Jump to content

Աթենեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթենեոս
Ծնվել էմոտ 170
ԾննդավայրՆաուկրատիս, Բուհեյրա, Եգիպտոս
Մահացել էոչ վաղ քան 223
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերDeipnosophistae?
Մասնագիտությունգրող, հռետոր և բանաստեղծ
 Athenaeus Վիքիպահեստում

Աթենեոս կամ Աթենեոս Նավկրատոսցի (հին հունարեն՝ Ἀθήναιος Ναυκρατίτης, Ἀθηναῖος Ναυκρατίτης, լատին․՝ Athenaeus, մոտ 170, Նաուկրատիս, Բուհեյրա, Եգիպտոս - ոչ վաղ քան 223), 2-3 դդ. հույն հռետոր և քերականագետ, ծագումով Եգիպտոսի Նավկրատիս քաղաքից։ Սկզբում ապրել է Ալեքսանդրիայում, այնուհետև տեղափոխվել է Հռոմ։ Հեղինակ է գրեթե ամբողջությամբ մեզ հասած «Սոփեստների խնջույքը» երկի (15 գիրք, հին հունարեն՝ Δειπνοσοφισταί)։ Երկում ներկայացված է 30 սոփեստների կողմից տարվող երևակայական երկխոսություն, որոնք խոսում են հին հույների բարքերի, մասնավոր և հասարակական կյանքի, արվեստի, մշակույթի, գրականության և քերականության տարբեր բնագավառների և այլ առարկաների մասին։ «Սոփեստների խնջույք» երկը անտիկ պատմության և մշակույթի կարևոր սկզբնաղբյուր է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենեոս» հոդվածին։