Jump to content

Ալլեկտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գայոս Ալլեկտոս
լատին․՝ Gaius Allectus
Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսր (ուզուրպատոր)
Ստանձնեց պաշտոնը՝293
Լքեց պաշտոնը՝296
Նախորդող՝Կարաուզիոս
Հաջորդող՝Կոնստանդիոս I Քլոր
Ծննդյան օր՝ անհայտ է
Վախճանի օր՝296
Վախճանի վայրը՝Հռոմեական Բրիտանիա, praetorian prefecture of Gaul, Հռոմեական կայսրություն

Գայոս Ալլեկտոս (լատին․՝ Gaius Allectus), հռոմեական կայսր, ուզուրպատոր ապստամբած Բրիտանիայում 293-296 թթ.: Ալլեկտոսը ինքնահռչակ կայսր Կարաուզիոսի գանձապահն էր։ 293 թ. Բուլոնի ճակատամարտում Կարաուզիոսի պարտությունից հետո Ալլեկտոսը սպանել է նրան։ Բանակի հիմնական մասը Ալլեկտոսը կենտրոնացրել է կղզու հարավում, որպեսզի պաշտպանվի Կոնստանդիոս I Քլորի հարձակումից։ Կառավարել է բացարձակ բռնապետական կարգերով։ 296 թ. Կոնստանդիոս I Քլորի և նրա պրեֆեկտ Ասկլեպիոդոսի նավատորմիղը մոտեցել է Բրիտանիայի ափին։ Նավատորմի մի մասը ետ է դարձել, բայց Ասկլեպիոդոսի զորքին հաջողվել է հասնել ափին։ Ալլեկտը հանդիպել է նրանց զորքով, բայց ջախջախվել է և սպանվել փախուստի ժամանակ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլեկտոս» հոդվածին։