Jump to content

Ալրացող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալրացող , բույսերի հիվանդությունների խումբ։ Հարուցիչներն են ալրացողազգիների (Erysiphaceae) ընտանիքի պարկավոր սնկերը։

Ալրացողով հիվանդ բույսերի կանաչ օրգանների վրա առաջանում է թանձր, ալրային, հետագայում՝ գորշացող փառ՝ կազմված հարուցիչի սնկամարմնի թելիկներից և նրա կոնիդիումներից։

Ալրացողը վնասում է խաղողի վազին, դեղձենուն, վարդենուն, վարունգին, սեխին, դդումին և այլն։

Պայքարի միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքարի միջոցներն են՝ բույսերի փոշոտումը ծծմբային միացություններով, վնասված բույսերի մնացորդների հավաքումն ու այրումը, ալրացողի նկատմամբ կայուն սորտերի ստեղծումը և այլն։

Ընթերցե՛ք «ալրացող» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 191