Ալաա Թալբի
Ալաա Թալբի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Կասերին, Թունիս |
Քաղաքացիություն | Թունիս |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրթություն | Թունիսի համալսարան |
Մասնագիտություն | ակտիվիստ, ակադեմիկոս և բանաստեղծ |
Անդամություն | Tunisian Forum for Economic and Social Rights? |
Ալաա Թալբի (արաբերեն՝ علاء الطالبي, ապրիլի 4, 1978, Կասերին, Թունիս), քաղաքացիական հասարակության[1] և մարդու իրավունքների պաշտպանության[2] համար պայքարող թունիսցի ակտիվիստ; Ծնվել է Թունիսի Հանրապետության Կասերին քաղաքում, 1978 թվականի ապրիլի 4-ին։ Ներկայումս զբաղեցնում է Հասարակական և տնտեսական իրավունքների թունիսյան ֆորումի (ՀՏԻԹՖ-ի) գործադիր քարտուղարի պաշտոնը[3]՝ ակտիվ գործունեություն ծավալելով հատկապես հասարակական շարժումների, կանանց իրավունքների, ինչպես նաև ներգաղթյալների ու արտագաղթողների իրավունքների պաշտպանության բնագավառներում[4]։ Միաժամանակ եռանդուն աշխատանք է տանում՝ լինելով միջազգային ու տեղական մի շարք կազմակերպությունների հիմնադիր կամ ղեկավար կազմի անդամ (օրինակ՝ որպես Այլընտրանքների կանադական հիմնադրամի թունիսյան գործընկեր[5]):
Քաղաքացիական հասարակություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտագաղթ և մարգինալացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալաա Թալբին բազմիցս շեշտել է, որ հսկայական ճեղքվածք գոյություն ունի պետական քարոզչության և մարզերում երիտասարդներին մտահոգող հիմնախնդիրների միջև։ Նա ընդգծել և ընդգծում է, որ առանձնապես մտահոգիչ է գավառաբնակ երիտասարդների մարգինալացումը, երկրի քաղաքական կյանքից նրանց դուրս մնալը և լուսանցքում հայտնվելը։ Ժողովրդավարական վերափոխումների նախաձեռնման ժամանակներում Ալաան, ստանալով Տնտեսական ու հասարակական իրավունքների թունիսյան ֆորումի և «Փաստաբաններ առանց սահմանների» միջազգային կազմակերպության բելգիական մասնաճյուղի աջակցությունը, առաջարկել է Թունիսի մի շարք տարածաշրջաններ բնորոշել ու հայտարարել որպես զոհ-տարածաշրջաններ[6][7]։ Նրա բնօրրանը՝ Կասերինը[8], որ երկրի թույլ զարգացած, վատ կառավարվող, մարգինալացված տարածաշրջաններից է, զոհ-տարածաշրջանների ցանկում գրանցվել է առաջին տեղում[9] ·[10][11]:
Մյուս լրջագույն հիմնախնդիրը, որով մեծապես մտահոգված է Թալբին, ինքնասպանությունների և դրանց փորձերի մեծ թիվն է, հատկապես՝ սովորող երիտասարդության՝ աշակերտների ու երիտասարդների շրջանում[12]։
Մարդու իրավունքներ։ Կանանց իրավունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական ու տնտեսական իրավունքների թունիսյան ֆորումը ղեկավարելու հետ մեկտեղ Թալբին Մարդու իրավունքների լիբիական կենտրոնի օրինական ու լիազոր ներկայացուցիչն է՝ մուդաֆան, և Մարդու իրավունքների թունիսյան լիգայի գանձապետը։ Որպես մարդու իրավունքների ակտիվիստ՝ Ալաան դատապաշտպանությամբ՝ փաստաբանությամբ է հանդես եկել դատական մի ամբողջ շարք գործերում, որոնք վերաբերել են աշխատող կանանց իրավունքներին[13], ռասսայական խտրականությանը[14], թրաֆիքինգին, երեխաների նկատմամբ գործադրված բռնություններին[15]։ Նա ակտիվորեն մասնակցել է «Ազատությո՛ւն Ժաբորին» նշանաբանով իրականացված գործողություններին[16], այսպես կոչված՝ «պատվո սպանություն» ենթարկված՝ իր իսկ հոր ձեռքով հրկիզմամբ մահացած 13-ամյա մի աղջնակի՝ Էյայի առիթով ճերմակ քայլերթի կազմակերպմանը[17]։
Հասարակական շարժումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասմիկների հեղափոխության ժամանակներից սկսած՝ Թունիսում հասարակական շարժումները բուռն թափով ակտիվացել են, բողոքի ցույցերի թիվն էլ զգալիորեն աճել է։ Թալբին, ինչպես և քաղաքացիական հասարակության այլ ակտիվիստներ, ամեն ջանք գործադրել է, որ բարձրացված հիմնահարցերի լուծումներ փնտրվեն[18]։ Ընդ որում՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել, շեշտել է ու ընդգծել բողոքավորների և կառավարության միջև խաղաղ բանակցությունների (առանց բանակի ներգրավման) կարևորությունը[19]։ Նա բազմաթիվ հոդվածներ է լույս ընծայել, որոնցում քննադատել է բողոքավորների և հասարակական ակտիվիստների նկատմամբ կառավարության կողմից հետևողականորեն տարվող թիրախավորման քաղաքականությունը[20]։
Համաշխարհային հասարակական ֆորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալաա Թալբին անդամակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների[21], այդ թվում՝ Թունիսի հասարակական ֆորումին, Մաղրիբի հասարակական ֆորչումին, Աֆրիկյան հասարակական ֆորումին, Ազատ մամուլի հասարակական ֆորումին, Համաշխարհային հասարակական ֆորումին։
2013 թվականին՝ Շուքրի Բելայիդի սպանությունից մեկ ամիս անց, Թալբին, լինելով Համաշխարհային հասարակական ֆորումի կազմակերպական կոմիտեի անդամ, զգալի ավանդ է ներդրել Թունիսում այդ ֆորումի կազմակերպման ու անցկացման աշխատանքներում; Միջոցառմանը մասնակցել է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 30 000 մարդ[22], ովքեր իրենց աջակցությունն են հայտնել իրենց իրավունքների համար պայքարող թունիսցիներին, թունիսյան շուրջ 1100 հասարակական կազմակերպություններին[23] :
2015 թվականին, չնայած տեղի ունեցած ահաբեկչական մի շարք հարձակումներին[24], Թալբին ու մյուս ակտիվիստները Համաշխարհայի հասարակական ֆորումը մեկ անգամ ևս բերել են Թունիս[25]։ Թունիսի մայրաքաղաքում գտնվող Բարդոյի ազգային թանգարանում տեղի ունեցած ահաբեկչական արյունալի հարձակումից մեկ օր անց Թալբին հրապարակախոսական հոդված է լույս ընծայել՝ հաստատելով ֆորումը[26] և դեպի Բարդոյի թանգարան քայլերթը[27] կազմակերպելու իր և մյուս ակտիվիստների վճռականությունը։ Միջոցառման ընթացքում որոշ լարվածություն է ի հայտ եկել՝ կապված ալժիրյան պատվիրակության հետ, որի անդամներին Ալժիրի իշխանությունները սկզբում թույլ չեն տվել մասնակցելու ֆորումին[28]։
Գիտական գործունեություն և հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտնական և դասախոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալաա Թալբին ոչ միայն հասարակական ակտիվ գործիչ է, այլ նաև ճանաչված գիտնական և մանկավարժ. նա համարվում է մոնղոլների ու մամլուքներ պատմության հայտնի մասնագետ[29]։ Միաժամանակ՝ մամուլի պատմություն է դասավանդում թունիսյան Ջենդուբա քաղաքի համալսարանի կիրառական ուսումնասիրությունների ինստիտուտում[21]։
Նա պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի է արժանացել՝ միջին դարերի պատմության թեմաներով ատենախոսություններ պաշտպանելով Թունիսի համալսարանի հումանիտար և հասարակական ուսումնասիրությունների ֆակուլտետում և Փարիզի Ecole Pratique des Hautes Etudes կրթօջախում[30]։ Մինչ այդ ավարտել էր թունիսյան Մանուբա քաղաքի համալսարանի արվեստի ու հումանիտար գիտությունների ֆակուլտետը՝ պաշտպանելով «Մոնղոլական ներկայությունը մամլուքյան տարածքում (1258-1335 թթ.)» թեմայով ատենախոսություն։ Գիտնականի ուշագրավ աշխատություններից են նաև «Վախի տիպաբանությունը» (2012 թ.)[31], «Դիվանագիտությունը Պարսկաստանի մոնղոլների և Եգիպտոսի մամլուքների միջև պատերազմի ժամանակներում» (2007 թ.)[32], «Reuven Amitai, The Mongols in the Islamic Lands, Studies in the History of the Ilkhanate»[33] մենագրություններն ու հոդվածները։
Գեղարվեստական երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալաա Թալբիի բազմակողմանի, եռանդուն ու բեղուն գործունեության մի ասպարեզն էլ գեղարվեստական գրականությունն է։ Արաբերեն[34] և թունիսյան բարբառով[35] իր գրած բանաստեղծություններն ու պոեմները նա հրատարակում է Weld ElHafyena գրական կեղծանունով, որն ընտրել է ի նշան հարգանքի՝ իր մոր և մարգինալացված տարածաշրջանների բոլոր կանանց նկատմամբ։ 2013 թվականին գրել ու լույս է ընծայել «Նեյրուզի ժպիտը» բանաստեղծությունը՝ դրանով հարգանքի տուրք մատուցելով բռնապետությանը զոհ գնացած իր ընկերոջ՝ Շուքրի Բելայիդի հիշատակին։ Այդ բանաստեղծությունը դարձել է երգ, որի կատարմամբ հանդես է գալիս ճանաչված դերասան, երգերի հեղինակ, երգիչ Ղալիա Բենալին[36]։
Թալբիի բանաստեղծություններից ևս մեկը՝ «Սպանեցինք քեզ» (արաբերեն՝ قتلناك) խորագրով, մրցանակի է արժանացել, թարգմանվել ֆրանսերեն և այլ լեզուներով, տպագրվել “Tunisia Diaspora: Exils and Dialogues” ժողովածուում[37]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Le prix Nobel de la paix, une reconnaissance pour la société civile tunisienne». Արխիվացված է օրիգինալից 2017-11-14-ին. Վերցված է 2019-12-06-ին.
- ↑ «انتهاكات حقوق الإنسان في تونس». 10 décembre 2014 – via YouTube.
{{cite web}}
: Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն) - ↑ «Le bureau - ftdes».
- ↑ «Tunisie - Fondation Terre Solidaire».
- ↑ «News - Alternatives». www.alternatives.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Kasserine se constitue région victime». 13 juillet 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Kasserine, une "région victime" qui demande réparation: Entre attentes et scepticisme». Al HuffPost Maghreb (ֆրանսերեն). 2016 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «JusticeInfo.net - KASSERINE AS A VICTIMIZED REGION OF TUNISIA».
{{cite web}}
:|first1=
missing|last1=
(օգնություն); Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ titre=La Tunisie est confrontée à la pollution et au manque d'eau - Watchwater|url=http://www.watchwater.tn/fr/node/43|série=www.watchwater.tn}}(չաշխատող հղում)
- ↑ date=13 janvier 2016|journal=La Croix}}
- ↑ «ASF » The Kasserine "Region as a Victim" submission: A first in Tunisian transitional justice». www.asf.be. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «علاء الطالبي : ثمة ظاهرة جديدة وهي شباب ينتحر داخل المؤسسات التربوية». 28 février 2017 – via YouTube.
{{cite web}}
: Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն) - ↑ «Made in Tunisia: Women textile workers resist poor working conditions».
- ↑ «L'invité BBC Afrique 15/06/2016 : Alaa Talbi». BBC Afrique.
- ↑ «Raoudha Laabidi: "Toutes les formes de traite humaine existent en Tunisie…"». 7 juin 2017.
{{cite web}}
: Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն) - ↑ «#FreeJabeur Alaa Talbi - Liberté d'expression». 11 juillet 2013 – via YouTube.
{{cite web}}
: Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն) - ↑ «Tunisie: Marche blanche en mémoire de Eya, brûlée vive par son père - Actualites en Tunisie et dans le monde sur Tunisie Numerique». www.tunisienumerique.com. 2014 թ․ հունիսի 19.
- ↑ «La Tunisie soulève toujours les mêmes questions quatre ans après sa révolution».
{{cite web}}
:|first1=
missing|last1=
(օգնություն); Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Tunisie: le décret sur les "zones militaires" jugé dangereux par les opposants - RFI».
- ↑ «Tunisian authorities backslide on access to information commitments». CIVICUS. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն) - ↑ 21,0 21,1 «Talbi Alaa - Ecole Pratique des Hautes Etudes - Academia.edu». ephe.academia.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.Կաղապար:Lien brisé
- ↑ «علاء الطالبي : الحضور كان قياسي في المنتدى». 26 mars 2013 – via YouTube.
{{cite web}}
: Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն) - ↑ «Forum Social Mondial à Tunis». www.lelotenaction.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Forum social mondial – Alaa Talbi : " Les institutions restent fragiles en Tunisie " – JeuneAfrique.com». 24 mars 2015.
- ↑ «Alaa Talbi: "Cet attentat pourrait renforcer la transition démocratique"». 2015 թ․ մարտի 19.
- ↑ date=30 mars 2015|journal=Le Monde.fr}}
- ↑ «Tunis hosts Global Social Forum in defiance to terrorist threat - The North Africa Post». 25 mars 2015.
- ↑ «Tunisie Bondy Blog média en ligne – FSM Tunis 2015 : Journée maghrébine sous tension hier, des participants agressés par la délégation officielle algérienne». tunisiebb.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Talbi Alaa - Ecole Pratique des Hautes Etudes - Academia.edu». ephe.academia.edu.
- ↑ auteur1=Alaa |prénom1=Talbi |titre=CV ALAA TALBI.PDF |lire en ligne=https://www.academia.edu/35468596 }}
- ↑ prénom1=Alaa|nom1=Talbi|titre=Le Bilād al-Šām face aux mondes extérieurs|année=2012|pages totales=385–397|isbn=9782351591970|doi=10.4000/books.ifpo.3964|titre chapitre=L'Impact de la présence mongole dans l'imaginaire de la population syrienne}}
- ↑ auteur1=Alaa |prénom1=Talbi |titre=Un exemple de " diplomatie en temps de guerre " entre les Mongols de Perse et les Mamlouks d'Egypte (701/1302 ", Annales Islamologiques, 41,2007, p. 119-129. |éditeur= |lire en ligne=https://www.academia.edu/720042 }}
- ↑ auteur1=Talbi |prénom1=Alaa |titre=Reuven Amitai, The Mongols in the Islamic Lands, Studies in the History of the Ilkhanate |périodique=Bulletin d'Études Orientales |numéro=58 |date=1 septembre 2009 |lire en ligne=http://beo.revues.org/86 |pages=405–407 |via=beo.revues.org }}
- ↑ «شهادة - نُحِبُكَ غداً أكثر».
- ↑ «علاء ولد الحفيانة». علاء ولد الحفيانة.
{{cite web}}
: Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն) - ↑ «©Ghalia Benali 2013/ Neirouz's smile/ غالية بنعلي/ بسمة نيروز». 18 mars 2013 – via YouTube.
{{cite web}}
: Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)