Ադրբեջանի ժողովրդական արտիստ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Ադրբեջան | ||
Տեսակ | պատվավոր կոչում | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 22, 1998 | ||
Պարգևատրման քանակը | 296 | ||
Հերթականություն | |||
Կրտսեր պարգև | Ադրբեջանի վաստակավոր արտիստ և Honored Art Worker of Azerbaijan? |
«Ադրբեջանի ժողովրդական արտիստ» (ադրբ.՝ Xalq artisti), Ադրբեջանի Հանրապետության պատվավոր կոչում, որը շնորհվում է ադրբեջանական մշակույթի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։
Շնորհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի Հանրապետության նախագահը պատվավոր կոչում է շնորհում իր նախաձեռնությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի և Նախարարների կաբինետի առաջարկությամբ։
Պատվավոր կոչումը շնորհվում է միայն Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին։ Համաձայն հրամանագրի՝ «Ադրբեջանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումը չի կարող վերահանձնվել նույն անձին։
Պատվավոր կոչման արժանացած անձը կարող է պատվավոր կոչումից զրկվել հետևյալ դեպքերում.
- ծանր հանցագործության համար դատապարտումը,
- պատվավոր կոչումը արատավորող իրավախախտում կատարելը։
Հիմնադրման մասին հրամանագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ադրբեջանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումը սահմանվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 1998 թվականի մայիսի 22-ի հրամանագրով՝ մի շարք այլ կոչումների հետ միասին[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի Հանրապետության «Ադրբեջանի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք ստանում են Ադրբեջանի Հանրապետության պատվավոր կոչման վկայական և կրծքանշան։ Պատվավոր կոչման կրծքանշանը պետք է կրել կրծքի աջ կողմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ОРДЕНА И МЕДАЛИ - Почетные звания» (PDF).
- ↑ «Указ Президента Азербайджанской Республики О почетных званиях Азербайджанской Республики (22 мая 1998)» (ադրբեջաներեն). www.azerbaijans.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.