Jump to content

Ալեքս Եմենիջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Եմենիջյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1955(1955-12-27) (68 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն ԱՄՆ և  Արգենտինա
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրՄետրո Գոլդվին Մայեր և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան

Ալեխանդրո Եմենիջյան (իսպ.՝ Alejandro Yemenidjian, նաև հայտնի որպես Ալեքս Եմենիջյան (անգլ.՝ Alex Yemenidjian), դեկտեմբերի 27, 1955(1955-12-27), Բուենոս Այրես, Արգենտինա), «Ամերիկանո Հոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Եմենիջյանն ազգությամբ հայ է և ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Նրա մորական տատիկն ու պապիկը ապրել են Օսմանյան կայսրության Վան քաղաքում և հայոց ցեղասպանության ընթացքում գաղթել են Արգենտինա։ Նրա հորական տատիկն ու պապիկը Կոստանդնուպոլսից են և հայոց ցեղասպանության ընթացքում փախել են Հունաստան, որտեղից հետո ի վերջո հաստատվել են Արգենտինայում[1]։ Եմենիջյանի հայրը կոշկակար է եղել Բուենոս Այրեսում[2]։ 1968 թվականին, երբ Ալեքս Եմենիջյանը երիտասարդ էր, նա և իր ընտանիքը տեղափոխվում են Միացյալ Նահանգներ[1][3]։ Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանն ավարտելուց հետո[1] Եմենիջյանը ստանում Նորթրիջի Կալիֆոռնիայի պետական համալսարանի բիզնես-կառավարման և հաշվապահության բակալավրի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բիզնես հարկման մագիստրոսի աստիճան և Յու-Էս-Սի Մարշալ բիզնեսի դպրոցում եղել է ասպիրանտ[2]։

1997 թվականի ապրիլից մինչև 2005 թվականի ապրիլը եղել է «Մետրո-Գոլդուին-Մայերի» հիմնադիր և գործադիր տնօրենը, իսկ 1997 թվականի նոյեմբերից մինչև 2005 թվականի ապրիլը՝ ռեժիսիորը[3]։

1989-2005 թվականներին Եմենիջյանը եղել է նաև «MGM Resorts International»-ի (ՄԳՄ) (պաշտոնական MGM Grand, Inc. և MGM Mirage Resorts, Inc.) ռեժիսիորը։ 1995 թվականի հուլիսից մինչև 1999 թվականի դեկտեմբերը եղել է ՄԳՄ-ի նախագահը։ Այդ ժամանակաշրջանում «ՄԳՄ»-ում նա նաև այլ պաշտոններ է զբաղեցրել՝ ներառյալ 1995 թվականի հունիսից մինչև 1999 թվականի ապրիլ գործադիր տնօրենի և 1994 թվականի մայիսից մինչև 1998 թվականի հունվարը որպես ֆինանսական գծով գլխավոր պատասխանատուի պաշտոնները։

Եմենիջյանը եղել է Տրասինդա կորպորացիայի տնօրենը և 1990 թվականի հունվարից 1997 թվականի հունվարը «Մետրո-Գոլդուին-Մայերի» և 1999 թվականի փետրվարից մինչև 1999 թվականի ապրիլը «ՄԳՄ»-ի գլխավոր բաժնետերը։

Մինչև 1990 թվականը Եմենիջյանը եղել է «Parks»-ի, «Palmer»-ի, «Turner & Yemenidjian»-ի, լիազորված հանրային հաշվապահների գլխավոր բաժնետերը։ 1977 թվականին նա հիմնել է իր իսկ հաշվապահական ընկերությունը[2]։ Նա վերջապես դարձավ հոլիվուդյան աստղերի հաշվապահ[2][4]։

Եմենիջյանը «Regal Entertainment Group»-ի՝ աաշխարհում շարժանկարների ամենամեծ ցուցադրողի ռեժիսիոր է, «Baron Investment Funds Trust»-ի և ընդհանուր հիմնադրամի հոգաբարձու և « Guess?»-ի՝ նորաձև հագուստի համաշխարհային արտադրողի ղեկավար։

Ալեքս Եմենիջյանն ունի մեկ որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Ashxarhi Hayer». YouTube (Armenian). Shant TV Armenia.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sorkin, Andrew (2004 թ․ սեպտեմբերի 26). «You Only Sell Thrice». New York Times.
  3. 3,0 3,1 Watson, Thomas (2011 թ․ ապրիլի 8). «Onex rolls the dice in Las Vegas». Canadian Business. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Kirk Kerkorian's Alter Ego». Bloomberg. 1995 թ․ մայիսի 14.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]