Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն Agribusiness Teaching Center | |
---|---|
Հապավում | ԱՈւԿ ATC |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 2000 |
Տիպ | ոչ առևտրային կազմակերպություն բարձրագույն ուսումնական հաստատություն |
Նախագահ | Արթուր Գրիգորյան |
Գիտական ղեկավար | Դենիել Դան |
Ռեկտոր | Վարդան Ուռուտյան |
Ուսանողներ | 85 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, 0025, ք. Երևան, Տերյան փողոց 72 |
Կայք | icare.am/atc/ |
Agribusiness Teaching Center Վիքիպահեստում |
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (անգլ.՝ Agribusiness Teaching Center, ATC, ԱՈւԿ), հայ-ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություն։
Հիմնադրվել է 2000[1] թվականին՝ Տեխասի Էյ ընդ Էմ (A&M) համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործակցային համաձայնագրի հիման վրա[2],, ինչպես նաև ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսատեխնիկական աջակցությամբ[3][4]՝ագրոպարենային համակարգում կայուն ձեռներեցության զարգացման նպատակով։
Գործում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի միջոցներով և համագործակցում է ՀԱԱՀ-ի հետ։ Պատրաստում է տնտեսագետներ, շուկայագետներ և կառավարման մասնագետներ՝ անգլերեն լեզվի իմացությամբ և հաղորդակակցական հմտություններով։ Ուսուցման լեզուն անգլերենն է։ Դասախոսները միջազգային համալսարաններում գիտական աստիճաններ ստացած հայ և այլազգի մասնագետներ են։ Շրջանավարտներին տրվում է ՀԱԱՀ դիպլոմ և Տեխասի A&M համալսարանի վկայական։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաստատությունն ստեղծվել է 2000 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան), Տեխասի Էյ ընդ Էմ (A&M) համալսարանի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի «Մարքետինգի աջակցության ծրագրի» (USDA-MAP) գործակցային համաձայնագրի հիման վրա։
Ուսումնական առաջին տարում ԱՈւԿ-ում սովորելու համար ընտրվում է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի 28 ուսանող։ Մեկ տարի անց ԱՈւԿ-ին են միանում են 3-րդ կուրսի 30 ուսանողներ, որոնց թվում էին առաջին երկու ուսանողները Վրաստանից։
Հիմնադրումից երկու տարի անց՝ 2002 թվականին, հաստատությունն ունենում է շրջանավարտներ։ 2003 թվականին երկրորդ շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանության պատվիրակության ղեկավարի տեղակալ Վիվիեն Ուոքերը շրջանավարտներին կոչեց «Հայաստանի ապագա ամենամեծ բնական ռեսուրսների օրինակներ»[5]։
ԱՈւԿ-ում դասավանդելու և խորհրդատվական աշխատանք կատարելու համար Հայաստան գործուղված առաջին ամերիկացի դասախոսներն էին դոկտոր Դենիել Դանը՝ ԱՈւԿ-ի տնօրեն և ծրագրի հայաստանյան համակարգող, դոկտոր Ջոն Նիքոլզը՝ ծրագրերի կառավարման և ռազմավարության գծով գլխավոր պատասխանատու, դոկտոր Թիմ Շիլլինգը, դոկտոր Էմերսոն Բաբը, դոկտոր Բիշու Չաթրջին, դոկտոր Բարրի Քերը, դոկտոր Վերն Հաուզը և Ջեք Քոքսը։ Ավելի ուշ արտասահմանյան անձնակազմին են միանում նաև Ռոզմարի Վենեցիալեն և Էնդրյու Մատեստիքը։
Դենիելը Դանն իր հայաստանյան գործունեությունն սկսել էր 1999 թվականի հոկտեմբերի 26-ին, որպես ԱՈւԿ-ի տնօրեն։ Դանը մեծ ներդրում ունեցավ կենտրոնի և Գյուղատնտեսական ակադեմիայի հավանությանն արժանացած ագրոբիզնեսի ուսումնական պլանի մշակման, ուսանողների և դասախոսների ներգրավման գործում։ Ի հավելումն ծրագրի ամենօրյա մասնագիտական ղեկավարմանը՝ Դանը նաև ֆինանսների կառավարման դասեր էր տալիս, ինչպես նաև ղեկավարում անգլերենի ամառային ծրագիրը։ Դանն առանցքային դերակատարում է ունենում նաև Վրաստանի պետական գյուղատնտեսական համալսարանի և Հայկական գյուղատնտեսական համալսարանի միջև հարաբերությունների զարգացման գործում։ Համալսարանների միջև ստեղծված պայմանավորվածության շնորհիվ ԱՈւԿ-ին հաջողվում է դառնալ տարածաշրջանային գյուղատնտեսական ժամանակակից դպրոց[1]։
Ուսանողների ընտրման և հավաքագրման հարցում Դանի հետ սերտորեն համագործակցում էր Տեխասի A&M համալսարանի ակադեմիկոս դոկտոր Ջոն Նիքոլզը։ Նիքոլզը կարևոր դերակատարում ունեցավ ռազմավարության մշակման, կրթության վերաբերյալ հիմնական որոշումների պլանավորման և ընդունման, Հայաստանի պետական ագրարային համալսարանի հետ արդյունավետ փոխգործակցության հաստատման, ինչպես նաև Վրաստանի գյուղատնտեսական համալսարանների հետ փոխգործակցության ծրագրի զարգացման համար Դենիել Դանին և դասախոսներին օգնելու հարցում[1]։
2005 թվականին ստեղծվում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (անգլ.՝ International Center for Agribusiness Research and Education, ICARE) հիմնադրամը որի նպատակն է ղեկավարել ԱՈւԿ-ի, ինչպես նաև հետազոտությունների և ուսումնական աշխատանքների կենտրոնի, դասավանդման և ուսումնառության գերանցության կենտրոնի և կարիերայի զարգացման և խորհրդատվության աշխատանքները[6]։
2010 թվականի դեկտեմբերի 1-ին մեկնարկում է ԱՈւԿ-ի Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB), որը կենտրոնացած է ագրոբիզնեսի հատվածում տնտեսական, բիզնեսի վերլուծության և կազմակերպչական որոշումներ ընդունելիս քանակական մեթոդների օգտագործման վրա։ Մագիստրոսական ծրագրի ստեղծման գործում շոշափելի ջանքեր են ներդնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը[1][7]։
2011 թվականին ԱՈւԿ-ում անցկացվում է արտաքին գնահատման գործընթաց (մինչ այդ կատարվել էր դասախոսների և աշխատակազմի ինքնաուսումնասիրության գործընթաց, և կազմվել էին համապատասխան փաստաթղթեր)։ Համաձայն հեղինակավոր ամերիկյան պրոֆեսորներից կազմված գնահատող հանձնախմբի ավարտական զեկույցի՝ ԱՈւԿ-ը գնահատվում էր որպես արևմտյան չափորոշիչներով առաջնորդվող ագրոբիզնեսի եզակի կրթական կառույց և հաջողությամբ ծառայում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ուսանողներին, շրջանավարտներին և վերջիններիս գործատուներին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Մեր Մասին» (PDF). «ICARE» հիմնադրամ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները դիպլոմ ստացան». News.am. հունիսի 6,2012.
- ↑ «ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ». armagrar-uni.am. 2013 թ․ օգոստոսի 22.(չաշխատող հղում)
- ↑ «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը տվեց իր հերթական շրջանավարտները». «Varkanish.am. 2016 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «History of the ATC»(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ «About us». «ICARE» հիմնադրամ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.(անգլ.)
- ↑ «Այցելել էր Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն». «Ա1 ». 2009 թ․ փետրվարի 20.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այվազյան, Հովհաննես (2015). «Գյուղատնտեսական հանրագիտարան». Երևան: ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. էջ 1096. ISBN 9785897000418..
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Պաշտոնական Ֆեյսբուք էջ(անգլ.)(հայ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն» հոդվածին։ |