Ալյե (գավառ)
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ | ||||
Մտնում է | Օվրեն-Ռոն-Ալպեր | ||||
Վարչկենտրոն | Մուլեն | ||||
Ամենաբարձր կետ | Puy de Montoncel? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▼334 872 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Խտություն | 47 | ||||
Տարածք | 7340 կմ² | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Կրյոզ, Շեր, Նյևր, Սոն-է-Լուար, Լուար և Պյուի-դը-Դոմ | ||||
Ժամային գոտի | UTC 1 և UTC 2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-03 | ||||
Անվանված է | Allier? | ||||
allier.fr(ֆր.) | |||||
Ալյե (ֆրանսերեն՝ Allier), գավառ կենտրոնական Ֆրանսիայում, անունն ստացել է համանուն գետից։
- Ալյե դեպարտամենտի կարգային թիվն է՝ 03։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյեի պատմությունը կապված է Բուրբոնների հետ, որոնց հետ առնչվում է համարյա ամբողջ տարածքը։ Ալյեն 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ձևավորված 83 դեպարտամենտներից մեկն է։ Ստեղծվել է նախկին Օվերն և Բուրբոններ գավառներից։
1940 թ. մարշալ Ֆիլիպ Պետենի կառավարությունը Վիշի բնակավայրն ընտրեց որպես մայրաքաղաք։ Վիշին դարձավ նաև դեպարտամենտի երկրորդ ենթապրեֆեկտուրան այն բանից հետո, երբ դեպարտամենտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների օկուպացրած և ազատ գոտիների դեմարկացիոն գծով բաժանվել էր երկու մասերի։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել արտահայտիչ տնտեսության բնագավառներն են սննդի արտադրությունը, անտառամշակումը և կահույքի արտադրությունը, քիմիական բնագավառը, մետաղամշակումը և մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկայի, կաուչուկի արտադրությունը։
Դեպարտամենտի ՀՆԱ-ում գյուղատնտեսության բաժինը հասնում է 7%-ի։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյեն գետերի, անտառների և փոքր լեռների երկիր է, որտեղ դրոշմված են Բուրբոններ դուքսերի հետքերը։ Բնաշխարհն իր Տրոսե անտառով և Սիուլ գետի կիրճերով նպաստավոր է բնության գրկում ժամանցի՝ արշավներ և ձկնորսություններ կազմակերպելու համար։ Ջրաբուժությունը՝ Վիշիում գտնվող միջազգային ջրաբուժարանով, այս երկրամասի գլխավոր զբոսաշրջային հատվածն է։ Այստեղի բնության մեջ նաև բազմազան են պահպանված ավելի քան 500 դղյակները, ռոմանական եկեղեցիները և գեղեցիկ բնակատեղիները, որոնցից շատերը ժառանգություն են մնացել Բուրբոններից։ Բուրբոնների խոհանոցն արտացոլված է երկրամասի պատմության մեջ և առաջարկում է բարձրորակ մթերքներ՝ շարոլյան տավարի մսեղենը, Սեն-Պուրսեն (ֆր.՝ Saint-Pourçain) գինիները, Շարուի մանանեխը։ Ալյե գետում հանդիպում է Thymallus thymallus ձուկը, որին Ֆրանսիայում ասում են ombre des rivières (գետերի ստվերներ)[2]. Այն շատ բարձր են գնահատում իր նուրբ համի համար[3].
Զբոսաշրջային կարևոր վայրերից են՝
- Հուշարձաններ՝
- Շատո լա Պալեսը (ֆր.՝ Château de La Palice), Վերածննդի դարաշրջանի իր նշանավոր կեսոնային առաստաղներով;
- Բուրբոն-լ'Արշամբո դղյակը, որը Բուրբոնների օրրանն է։
- Եկեղեցիներ՝
- Մուլենի տաճարը, «Աստվածամայրը փառքի մեջ» եռանկարով;
- Բուրբոների «Սեն-Դենի» եկեղեցին;
- Սեն Վինսեն դը Շանտել աբբայությունը;
- Թանգարաններ՝
- «Բեմական զգեստի ազգային կենտրոնը»
- Մանտենի տունը Մուլենում։
- Գործող տեղեր՝
- Զվարճանքի և կենդանիների Le PAL այգին
- Պալեոպոլիս վայրը, որն ստեղծվել է հնէաբանության միջոցով երկրի և կյանքի մասին գիտելիքներ ստանալու համար։
- Երեք նշանավոր քաղաքները՝
- Մուլենը 15-րդ դարից ստացած պատմական ժառանգությունով;
- Մոնլուսոնը՝ միջնադարյան հանդիսավոր մի քաղաք իր դղյակներով;
- Վիշին՝ իր նշանավոր ջրաբուժարանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ «The grayling zones of rivers and their tributaries» (PDF) (անգլերեն). European Centre for River Restoration (ECRR). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22–ին-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Les accords vin-poisson – Célébration d'un mariage réussi!» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալյե պրեֆեկտուրայի կայք Արխիվացված 2004-12-11 Wayback Machine
- Ալյեի գերագույն խորհրդի կայք
- Ալյե դեպարտամենտի զբոսաշրջության վարչություն
- Դեպարտամենտի պատմությունը և քարտեզը 1883 թվականի դրությամբ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյե (գավառ)» հոդվածին։ |
|