Germain crowned champions of France's Ligue 1 for eighth time». France 24 (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Paris Saint-Germain - Stade Rennais FC, Aug 3, 2019 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 72,0 72,1 Reuters (2019 թ․ օգոստոսի 3). «PSG come from behind to beat Rennes in French Super Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Di Maria free kick earns PSG comeback win in French Super Cup». www.msn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Areola joins Real Madrid on loan». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Official Announcement: Areola | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Real Madrid Sign Areola on Loan From PSG». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «PSG: Keylor Navas joins from Real Madrid as Alphonse Areola goes to Real on loan» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Milne, Alex (2019 թ․ սեպտեմբերի 2). «Keylor Navas completes PSG transfer as Real Madrid sign Alphonse Areola on loan». mirror. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Tupas, Cedelf P. «France youth squad GK Alphonse Areola shows Azkals interest» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 81,0 81,1 «Technical report» (PDF). UEFA. էջ 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - France». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «France U20 - Uruguay U20, Jul 13, 2013 - U-20 World Cup 2013 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 84,0 84,1 FIFA.com. «France triumph after shootout drama». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Diarra returns to France squad after five years». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Press, Associated (2015 թ․ հոկտեմբերի 1). «Marseille midfielder Diarra earns call back with France». Daily Herald (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «DIARRA BACK IN BLEU!». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «France - Armenia, Oct 8, 2015 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Denmark - France, Oct 11, 2015 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Alphonse AREOLA - Alphonse Areola - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Taylor, Daniel (2018 թ․ հուլիսի 15). «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ commentary), Barry Glendenning (match; (build-up), Will Unwin; McVeigh, Niall (2018 թ․ հուլիսի 15). «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Germany - France, Sep 6, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Welle, Deutsche. «Germany and France share Nations League spoils | DW | 06.09.2018». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 98,0 98,1 «Alphonse Aréola». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «PSG thrash Monaco to win French Super Cup as Neymar plays 15 minutes». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ UEFA.com. «Our Champions League breakthrough team of 2016». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արեոլայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Արեոլայի պաշտոնական Տվիտերի էջը
- Արեոլայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Արեոլան transfermarkt-ում
- Արեոլան soccerbase.com-ում
- Արեոլան WhoScored.com կայքում
- Արեոլան Պարի Սեն-Ժերմենի պաշտոնական կայքում
- Արեոլան Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Արեոլան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Արեոլան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-05-05 Wayback Machine
- Արեոլան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2018-06-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնս Արեոլա» հոդվածին։ |
|
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բաստիայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լանսի ֆուտբոլիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Վեստ Հեմ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ