Jump to content

Ադրբեջանի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամախին ձմռանը

Կլիման Ադրբեջանում շատ բազմազան է։ Այստեղ կլիմայական պայմանները տարածքի փոփոխության հետ բարեխառնից կարող են վերածվել մինչև մերձարևադարձային։ Ադրբեջանի կլիմայի վրա հիմնականում ազդել է աշխարհագրական դիրքը, ռելիեֆը և մեծ է նաև Կասպից ծովի ազդեցությունը։ Երկրի ներսում կլիման փոփոխվում է, սակայն հիմնականում կլիման լինում է մերձարևադարձային չոր և խոնավ։ Այդպիսի կլիման բնորոշ է հատկապես լեռնային շրջաններին։

Քանի որ Ադրբեջանի կլիմայի ձևավորման մեջ մեծ է բարձրադիր լեռների ազդեցությունը, կլիման բարձրության մեծացման հետ զուգընթաց նվազում է։ Տարվա ամենաշոգ ամիսը համարվում է հուլիսը, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Հուլիս ամսին Ադրբեջանի լեռնային շրջաններում գրանցված նվազագույն ջերմաստիճանը -1 °C է, իսկ տափաստաններում գրանցվում է միջինում 28 °C ջերմություն։

Տեղումների քանակը մեծ է։ Այստեղ այն հասնում է մինչև 200 մմ։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել է Ապշերոնի թերակղզում՝ Բաքվում, երբ տեղումների տարեկան քանակը հասել է մինչև 1200-1700 մմ։ Աշնանը շատ են հյուսիսային ուժեղ քամիները։

Կլիման Կուր-Արաքսյան դաշտավայրում չոր մերձարևադարձային է (հունվ. 0 °C-ից 3 °C, հուլիսին՝ 25 °C-ից 27 °C, տեղումները՝ 200-300 մմ), Լենքորանի դաշտավայրում և Թալիշի նախալեռնային շրջաններում՝ խոնավ մերձարևադարձային (1000- 1700 մմ տեղումներով), լեռների ստորոտներում և ցածրադիր լանջերին՝ բարեխառն տաք, 1000-2000 մ բարձր, վրա՝ բարեխառն ցուրտ, ավելի բարձր՝ ցուրտ։

Գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին։ Ա-ով հոսում են Կովկասի ամենախոշոր գետերը՝ Կուրը և Արաքսը։ Կուրի վրա կառուցված է Մինգեչաուրի ՀԷԿ, որի ջրամբարից (605 քառ. կմ) անցկացված են Վերին Ղարաբաղի և Վերին Շիրվանի ջրանցքները։ խոշոր գետերից են նաև Թարթառը, Սամուրը, Սումգայիթը, Կուսարչայը։

Կլիմայական գոտիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կլիմայական պայմանների, Ադրբեջանը բազմազան երկիր է։ Այստեղ կան 9-ից 11 կլիմայական գոտիներ։ Նրա տարածքի հիմնական հատվածը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում։ Երկրի հարավային չորային հատվածը բնութագրվում է չորային կլիմայով և գտնվում է կիսաանապատային կլիմայական գոտում։ Չոր, մերձարևադարձային կլիման բնորոշ է երկրի արևելյան հատվածներին, որոնց ափերը ողողում է Կասպից ծովի ջրերը։ Այդպիսի տարածք է հանդիսանում, օրինակ՝ Բաքու մայրաքաղաքը։ Բարեխառն կլիմայական պայմաններ նկատվում է Ադրբեջանի անտառապատ բլուրներում և Փոքր Կովկասի լեռնահամակարգում։ Արկտիկական կլիման բնորոշ է բացառապես բարձր լեռնաշղթաներին և գագաթներին։

Ջերմաստիճանային միջակայք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ջերմաստիճանը տատանվում 15 °C-ից հարթավայրերում մինչև -13 °C: Հուլիս ամսին ջերմաստիճանը կազմում է 29 °C-ից մինչև հասնելով 35-41 °C՝ տափաստաններում։ Առավելագույն գրանցված ջերմաստիճանը՝ 41 °C-ն է։ Հունվար ամսին ջերմաստիճանը գրանցվում է 5 °C-ից մինչև -24 °C:

Խոնավություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական Հանրապետությունում գրանցված տարեկան առավելագույն խոնավությունը կազմում է Կուր-Արաքսյան դաշտավայրում՝ 11-12 mb: Կասպից ծովի ափամերձ հատվածներում օդի հարաբերական խոնավությունը կազմում է 14-45 mb: Լեռնային շրջաններում խոնավությունը համեմատաբար ավելի փոքր է։ Այն նվազում է բարձրության ավելանալու հետ մեկտեղ։ Խոնավությանը նպաստում են նաև Կասպից ծովից եկող տաք օդային զանգվածները։

Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետության (նաև Հայաստան և Վրաստան), Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում օդի խոնավությունը համեմատաբար ավելի ցածր է։ Առավելագույն խոնավությունը Նախիջևանի ԻՀ-ում գրանցվել է ձմռանը՝ հունվար ամսին։

Տարեկան միջին ջերմաստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բաքու
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 6,6 6,3 9,8 16,4 22,1 27,3 30,6 29,7 25,6 19,6 13,5 9,7 18,9
միջին ջերմաստիճանը (°C) 4,2 4,0 6,3 12,3 18,0 22,8 26,4 25,6 21,8 16,0 10,8 6,6 14,5
միջին նվազագույնը (°C) 2,1 2,0 4,2 9,4 14,9 19,7 22,2 22,9 19,4 13,6 8,8 4,8 12,0
տեղումների քանակը (մմ) 21 20 21 18 18 8 2 6 15 25 30 26 210
Աղբյուր՝ Աշխարհի կլիմա[1]
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գանձակ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 6 8 12 18 24 29 32 31 26 20 13 8 19
միջին ջերմաստիճանը (°C) 2 3 7 13 18 22 25 24 20 14 7 4 13
միջին նվազագույնը (°C) −2 −1 2 7 13 16 19 19 15 10 5 0 9
տեղումների քանակը (մմ) 10 15 19 32 45 48 24 18 18 30 14 13 286
Աղբյուր՝ Погода и климат[2]
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լենքորան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 7,2 7,2 11,0 17,5 22,5 27,2 30,4 29,5 25,9 19,9 14,1 10,1 18,5
միջին ջերմաստիճանը (°C) 3,4 4,0 6,9 12,5 17,7 22,2 25,3 24,4 21,2 15,8 10,4 6,0 14,1
միջին նվազագույնը (°C) 0,0 1,0 3,9 8,6 13,1 17,5 20,1 19,7 16,9 11,8 6,7 2,5 10,1
տեղումների քանակը (մմ) 91 114 90 50 54 22 17 50 143 259 168 88 1146
Աղբյուր՝ World Climate[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]