Ալլա Աբդալովա
Ալլա Աբդալովա | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Альбина Александровна Абдалова |
Ի ծնե անուն | ռուս.՝ Альбина Александровна Абдалова |
Նաև հայտնի է որպես | Алла |
Ծնվել է | հունիսի 19, 1941 (83 տարեկան) |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Ալլա Աբդալովա (ռուս.՝ Алла Абдалова, իսկական անունը՝ Ալբինա Ալեքսանդրովնա Աբդալովա[1], ռուս.՝ Альбина Александровна Абдалова, հունիսի 19, 1941), խորհրդային երգչուհի և թատրոնի դերասանուհի։
Լև Լեշչենկոյի առաջին կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալլա Աբդալովան ծնվել է 1941 թվականի հունիսի 19-ին։ Ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը, որտեղ եղել է Մարիա Մակսակովայի աշակերտուհին։ Մեցցո-սոպրանո Աբդալովան առանձնանում էր իր ցածր, ջերմ հագեցած տեմբրով։ Ուսման ընթացքում Ալլան՝ «մոխրագույն աչքերով երգչուհին, վայելուչ կազմվածքով և ոչ խորհրդային պերճաշուքությամբ», համարվում էր օպերետի բաժնի ամենատաղանդավոր ուսանողուհիներից մեկը, ով հանդես էր գալիս օպերային դերերգերում։ Նույն թատերական ինստիտուտում էր սովորում նաև Աբդալովայից երկու տարով փոքր, նրա ապագա ամուսինը՝ Լև Լեշչենկոն։ Նրանք ծանոթացել էին 1964 թվականին կայացած համերգի ընթացքում, որը զուգադիպել էր Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տոնակատարությունների հետ։ Մեծ թատրոն ընդունվելու անհաջող փորձից հետո նա ընդունվում է Օպերետի թատրոն։
Երկար ժամանակ նա երգել է Լեոնիդ Ուտյոսովի նվագախմբում։ Աշխատել է նաև «Մոսկոնցերտում»։ Աբդալովան որոշ երգեր կատարել է Լև Լեշչենկոյի հետ միասին, այդ թվում՝ Միությունների տան սյունազարդ դահլիճում[2]։ Որպես կատարող՝ մասնակցել է Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացած Ալեքսանդրա Պախմուտովայի հեղինակային երեկոներին[3]։
Երաժշտասերների շրջանում պահպանվել է 1976 թվականին ամուսնու՝ Լև Լեշչենկոյի հետ «Հին թխկի» երգի համերգային կատարման տեսագրությունը, որը մեծ մասսայականություն էր վայելում։
1976 թվականին Լեշչենկոյի հետ ամուսնալուծությունից հետո, Ալլա Աբդալովայի ստեղծագործական գործունեությունը սկսեց անկում ապրել։ Որոշ ժամանակ նա երգում էր եկեղեցական երգչախմբում։ Երգչուհու անհատականության նկատմամբ հետաքրքրությունը նոր բարձրունքների հասավ հեռուստատեսությունում և մամուլում, արդեն 21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկզբին՝ հաճախ իր կամքից անկախ Աբդալովան դաձավ դաշնային հեռուստաալիքների մի շարք պատմությունների հերոս և կրկին իր հին տեսահոլովակները հայտնի դարձան YouTube-ում, առաջին հերթին Լեշչենկոյի հետ զուգերգում[4]։ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին նա մասնակցեց «Միլիոնի գաղտնիքը» շոուին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի տարի տևած հանդիպումներից հետո Ալլան ամուսնացել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ուսանող Լև Լեշչենկոյի հետ 5-րդ կուրսում՝ 1966 թվականին, երբ նա արդեն 25 տարեկան էր։ Ինչպես Աբդալովան է հիշում մամուլին տված իր հարցազրույցում, «Լյովայից առաջ ես ընկերներ էի ունեցել, և նա ինձ կույս չստացավ։ Բայց երբեք, ոչ առաջ, ոչ էլ դրանից հետո, ես երբեք այդպես գլուխս չեմ կորցրել»։ Ամուսնությունը տևեց 10 տարի, իսկ ամուսնալուծությունն կատարվեց Աբդալովայի խնդրանքով՝ 1976 թվականին։
Ընտանիքի փլուզման պատճառը, ըստ Աբդալովայի, Լեշչենկոյի նոր սիրավեպն էր Իրինա Բագուդինայի հետ։ Ալլայի խանդը, հյուրախաղերի գրաֆիկի անհամապատասխանությունը, ինչպես նաև բազմաթիվ աբորտները, որոնք Աբդալովան ստիպված էր անել ամուսնության ընթացքում ամուսնու՝ իրենից սերունդ չունենալու ցանկության պատճառով։ Երգչուհին տարիների ընթացքում առանձնահատուկ ու անանցանելի ցավ է ունեցել՝ կապված երկու երկվորյակ տղաների կորստի հետ։
Այո, նա երբեմն ասում էր, որ անհրաժեշտ է երեխաներ ունենալ։ Բայց իրականում ամեն ինչ այլ կերպ էր ստացվում։ Հղիանալով՝ ես երկար մտածում էի՝ ինչ անել։ Ինձ հետապնդում էին կասկածները՝ արդյոք ապագայում միասին կլինե՞նք։ Ես հարցրի նրան. «Դու սիրում ես ինձ։ Եթե այդպես է, ես կծննդաբերեմ»։ Նա ինձ ոչինչ չասաց։ Այնպես որ, ես գնացի մանկաբարձուհու մոտ։ Մի անգամ էլ ես նորից հարցնում եմ նրան, թե ինչ անել, բայց նա խուսափում էր պատասխանել։ Նա նոր էր վերադարձել Ճապոնիայից, տպավորությունների ներքո ... ինչ-որ բան փնթփնթաց, կարծես թե՝ արա ինչպես ուզում ես։ Հիմարաբար ես հարցրի բժշկին և նա ասաց, որ «տղա» է, ես նույնիսկ ամուսնուս չասացի, որ մենք որդի ենք ունենալու և առանց խորհրդակցելու գնացի աբորտի։ Մի անգամ էլ վիրահատությունից հետո մի բժիշկ ասաց ինձ. «Ալլա, դու կարող էիր երկու հոյակապ տղա ունենալ՝ «երկվորյակներ[5]։ |
Լեշչենկոյից բաժանվելուց հետո Ալբինա Ալեքսանդրովնան երբեք չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել, ինչի համար հետո նա դառնորեն զղջացել է։ Միայնության հետ մեկտեղ, Աբդալովայի կյանք են աստիճանաբար ներխուժել վատ սովորությունները, որոնք սրվում էին ամեն տարի և աննկատելիորեն տանում էին նրան դեպի մարգինալային կյանք։ Սակայն, նա հրաժարվեց Լեշչենկոյի նյութական օգնությունից[4]։
2015 թվականի դրությամբ Ալբինա Ալեքսանդրովնա Աբդալովան թոշակառու է, թողել է իր մոսկովյան բնակարանը, և ներկայումս բնակվում է գյուղում իր հարազատների հետ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին թողարվել է Audio-CD «Romantic collection. Ретро», որտեղ Աբդալովայի և Լեշչենկոյի կատարմամբ հնչում է «Հին թխկի» երգը։
|
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 - «Յուրկինի արշալույսները» - վոկալ Լև Լեշչենկոյի հետ, «Խոստում» երգը (Մարկ Ֆրադկին - Ռոբերտ Ռոժդեստվենսկի)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 19 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեցցո-սոպրանոներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս մեցցո-սոպրանոներ
- Խորհրդային երգչուհիներ
- Ռուս երգիչներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ