Jump to content

Ագնեշկա Խոլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնեշկա Խոլանդ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 28, 1948(1948-11-28)[1][2][3][…] (75 տարեկան)
Ծննդավայր՝Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4][5]
Քաղաքացիություն՝ Լեհաստան
 Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, գրող և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0002140
Ագնեշկա Խոլանդը
Pokot (Հետք)

Ագնեշկա Խոլանդ (լեհ.՝ Agnieszka Holland, նոյեմբերի 28, 1948(1948-11-28)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4][5]), լեհ կինոռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագնեշկա Խոլանդի աստղը Աստղերի ծառուղում, Լոձ

Ծնվել է հրեա հոր և կաթոլիկ մոր ընտանիքում։ Հայրը` Հենրիկ Խոլանդը, սոցիոլոգ էր, հրապարակախոս, Լեհական միացյալ աշխատավորական կուսակցության գործիչ, մայրը` Իրենա Ռիբչինսկայան` լրագրողուհի, 1944 թվականի Վարշավայի ապստամբության մասնակից, հոր ծնողները մահացել են գետտոյում։

Քույրը ռեժիսոր և սցենարիստ Մագդալենա Լազարկևիչն է։ Ամուսինը ռեժիսոր Լացո Ադամիկն է, նրանց դուստրը ռեժիսոր և սցենարիստ Կատաժինա Ադամիկն է։

Ավարտել է Վարշավայի Ստեֆան Բատորիի լիցեյը, այնուհետև` Պրահայի Կատարողական արվեստի ակադեմիայի Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը (1971)։ Լեհաստան վերադառնալուց հետո որպես օգնական է աշխատել Անջեյ Վայդայի և Քշիշտոֆ Զանուսիի մոտ, նկարահանվել է երկրորդ պլանի մի քանի դերերում։ 1970-ական թվականների կեսերից սկսած` սկսել է նկարահանել սեփական ֆիլմերը («Երեկոն Աբդոնի մոտ», կարճամետրաժ ֆիլմը ըստ Յարոսլավ Իվաշկևիչի, 1975)։ Դեբյուտային լիամետրաժ «Գավառական դերասաններ» (1978) ֆիլմի համար ստացել է Կաննի կինոփառատոնի Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ։

1981 թվականից աշխատել է արտերկրում, նախ` Գերմանիայում ու Ֆրանսիայում, այնուհետև` ԱՄՆ-ում։ Նկարահանում է խաղարկային, վավերագրական և գովազդային ֆիլմեր։ Բացի իր ֆիլմերի սցենարները, սցենարներ է գրել նաև Անջեյ Վայդայի («Առանց անզգայացման», «Սերը Գերմանիայում», «Դանտոն», «Չարքեր», «Կորչակ» և այլն) և Քշիշտոֆ Կիշլովսկու («Երեք գույն») համար։

Դասավանդում է Նյու Յորքի համալսարանի Բրուքլինյան քոլեջում։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977` Կինոփորձեր/Zdjęcia próbne/
  • 1978` Գավառական դերասաններ
  • 1980` Տենդ (առաջադրվել է Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջ մրցանակի, Լեհական կինոփառատոնի Ոսկե առյուծ կինոփառատոնին, Գդանսկ)
  • 1982` Միայկան կինը/Kobieta samotna (էկրաններին հայտնվել է 1988 թվականին, Լեհական կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ, 1988)
  • 1985` Դառը հունձք (առաջադրվել է Օսկար մրցանակի` լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում)
  • 1988` Սպանել հգևորականին /To Kill A Priest / Le Complot
  • 1991` Եվրոպա, Եվրոպա) (Օսկարի առաջադրում լավագույն վերամշակված սցենար անվանակարգում, BAFTA մրցանակի առաջադրում` լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում)
  • 1993` Օլիվիե, օլիվիե
  • 1993` Խորհրդավոր այգի (ըստ Ֆրենսիս Էլիզա Բարնեթի, պրոդյուսեր` Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)
  • 1995` Լրիվ խավարում (Պոլ Վեռլենի և Արթյուր Ռեմբոյի մասին)
  • 1997` Վաշինգտոն սքուեր (ըստ Հենրի Ջեյմսի վեպի)
  • 1999` Երրորդ հրաշք
  • 2001` Կրակոց սրտին
  • 2001` Ոսկե երազանքներ
  • 2002` Յուլիան վերադառնում է տուն (Method Fest անկախ կինոփառատոնի մրցանակ, ԱՄՆ, լավագույն կինոռեժիսոր անվանակարգում)
  • 2006` Աղջիկը, որն ինձ նման է. Գվեն Արաուխոյի պատմությունը
  • 2007` Թիմ (հեռուստասերիալ, քրոջ և աղջկա հետ համահեղինակությամբ)
  • 2011` Մթության մեջ (Օսկարի առաջադրում լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում)
  • 2013` Անկիզելի թուփը
  • 2014` Ռոզմարիի երեխան (մինի սերիալ)
  • 2014` Թղթե տնակ (սերիալ, 3 սեզոն)
  • 2017` Գազանի հետքը
  • 2018` 1983 (սերիալ)
  • 2019` Գարետ Ջոնս
  • 2012 թվական` «Փարաջանովյան թալեր» մրցանակ, որը հանձնվել է Երևանում, 9-րդ «Ոսկե ծիրան»[10]։
  • 2012 թվականին արժանացել է Յան Կարսկու անվան Ազատության մրցանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Evidence zájmových osob StB
  6. http://derstandard.at/2000052827624/Berlinale-Oesterreicher-Georg-Friedrich-bester-Schauspieler
  7. https://www.filmovaakademie.cz/cz/novinky/vysledky-28-rocniku-cen-cesky-levCzech Film and Television Academy, 2021.
  8. https://www.prezident.sk/page/vyznamenania/ (словацк.)
  9. Prezident republiky udělil státní vyznamenáníOffice of the President of the Czech Republic, 2024.
  10. Армине Мартиросян (2012 թ․ հուլիսի 16). «Победители 'Золотого абрикоса'». Lragir.am. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնեշկա Խոլանդ» հոդվածին։