Ալեքսանդր Գուրգենով
Արտաքին տեսք
Ալեքսանդր Գուրգենով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1951 Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 19, 2011 (60 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դաշնակահար և մանկավարժ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ալեքսանդր Շալվոյի Գուրգենով (փետրվարի 18, 1951, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 19, 2011, Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, մանկավարժ։ Պրոֆեսոր (2004 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Լվովի կոնսերվատորիայում (1969–1971 թվականներին), ավարտել Երևանի պետական կոնսերվատորիան (1974 թվական) և ասպիրանտուրան (1978 թվականին, երկուսն էլ՝ ղեկավար Աննա Ամբակումյան)։
1974 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (ամբիոնի վարիչ՝ 2004–2011 թվականներին)։ Կազմել է «Հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունների ժողովածուն» (ռուսերեն, 1990 թվական), համահեղինակ է «Օտարալեզու երաժշտական բառարանի» (2004 թվական)։
Դաշնակահարների համաուկրաինական (1969–1971 թվականներին), այսրկովկասյան (1972 թվական) մրցույթների դափնեկիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Կատեգորիաներ:
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Հունիսի 19 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ դաշնակահարներ
- Հայ մանկավարժներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ