Jump to content

Ալեքսեյ Երյոմենկո (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Երյոմենկո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1964(1964-01-17)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրՆովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան,  Ֆինլանդիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ
ԵրեխաներAlexei Eremenko?, Ռոման Երյոմենկո և Sergei Eremenko?
 Aleksei Borisovich Yeryomenko Վիքիպահեստում

Ալեքսեյ Բորիսովիչ Երյոմենկո (հունվարի 17, 1964(1964-01-17)[1][2], Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս[3] ֆուտբոլիստ, կիսապաշտպան և մարզիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ռոստսելմաշում», հետո խաղացել է Ռոստովի ՍԿԱ-ում, Մոսկվայի «Սպարտակում», «Տորպեդոյում» և «Դինամոյում»։ 1986 թվականից սպորտի վարպետ։

1990-ականների սկզբին նա մեկնել է Ֆինլանդիա, որտեղ հանդես է եկել «Յարոյում» և ՀԻԿ-ում՝ մեկ մրցաշրջան խաղալով նորվեգական «Տրոմսյոյում»։ Որպես մարզիչ աշխատել է ֆիննական թիմերի և նախկին ԽՍՀՄ երկրների թիմերի հետ։ 2021 թվականի նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Էրեմենկոն նոր տարվանից գլխավորելու է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբը[4]։

Ունի երեք որդի, որոնցից երկուսը Ֆինլանդիայի հավաքականի խաղացողներ են։ Ավագը և միջինը՝ Ալեքսեյը և Ռոմանը։ Ամենափոքրը՝ Սերգեյը (ծնված 1999 թ.), հոր ղեկավարությամբ ելույթ է ունեցել «Յարոյում» և ՍԻԿ-ում։

Ֆինլանդիայում հրատարակվել է Երյոմենկո ֆուտբոլային ընտանիքի մասին գիրք՝ «Երյոմենկո՝ ֆուտբոլային ընտանիքի պատմությունը» վերնագրով[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Главный тренер финского «Яро» Алексей Еременко: Мой сын открыт для предложений РФС». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  4. «Новым главным тренером «Нарва Транс» станет Алексей Ерёменко». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «О семье наставника «Шахтёра» вышла книга». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.