Ալմիրոս
Բնակավայր | ||
---|---|---|
Ալմիրոս | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Almyros Municipality? և Commune of Almyros? | |
ԲԾՄ | 70 մետր | |
Բնակչություն | ▼7244 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 2422 | |
Փոստային դասիչ | 37100 | |
Պաշտոնական կայք | almyros.gr | |
| ||
Ալմիրոս[1][2] (հուն․՝ Αλμυρός[3]), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 67 մ բարձրության վրա, նույնանուն գետի, որը թափվում է Պագասիտիկոս ծովածոց, ձախ ափի 3 կմ երկայնքով, Նեա Անխիալոս օդանավակայանից 5 կմ հարավ, Վոլոսից 25 կմ հարավ-արևմուտք և Աթենքից 158 կմ հյուսիս-արևմուտք[4]։ Համանուն համայնքի (դիմա) վարչական կենտրոնն է Թեսալիա ծայրամասի Մագնիսիա ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 7955 մարդ է[3]։
Քաղաքի արևելքով անցնում է Պիրեյոս-Աթենք-Սալոնիկ-Էվզոնի եվրոպական երթուղի E75-ի մաս կազմող ավտոմայրուղի 1-ը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալմիրոսի մոտակայքում՝ 10 կմ հեռավորության վրա, գտնվել է հնագույն Ալոս քաղաքը[5]։
Ժամանակակից Ալմիրոսը հիմնադրվել է 13-րդ դարում։ Այն ավելի հին՝ 9-րդ դարում՝ Լևոն VI Իմաստասերի կառավարման ժամանակաշրջանում (886-912) հիմնադրված բնակավայրի համանունն է։ Ինչպես հայտնում է իսպանացի ճանապարհորդ Վենիամին Թուդելսկին, որը Սուրբ երկիր էր ճանապարհորդել 1173 թվականի վերջին, Ալմիրոսը եղել է Թեսալիայի ամենակարևոր առևտրական կենտրոնը և Վենետիկի, Պիզայի և Ջենովայի հիմնական շուկաներից մեկը։ 14-րդ դարում քաղաքը բազմիցս կողոպտվել է ֆրանկների և տարբեր ցեղերի կողմից և վերջապես որոշ ժամանակ անց մտել է Ստեֆան Դուժանի Սերբա-հունական թագավորության մեջ, որը նվաճվել է 1392 թվականին օսմանցիների կողմից։ 16-րդ դարում քաղաքը կորցրել է իր նախկին բարգավաճումը և վերացել է ժանտախտի համաճարակից և ալժիրցի ու այլ ծովահենների թալանի պատճառով, որոնք ամբողջ Միջերկրական ծովը պահում էին վախի մեջ։ 19-րդ դարի սկզբին նոր քաղաքը պատկանել է Ալի փաշա Տեպելենսկու պետությանը, իսկ հետո անցել է նրա որդու՝ Վելի փաշայի իշխանության տակ։ 1833 թվականին Ալմիրոսը կործանվել է Թաֆիլ Բուզի կողմից, որն առևանգել է նշանավոր շատ քրիստոնյաների և օսմանցիների։ 1897 թվականին Ալմիրոսին մեծ վնասներ է պատճառել թուրքական բանակը։ 1881 թվականի Կոստանդնուպոլսի պայմանագրով Ալմիրոսը մտել է Հունաստանի թագավորության կազմի մեջ։
Քաղաքը վնասվել է 1955 թվականի ապրիլի 19-ի 6,2 բալլ ուժգնությամբ[6][7] և 1980 թվականի հուլիսի 9-ի 6,3 բալլ ուժգնությամբ երկրաշարժերից[8]։
1998 թվականի մայիսին վերականգնումից հետո բացվել է Ալմիրոսի հնագիտական թանգարանը[9]։
Ալմիրոսի համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը ստեղծվել է 1912 թվականին[10]։ Ալմիրոսի համայնքի մեջ մտնում է ութ բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 7955 մարդ է[3]։ Մակերեսը 209,979 կմ² է[4]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[3], մարդ |
---|---|
Ալմիրոս | 7955 |
Անո Մավրոլոֆոս | 26 |
Արիլոխորիոն | 67 |
Զարկադոխորիոն | 8 |
Մավրոլոֆոս | 16 |
Նեոհորակիոն | 118 |
Պարալիա Ալմիրու | 21 |
Պերդիկա (Մագնիսիա) | 9 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 8418[11] |
2001 | 7895[11] |
2011 | 7955[3] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Алмиро́с // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 7—31.
- ↑ Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
- ↑ 4,0 4,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 388. — ISSN 1106-5761.
- ↑ Հերոդոտոս. История. VII 173, 197
- ↑ «Λεχώνια 1955 (VIII)» (հունարեն). Ο.Α.Σ.Π. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Ο Βόλος ισοπεδώθηκε από 6,2 Ρίχτερ (video)» (հունարեն). Magnesia News. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «M 6.3 - Greece» (անգլերեն). National Geophysical Data Center (NGDC). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Έλσα Νικολάου (2012). «Γιαννοπούλειο Αρχαιολογικό Μουσείο Αλμυρού. Ιστορικό» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων - αναλυτικά. Κ. Αλμυρού (Λαρίσης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 11,0 11,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմիրոս» հոդվածին։ |
|