Ազատ Բոզոյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ազատ Բոզոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1954 (70 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | բյուզանդագետ, հայագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Գևորգյան հոգևոր ճեմարան |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1977) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1995) |
Ազատ Արտաշի Բոզոյան (հոկտեմբերի 10, 1954, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բյուզանդագետ, հայագետ, պատմական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ Արտաշի Բոզոյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 10-ին Բաքու քաղաքում։ 1977 թվականին ավարտելի է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1995 թվականին հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունների վավերագրերը (1165-1178)» թեմայով։ 1997-1998 թվականներին դասավանդել է ԵՊՀ-ում։ 1995-2005 թվականներին պաշտոնավարել է որպես ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելք բաժնի վարիչ, իսկ 2002 թվականից, միաժամանակ Մայր Աթոռ Ս. էջմիածնի «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնի տնօրեն։ 2001 թվականից դասավանդում է Գևորգյան հոգևոր ճեմարանում։
Գիտական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ Բոզոյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը լայն է։ Նրա ուսումնասիրությունները վերաբերում են Մերձավոր Արևելքի, Բյուզանդիայի, Կիլիկյան Հայաստանի պատմությանն ու սկզբնաղբյուրներին, քույր եկեղեցիների հետ Հայոց եկեղեցու փոխհարաբերություններին, միջնադարյան վավերագիտությանը, կանոնագիտությանը և այլ խնդիրների։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոզոյան, Ա., Բյուզանդիայի արևելյան քաղաքականությունը և Կիլիկյան Հայաստանը ԺԲ դարի 30-70-ական թվականներին, Երևան, 1988։
- Բոզոյան, Ա., Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունների վավերագրերը (1165-1178), Երևան, 1995։
- Բոզոյան, Ա. Ա., Տեր-Ղևոնդյան, Վ. Ա., Շուքուրով, Ռ. Մ., Դանիելյան Գ. Գ., Կիլիկյան Հայաստանը սահմանակից պետական միավորների ընկալումներում (Պատմաբանասիրական ակնարկներ), Երևան 2016։
Հրատարակության պատրաստած գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետը և իր ժամանակը (2003 թ. հունիսի 3-5, Հաղպատի վանք, Գիտաժող. նյութեր), հրատ. պատրաստեց՝ Ա. Բոզոյան, Ս. Էջմիածին 2004։
- Ներսես վրդ. Մելիք-Թանգյան, Հայոց եկեղեցական իրավունքը, հրատ. պատրաստեց՝ Ա. Բոզոյան, Ս. Էջմիածին 2011։
- Վահան վրդ. Բաստամյանց, Կանոնագիտական երկեր, հրատ. պատրաստեց՝ Ա. Բոզոյան, Ս. Էջմիածին 2016։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Azat Bazoyan: States having a serious school of translation are considered more powerful today
- BOZOYAN Azat (Arménie) Արխիվացված 2016-06-28 Wayback Machine(ֆր.)
|