Ագնիտա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ագնիտա | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Համայնք | Սիբիու | ||
Մակերես | 96,22±0,01 կմ² | ||
ԲԾՄ | 469,5±27,5 մետր | ||
Բնակչություն | ▼7564 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC 2 և UTC 3 | ||
Պաշտոնական կայք | primaria-agnita.ro | ||
| |||
Ագնիտա (IPA-ro|aɡˈnita|-|Ro-Agnita.ogg, գերմ.՝ Agnetheln, հունգ.՝ Szentágota, սաքսոներենի տրանսիլվանյան բարբառ՝ Ongenîtlen), քաղաք Ռումինիայի կենտրոնական մասում՝ Տրանսիլվանիա երկրամասի Սիբիու շրջանում, Հրտիբաչիու գետի ափին, երկրի մայրաքաղաք Բուխարեստից մոտավորապես 205, Սիբիուից 42, Կլուժ-Նապոկայից 118, Բրաշովից 84 կիլոմետր հեռավորության վրա[2]։ Զբաղեցնում է 96,2 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2002 թվականի տվյալներով եղել է 10 866, 2009 թվականին՝ 11.169[3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1280 թվականին։ 1376 թվականին Լյուդովիկ Առաջին Մեծը շուկա ունենալու իրավունք է շնորհել բնակավայրին։ 1466 թվականին Հունգարիայի Մատիաշ Առաջին արքան Ագնիտային իրավունք է տվել կառուցելու բերդեր և կազմակերպելու ռազմական վարժանքներ՝ օսմանցիների հարձակումներից քաղաքն ու երկիրը պաշտպանելու նպատակով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 10.894[4]:
Քաղաքի բնակչության ազգային կազմը.
Ազգությունը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիններ | 10176 | 93,4% |
հունգարներ | 342 | 3,1% |
գնչուներ | 214 | 2,0% |
գերմանացիներ | 152 | 1,4% |
իտալացիներ | 8 | 0,1% |
Մայրենի լեզու են հայտարարել՝
Լեզուն | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիներենը | 10438 | 95,8% |
հունգարերենը | 312 | 2,9% |
գերմաներենը | 134 | 1,2% |
իտալերենը | 7 | 0,1% |
գնչուերենը | 1 | < 0,1% |
Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.
Դավանանքը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ուղղափառներ | 10263 | 94,2% |
ռեֆորմատներ | 183 | 1,7% |
Հռոմի կաթոլիկ | 142 | 1,3% |
լյութերականներ (աուգսբուրգյան) | 117 | 1,1% |
հիսնականներ | 69 | 0,6% |
լյութերականներ (սինոդա-պրեսվիտերական) | 35 | 0,3% |
ադվենտիստներ | 31 | 0,3% |
հունադավան կաթոլիկներ | 12 | 0,1% |
ֆրատերականներ | 11 | 0,1% |
լյութերականներ | 8 | 0,1% |
ունիտար. | 4 | < 0,1% |
բապտիստներ | 1 | < 0,1% |
անկրոն | 1 | < 0,1% |
աթեիստներ | 1 | < 0,1% |
դավանանք չեն նշել | 1 | < 0,1% |
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխաել Բառներ (1881–1961), նկարիչ[5]
- Տրուդե Շուլերուս (1889–1981), նկարիչ[6]
- Էրհարդ Անդրե (1911–1972), պատմաբան, թանգարանի հիմնադիր[7]
- Գոթֆրիդ Լուչ (1908–1990), լուսանկարիչ, վավերագրող[8]
- Իոան Գյուրի Պասկու (1961–2016), կատակերգակ դերասան, երգիչ, կոմպոզիտոր[9]
- Ելենա Կարստեա (* 1962), երգչուհի[10]
- Բեռնդ Ֆաբրիցիուս (* 1965), քաղաքական գործիչ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Agnita
(Սաքսոնյան ամրացված եկեղեցին) -
Ագնիտայի ամրացված եկեղեցին
-
Հրտիբաչիու գետը
-
Ագնիտան Տրանսիլվանիայի քարտեզի վրա (Harta Iosefină, 1769-1773 թթ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
- ↑ «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 10.09.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Michael Barner im Ortsfamilienbuch Agnetheln bei ortsfamilienbuecher.de, abgerufen am 6. Oktober 2012.
- ↑ Gudrun-Liane Ittu: Trude Schullerus prägte die siebenbürgische Kunstszene am 26. März 2006 bei siebenbuerger.de.
- ↑ Das Harbachtalmuseum in Agnetheln auf der Website von Uwe Andree.
- ↑ Gottfried Lutsch bei siebenbuerger.de/zeitung, abgerufen am 6. Oktober 2012.
- ↑ Webarchiv|text=Ioan Gyuri Pascus Website |url=http://www.ioangyuripascu.ro/ |wayback=20080409021624
- ↑ Webarchiv | url=http://personalitati.infoportal.rtv.net:80/biografie~nume-elena-carstea.html Արխիվացված 2013-02-24 Wayback Machine | wayback=20130224075041 | text=Elena Carstea abgerufen am 23. April 2014 (rumänisch).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Agnetheln bei Siebenbürger.de/Orte
- Agnetheln bei kirchenburgen.org
- Webdarstellung der Heimatortsgemeinschaft (HOG) Agnetheln
- Bild der Kirchenburg
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնիտա» հոդվածին։ |
|