Ալբերտ Բիրշտադտ
Ալբերտ Բիրշտադտ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1830[1][2][3][…] |
Ծննդավայր | Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4][1] |
Վախճանվել է | փետրվարի 18, 1902[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք[4][1] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և ԱՄՆ |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա (1857)[5] |
Մասնագիտություն | նկարիչ, լուսանկարիչ, գծագրող և բեմանկարիչ |
Ոճ | Հուդզոն գետի դպրոց[6] |
Ժանր | բնանկար[4] |
Ուշագրավ աշխատանքներ | North Dome, Yosemite Valley? |
Ուսուցիչ | Karl Friedrich Lessing? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Albert Bierstadt Վիքիպահեստում |
Ալբերտ Բիրշտադտ (գերմ.՝ Albert Bierstadt, հունվարի 7, 1830[1][2][3][…], Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4][1] - փետրվարի 18, 1902[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4][1]), 19-րդ դարի ամերիկացի բնանկարիչ, Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ։ Որպես նեոռոմանտիզմի ներկայացուցիչ` Բիրշտադտը իր գործերում ներկայացրել է Վայրի արևմուտքն ու հնդկացիներին։ Եղել է նաև Հուդզոն գետի դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Բիրշտադտը ծնվել է 1830 թվականին Զոլինգենում։ Նկարչի ծնունդից մեկ տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա։ Հետագայում նկարիչը ճամփորդել է Եվրոպայում, մասնավորապես Իտալիայում։ Բազմաթիվ նկարներում պատկերել է Ալպերը։
1859 թվականին ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսի գիտարշավախմբի կազմում մասնակցել է երկրաբանական չափումներին և առաջին անգամ եղել Ժայռոտ լեռներում։ Գիտարշավի ժամանակ բազմաթիվ նկարներ ու դագերոտիպներ է ստեղծել, որոնք հետագայում հիմք են հանդիսացել նրա բնանկարների համար։ Իր բնանկարներում Բիրշտադտը վարպետորեն օգտագործել է լույսի ու ստվերի խաղը։
1863 թվականին քաղաքական գործիչ Ուիլյամ Բայերսի հետ, առաջիններից մեկը լինելով, հաղթահարել է Կոլորադոյում գտնվող 4348 մ բարձրությամբ լեռը, որին գրող և լրագրող Ֆիտց Հյու Լադլոուի կնոջ պատվին տվել է Ռոզալի անունը (երիտասարդ ամուսնու մահից հետո կինը շուտով ամուսնացել է Բիրշտադտի հետ)։ 1895 թվականին լեռան Ռոզալի անվանումը փոխարինվել է Էվանսով։
Նույն 1863 թվականին Նկարիչը հաղթահարել է 4287 մ բարձրությամբ մի բարձունք ևս, որն իր պատվին ստացել է Բիրշտադտ անունը։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակ նկարիչը մեծ հեղինակություն է վայելել. նրա նկարներից մեկը նկարչի կենդանության օրոք վաճառվել է 25.000 դոլարով։ Ավելի ուշ, սակայն, նա կորցրել է իր համբավը, ինչից հետո ուշադրությունը կենտրոնացրել է իր առավել հայտնի աշխատանքների ավելի ցածրորակ կրկնօրինակները ստեղծելու վրա։ Ալբերտ Բիրշտադտի շատ գործեր գտնվում են Հեգին թանգարանում (անգլ.՝ Haggin Museum):
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Հնդկական կանոե», Տեխասի համալսարանի թանգարան
-
«Սիու ցեղախումբը», Բլանթոնի գեղարվեստական թանգարան
-
«Հնդկացիական ձկնորսություն հարպուններով», Հյուսթոնի գեղարվեստի թանգարան
-
«Հնդկացի մարտիկների ուղևորումը»
-
«Ֆարալոնի կղզիներ», Կալիֆորնիա
-
«Դարանակալում»
-
«Կոլումբոսի ափհանումը»
-
«Յոսեմիտիի բնանկար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Albert Bierstadt — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Albert Bierstadt — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Union List of Artist Names
- ↑ http://wwwalt.phil-fak.uni-duesseldorf.de/frauenarchiv/fka_neu/kaltwasser/articles/kunst/index.php?text=bierstadt
- ↑ https://www.metmuseum.org/toah/hd/hurs/hd_hurs.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Բիրշտադտ» հոդվածին։ |
|
- Հունվարի 7 ծնունդներ
- 1830 ծնունդներ
- Փետրվարի 18 մահեր
- 1902 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 19-րդ դարի գերմանացիներ
- 19-րդ դարի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Գերմանացի նկարիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ռոմանտիստ արվեստագետներ
- Ռոմանտիստ նկարիչներ