Ալմա Սունդքվիստ
Ալմա Սունդքվիստ | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Torps församling, Härnösand diocese, Շվեդիա[4][5][6][…] |
Մահացել է | հունվարի 7, 1940[1][7][2][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][7][2][…] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Կարոլինյան ինստիտուտ և Ուփսալայի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և գինեկոլոգ |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Անդամություն | Ուփսալայի կին ուսանողների ասոցիացիա[8] |
Alma Sundquist Վիքիպահեստում |
Ալմա Մարիա Կատարինա Սունդքվիստ (շվեդ.՝ Alma Sundquist, մարտի 23, 1872[1][2][3][…], Torps församling, Härnösand diocese, Շվեդիա[4][5][6][…] - հունվարի 7, 1940[1][7][2][…], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][7][2][…]), շվեդ բժիշկ և վեներական հիվանդությունները բուժած առաջին կին մասնագետ։ Լինելով կանանց իրավունքների նվիրյալ պաշտպան՝ պայքարել է կանանց համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելու օգտին, անդրադարձել հակահիգիենիկ տների և մարմնավաճառության հետ կապված խնդիրներին և նպաստել աղջիկների՝ սեռական դաստիարակություն ստանալու անհրաժեշտությանը։ Պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար, 1919 թվականին Նյու Յորքում «Բժիշկ կանանց միջազգային ասոցիացիայի» հիմնադիր ժողովում ներկայացրել է Շվեդիան և մասնակցել Վաշինգտոնում տեղի ունեցած աշխատավոր կանանց միջազգային առաջին կոնգրեսին։ 1930-ական թվականների սկզբին Ազգերի լիգայի անունից հանդես է եկել որպես Ասիայի երկրներում կանանց և երեխաների ստրկության առևտրի վերաբերյալ զեկույցի երեք համահեղինակներից մեկը։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1872 թվականի մարտի 23-ին Շվեդիայի Մեդելփադ պատմական նահանգում և փոստի կառավարիչ Յոհան Էրիկ Սունդքվիստի ու Կատարինա Կրիստինա Հոլմերի երեք դուստրերից կրտսերն էր[9]։ Հոր մահից հետո մոր և երկու քույրերի հետ տեղափոխվել է Սունդսվալ, բայց 1888 թվականի մեծ հրդեհից իրենց տունն ավերվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Ստոկհոլմ, որտեղ 1891 թվականին ավարտել է Վալինսկա ավագ դպրոցը։ Հաճախել է Ուփսալա համալասրանը, որտեղ նախապատրաստվել է բժշկություն և փիլիսոփայություն ուսումնասիրել[10]։ Ուսման ընթացքում ծանոթացել է համակուրսեցի Ադա Նիլսոնի հետ։ Երկու կանայք ընկերացել են և դարձել գործընկերներ և 1892 թվականին միացել Լիդիա Վալստրյոմին ու անդամագրվել վերջինիս հիմնադրած «Uppsala Women's Student Association» ընկերությանը Ադել Ֆիլիպսոնի, Գուլլի Պետրինիի և այլոց հետ[9]։
Չնայած բժշկական գործունեության կանոնակարգերին, որոնք արգելում էին կանանց աշխատել պետական հիվանդանոցներում, գնացել է բժշկություն ուսանելու Կարոլինսկա ինստիտուտում, որտեղ հիմնականում տղամարդիկ էին գերիշխում։ Ուսանողական տարիներին Սունդքվիստն ու Նիլսոնը խտրական վերաբերմունք են զգացել դասախոսական անձնակազմի կողմից, որոնք հրաժարվել են նրանց ավելի բարձր գնահատականներ նշանակել, քան տղամարդ ուսանողներին։ 1900 թվականին ավարտելով՝ հաջորդ հունվարին Նիլսոնն ու Սունդքվիստը հայցադիմում են գրել, որը ստորագրել են երկրի համարյա բոլոր բժշկուհիները, ինչպես նաև բժշկականի կին ուսանողները՝ բողոք բարձրացնելով այն բանի դեմ, որ չեն կարողանում աշխատել նույնիսկ որպես մանկաբույժներ, բացառությամբ՝ մասնավոր գործունեության[9]։ Սունդքվիստն ուշադրություն է հրավիրել 1873 թվականի արքայական հրովարտակին, որում այսպիսի սահմանափակումներ չկային[9][11]։ Քանի որ սկսած 1870 թվականից կանայք ընդունվել են Կարոլինսկա ինստիտուտում սովորելու[11], նա հասարակական հաստատություններում աշխատելու իրավունք է պահանջել[9]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ (1901-1918)
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 թվականին Ստոկհոլմում բացել է մասնավոր հիվանդանոց, որը ղեկավարել է մինչև 1939 թվականը։ Մասնագիտացած լինելով գինեկոլոգիայի, վեներական հիվանդությունների ու մաշկաբանության բնագավառներում՝ հիգիենա է դասավանդել աղջիկների դպրոցներում և սեռական դաստիարակության վերաբերյալ դասախոսություններով հանդես եկել ամբողջ երկրում։ Նպաստել է բժիշկների դեղատոմսերով հակաբեղմնավորման հասանելիությունն ապահովելու հարցին և իրականացրել է հետազոտություն վեներական հիվանդությունների վերաբերյալ[10]։ Զուգահեռաբար, 1902 - 1918 թվականներին որպես բժիշկ աշխատել է աղջիկների համար նախատեսված Դետովսկա մասնավոր դպրոցում, իսկ 1903 թվականին սկսել է աշխատել Ստոկհոլմի քաղաքային պոլիկլինիկայում՝ մասնագիտանալով սեռավարակների բնագավառում։ Կլինիկայում նա բուժել է այնպիսի հիվանդների, որոնք ապրում էին ծայրահեղ աղքատության ու ոչ սանիտարական պայմաններում, և որոնց մեծամասնությոնը մարմնավաճառներ էին։ Առաջին ձեռքից տեղեկություն է ստացել, թե ինչ վնաս է պատճառում մարմնավաճառության կանոնակարգը և սատարել է Յոհան Էրիկ Յոհանսոնի նման բարեփոխիչների, որոնք կոչ էին անում ապաքրեականացնել սեռական առևտուրը և դադարեցնել կարգավորումը[9]։
Սունդքվիստի բժշկական փորձը հանգեցրել է նրա՝ սոցիալական բարեփոխումներին նվիրվելուն, որոնք անդրադառնում էին այն խնդիրներին, որոնց առերեսվում էին կանայք[9]։ Կանանց ընտրական իրավունքի համար պայքարող առաջամարտիկներից մեկն էր։ Կին բժիշկներին պետական հաստատություններում աշխատել արգելող օրենքը 1909 թվականին տապալվել է նոր օրենսդրությամբ[9]։
1910 թվականին միացել է վերջերս ձևավորված ռասայական հիգիենայի շվեդական խորհրդին[10], նույն տարում, ցանկանալով ինչպես վերահսկել անբարո վարքը, այնպես էլ անդրադառնալ երկրում ծնելիության անկմանը, Շվեդիայի պառլամենտը՝ Ռիքսդագը, ընդունել է հակաբեղմնավորման մասին օրենքը[12][13]։ Օրենքը նախատեսում էր, որ հակաբեղմնավորիչների վերաբերյալ հանրային տեղեկատվություն տարածողները կամ դրանց վաճառքին մասնակցած անձինք կարող են դատապարտվել մինչև երկու տարվա ազատազրկման։ Սունդքվիստը քննադատաբար է վերաբերվել այս որոշմանն ու սկսել հոդվածներ գրել վեներական հիվանդությունների տարածման մասին[10], նշելով նաև կանանց աշխատանքային պայմանների բարելավման և ընտրական իրավունք տրամադրելու մասին[14][15]։ 1911 թվականին համահիմնադրել է Շվեդիայի «Ծնողների պաշտպանության և սեռական բարեփոխումների ասոցիացիան», որտեղ արշավ է ծավալել ընդդեմ մարմնավաճառության[10]։
1916 թվականին մասնակցել է կին բժիշկների և բժշկական ուսանողների երկու համաժողովի։ Դրանց արդյունքում ստեղծվել է «Կին բժիշկների մշտական հանձնաժողովը» (շվեդ.՝ Kvinnliga läkares permanenta kommitté, KLPK), որի նպատակն էր պահանջել փոփոխություններ կատարել այն օրենքներում, որոնք կանանց արգելում էին բժշկական ոլորտում աշխատել որպես մասնագետ և աջակցել այլ կին գիտնականների նմանատիպ ջանքերին։ Նախաձեռնության մեջ ընդգրկված էին Նիլսոնը, Էլենոր Անդրեա Անդրեենը և այլք։
Հետագա կարիերա (1919-1939)
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի մարտին ԱՄՆ-ում հայտարարել է, որ Ռիքսագի առաջին պալատի կողմից կանանց ընտրական իրավունք է տրվել 23 տարեկանից բարձր բոլոր կանանց, իսկ մայիսին շնորհվել է լիարժեք ընտրական իրավունք[16]։ Աշնանը նախատեսել է ԱՄՆ-ում մասնակցել մի քանի գիտաժողովների[10]։ Սեպտեմբերի 17-ին ժամանել է մասնակցելու կին բժիշկների միջազգային գիտաժողովին[17][18], որտեղ հանդես է եկել դպրոցներում սեռական դաստիարակություն դասավանդելու օգտին։ Թեև ամերիկացիները համաձայն էին այդ տեսակետին, նրանք պնդել են, որ այդ առարկան դասվանդվի տնային ուսուցման պայմաններում[19]։
Հոկտեմբերի վերջին ժամանել է Վաշինգտոն և մասնակցել «Աշխատող կանանց միջազգային կոնգրեսին»[20][21], որի նպատակը կանանց և տղամարդկանց իրավունքներին վերաբերող աշխատանքային բարեփոխումներ ամրագրելն էր, երեխաների աշխատանքի դադարեցումը, պարտադիր կրթությունը, զբաղվածության հավասար հնարավորությունը, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց և նվազագույն աշխատավարձի և առավելագույն ժամերի սահմանումը[22][23]։
1922 թվականին մասնակցել է Ժնևում կայացած «Բժիշկ կանանց միջազգային ասոցիացիայի» հիմնադիր ժողովին և հետագայում ընտրվել այդ կազմակերպության նախագահ՝ աշխատելով 1934 - 1937 թվականների ընթացքում[18][24]։
1930 թվականին ամերիկացի գրող Բոսկոմբ Ջոնսոնի և լեհ դիվանագետ Կարոլ Պինդորի հետ Ազգերի լիգայի կողմից նշանակվել է Ասիայում կանանց և երեխաների ստրկության առևտրի վերաբերյալ զեկույցի վրա աշխատելու[10][25][26]։ Նրանք սկսել են Ճապոնիայից ու այնտեղից ճանապարհվել Չինաստան, Հնդկաչին, Ինդոնեզիա ու Հնդկաստան, այնտեղից՝ Թեհրան, Բուշեհր, Բաղդադ, Դամասկոս, Բեյրութ ու Հայֆա՝ տեղեկություն հավաքելու նպատակով արդյունավետորեն համագործակցելով տարբեր կառավարությունների հետ[27]։ 1938 թվականին հակաբեղմնավորման մասին օրենքը, որի դեմ այդքան երկար նա պայքարել էր, վերացվել է։ Շարունակել է իր մասնավոր գործունեությունը մինչև 1939 թվականը[10]։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է Ստոկհոլմում 1940 թվականի հունվարի 7-ին[9]։ Նրան հիշում են որպես քսաներորդ դարի առաջին կեսի Շվեդիայի ամենանշանավոր վեներոլոգներից մեկի, որն ակտիվորեն ներգրավվել էր կանանց առջև ծառացած սոցիալական և քաղաքական մարտահրավերների լուծմանը[10]։ Իր աշխատանքի միջոցով նա Շվեդիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հետևանքների վրա և խորհրդակցել դրանց կանխարգելման և բուժման վերաբերյալ քաղաքականության մշակման հարցերով[26][10]։ Նվիրվել է կանանց համար պայմաններ բարելավելուն ուղղված օրենքները փոխելուն և սեռով պայմանավորված խտրականությանը նպաստող օրենսդրության արմատախիլ անելուն[10]։
Ընտրյալ գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sundquist, Alma (1908 թ․ փետրվար). «Skyddslagstiftning för kvinnor» [Protective Legislation for Women] (PDF). Morgonbris (Swedish). Stockholm: Socialdemokratiska Kvinnokongressens Verkställandc Utskott (1): 9–10. ISSN 0027-1101.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Kinberg, Julia; Sundquist, Alma (1909). Handledning i sexuell undervisning och uppfostran [Guidance on Sexual Education and Upbringing] (Swedish). Stockholm: Bonnier. OCLC 14789394.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1910). Om behandlingen af gonorré hos kvinnan [About the Treatment of Gonorrhea in Women] (Swedish). Stockholm. OCLC 185404821.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1911). Kommittébetänkandet angående åtgärder för motarbetande af de smittosamma könssjukdomarnas spridning [The Committee Report on Measures to Counteract the Spread of Infectious Sexually Transmitted Diseases] (Swedish). Stockholm. OCLC 185404826.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1911 թ․ մարտ). «Den s.k. reglementeringskommitténs betänkande» [The So-called Regulatory Committee Report] (PDF). Morgonbris (Swedish). Stockholm: Socialdemokratiska Kvinnokongressens Verkställandc Utskott (3): 3–4. ISSN 0027-1101.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1 April 1913a). «Lika lön för lika arbete: varför män böra arbeta för kvinnans politiska rösträtt» [Equal Pay for Equal Work: Why Men Should Work for Women's Political Right to Vote] (PDF). Rösträtt för Kvinnor (Swedish). Stockholm: Landsföreningen för kvinnans politiska rösträtt. 2 (7): 1–2.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1913b). Samhället och prostitutionen: ett föredrag [Society and Prostitution: A Lecture] (Swedish). Stockholm: Ljus. OCLC 186346955.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1918 թ․ ապրիլի 1). «De smittosamma könssjukdomarnas bekämpande och reglementeringen» [Fighting Contagious Sexually Transmitted Diseases and the Fegulations] (PDF). Rösträtt för Kvinnor (Swedish). Stockholm: Landsföreningen för kvinnans politiska rösträtt. 7 (7): 2–3.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1920 թ․ փետրվար). «Internationella arbeterskekonferensen i Washington» [International Workers' Conference in Washington] (PDF). Morgonbris (Swedish). Stockholm: Socialdemokratiska Kvinnokongressens Verkställandc Utskott (2): 1–2. ISSN 0027-1101.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1920 թ․ մարտ). «Internationella arbeterskekonferensen i Washington Fortsatt» [International Workers' Conference in Washington Continued] (PDF). Morgonbris (Swedish). Stockholm: Socialdemokratiska Kvinnokongressens Verkställandc Utskott (3): 1–3. ISSN 0027-1101.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1927). «Kring en uppfostringsfråga» [Around a Parenting Issue] (PDF). Tidevarvet (Swedish). Stockholm: Linkoln Bloms boktr. 19 (5): 2.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Widerström, Karolina; Sundquist, Alma (1928). Anatomiska väggtavlor [Anatomical Posters] (Swedish). Stockholm: Norstedt & Söner Skolmateriellavd. OCLC 186207494.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1929 թ․ հունվարի 5). «Glimtar från Wien» [Glimpses from Vienna] (PDF). Tidevarvet (Swedish). Stockholm: Linkoln Bloms boktr. 7 (13): 3.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1929 թ․ հունիսի 29). «Kongressdagar i Berlin» [Congress Days in Berlin] (PDF). Tidevarvet (Swedish). Stockholm: Linkoln Bloms boktr. 7 (26): 1, 4.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - von Sneidern, Julia; Sundquist, Alma (1932). Vejledning i seksuel Undervisning for Lærer og Forældre [Guidance on Sexual Instruction for Teachers and Parents] (Danish). Copenhagen: Gyldendal. OCLC 61035608.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sundquist, Alma (1937). «Handeln med kvinnor och barn» [The Trafficking of Women and Children]. Hertha (Swedish). Stockholm: Fredrika-Bremer Association (24): 268–269. ISSN 0018-0912. OCLC 939254105.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Alma M K Sundquist (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 3,0 3,1 Torps kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/HLA/1010207/C/8 (1861-1879), bildid: A0010812_00166
- ↑ 4,0 4,1 4,2 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 5,0 5,1 5,2 Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 6,0 6,1 6,2 Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Hedvig Eleonora kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0006/F I/26 (1938-1946), bildid: 00012496_00060
- ↑ Thora Alfhilda Evelina Wigardh
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Nilsson, 2019
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 Nilsson, 2018
- ↑ 11,0 11,1 Kock, 1970, էջ 277
- ↑ Andersson, 2012, էջ 7
- ↑ Westrin, 1912, էջեր 325–326
- ↑ Sundquist, 1908, էջեր 9–10
- ↑ Sundquist, 1913a, էջեր 1–2
- ↑ Martínez, 2018
- ↑ The Times Herald, 1919, էջ 3
- ↑ 18,0 18,1 Graham, Rosenzweig, էջ 4
- ↑ The Washington Times, 1919, էջ 2
- ↑ Cobble, 2014, էջ 1065
- ↑ The Charleston Daily Mail, 1919, էջ 8
- ↑ Cobble, 2014, էջեր 1060, 1064
- ↑ Smith, 1920, էջ 194
- ↑ Harper, 1941, էջ 28
- ↑ The Plattsmouth Journal, 1930, էջ 6
- ↑ 26,0 26,1 Windsor, 2002, էջ 192
- ↑ Kozma, 2017, էջ 37
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andersson, Karin (2012). The Swedish Anti-contraceptive Law 1910-1938 (master's degree). Lund, Sweden: Lund University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- Cobble, Dorothy Sue (2014 թ․ մարտ). «A Higher "Standard of Life" for the World: U.S. Labor Women's Reform Internationalism and the Legacies of 1919». The Journal of American History. 100 (4): 1052–1085. doi:10.1093/jahist/jau005.
- Digby, Bassett (1919 թ․ մարտի 27). «Servant Girl Is Chosen Alderman in Swedish City». The St. Louis Star. St. Louis, Missouri. էջ 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին – via Newspapers.com.
- Graham, Margaret; Rosenzweig, Eric (2010 թ․ հուլիսի 24). «Medical Women's International Association records» (PDF). Digital Library Architecture, University of Pennsylvania. Philadelphia, Pennsylvania: Drexel University College of Medicine Archives. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
- Harper, Mary Mckibbin (1941). The Doctor Takes A Holiday An Autobiographical Fragment. Cedar Rapids, Iowa: The Torch Press. OCLC 678753462.
- Jensen, Kimberly (2012). Oregon's Doctor to the World: Esther Pohl Lovejoy and a Life in Activism. Seattle, Washington: University of Washington Press. ISBN 978-0-295-80440-8.
- Kock, Wolfram (1970). «Medical Education in Scandinavia since 1600». In O'Malley (ed.). The History of Medical Education: An International Symposium Held 5–9 February 1968. UCLA Forum in Medical Sciences: 5–9 February 1968. Vol. 12. Charles Donald. Los Angeles, California: University of California Press. էջեր 263–299. ISBN 978-0-520-01578-4.
- Kozma, Liat (2017). Global Women, Colonial Ports: Prostitution in the Interwar Middle East. Albany, New York: SUNY Press. ISBN 978-1-4384-6262-2.
- Martínez, Victoria (2018 թ․ սեպտեմբերի 5). «How Swedish women won the right to vote». The Local. Stockholm, Sweden. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
- Nilsson, Ulrika (2018). «Alma Maria Katharina Sundquist». Svenskt kvinnobiografiskt lexikon (Swedish). Gothenburg: KvinnSam. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Nilsson, Ulrika (2019). «Alma MK Sundquist». Svenskt biografiskt lexikon: Vol 34, page 290 (Swedish). Stockholm: Riksarkivet. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Ogilvie, Marilyn Bailey; Harvey, Joy Dorothy, eds. (2000). The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives from Ancient Times to the Mid-20th Century. Vol. 2: L-Z. New York, New York: Routledge. ISBN 978-0-415-92040-7.
- Rudling, Per Anders (2014). «Eugenics and Racial Biology in Sweden and the USSR: Contacts across the Baltic Sea». Canadian Bulletin of Medical History. Toronto, Ontario: University of Toronto Press. 31 (1): 41–75. doi:10.3138/cbmh.31.1.41. ISSN 0823-2105. PMID 24909018.
- Smith, Ethel M. (1920 թ․ փետրվար). «International Congress of Working Women». The American Child. New York, New York: National Child Labor Committee. 1: 193–195.
- Thorstenson, Axianne (April–May 1923). «Kvinnas behörighet till statstjänst» [Women's Eligibility for Civil Service] (PDF). Hertha (Swedish). Stockholm: Fredrika-Bremer Association. 10 (4–5): 49–51. ISSN 0018-0912.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Westrin, Theodor, ed. (1912). «15: L. Hinke». Nordisk familjebok (Swedish). Vol. 6: Lee-Luvua (2nd Uggleupplagan ed.). Stockholm: Nordisk familjeboks förlags aktiebolag. էջեր 325–326. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին – via Project Runeberg.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Windsor, Laura Lynn (2002). «Sundquist, Alma». Women in Medicine: An Encyclopedia. Santa Barbara, California: ABC-CLIO. էջ 192. ISBN 978-1-57607-392-6.
- «Labor Women of Sweden Demand Right to Work at Night, Pay Equal to Men». Regina Leader-Post. Regina, Saskatchewan, Canada. 1919 թ․ նոյեմբերի 15. էջ 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին – via Newspapers.com.
- «League Provides Inquiry». The Plattsmouth Journal. Plattsmouth, Nebraska. 1930 թ․ սեպտեմբերի 29. էջ 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին – via Newspapers.com.
- «Will Teach Sex in Sweden Now». The Washington Times. Washington, D. C. 1919 թ․ հոկտեմբերի 23. էջ 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին – via Newspapers.com.
- «Women Have Edge on Men». The Charleston Daily Mail. Charleston, West Virginia. 1919 թ․ նոյեմբերի 7. էջ 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին – via Newspapers.com.
- «Women Physicians Due». The Times Herald. Olean, New York. 1919 թ․ սեպտեմբերի 15. էջ 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին – via Newspapers.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Սունդքվիստ» հոդվածին։ |
|