Ագարես
Ագարես | |
---|---|
![]() | |
Տեսակ | դև |
![]() |
Ագարես (անգլ.՝ Agares, երբեմն նաև անգլ.՝ Agreas[1]), երկրորդ դևը Վեյերի հիերարխայում և «Գոեթիա»-յում։ Համաձայն գրիմուարի՝ դուքս Ագարեսը ղեկավարում է դևերի 31-րդ լեգիոնը և իշխում է դժոխքի արևելյան մասում։ Հանդիպում են նաև Ագրեաս, Ագվարես և Ագարոս ձևերը։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագարեսը հայտնվում է բարեկիրթ ծերունու տեսքով, նա նստած է կոկորդիլոսի վրա, իսկ ձեռքի վրա նստած է ճուռակ, ում նա մեկ թողում է, մեկ հետ կանչում։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ստիպում է կանգնածներին տեղում վազել և հետ է վերադարձնում վազողներին։ Դա իր բանակին, որը նա կառավարում է, մեծ հաջողություն է բերում։
Նա գիտի բոլոր լեզուները, ներառլայ մեռած լեզուները։ Նա կարող է, ինչպես հոգևորական, աշխարհիկ մարդկանց զրկել իրենց կոչումներից և հատկանիշներից։ Բացի այդ նա կարող է երկրաշարժ առաջացնել։
Համաձայն «Աստվածային անուններ» գրքի, որտեղ ցուցադրված է դևերի դասակարգումը՝ Ագարեսը պատկանում է երրորդ խմբին[2]։
Համաձայն «Grand Grimoire»-ի (17-րդ դար)՝ Ագարեսը համարվում է երեք ամենաուժեղ հոգիներից մեկը (Բաալի և Մարբասի հետ), որոնք անպատճառ ենթարկվում են Լյուցիֆեր Ռոֆոկալեին (անգլ.՝ Lucifuge Rofocale)՝ Սատանայի առաջին օգնականին։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագարեսի կերպարը օգտագործվել է «Civilization IV: Beyond the Sword: — Fall from Heaven II» խաղում, որտեղ ընկած հրեշտակ Ագարեսը դժոխքի կառավարիչներից մեկն է։ Կրակե դև Գիբերոմը Ագարեսի աջ ձեռքն է, համարվում է խաղի դևերի ռասայի կերպարներից մեկը։
- Ագարեսի անունը և կերպարը օգտագործվում է ֆենտեզի ժանրի խաղերում, որպես երկորդական կերպարներից մեկը։ Նրա կերպարը և անունը օգտագործվել է Ալեքսանդր Ռուդազովի «Արխիմագ» վեպում, որտեղ նա Էլիգոր լեգիոնի կառավարիչն էր և այն երեսուն դևերից մեկը, ում արխիմագ Կրեոլը կարողացավ պայմանագրով կանչել։
- Համարվում է «Ապոկալիպսիս Welcome», «Ապոկալիպսիս Welcome: Սարսափելի դատ 3D» և «Արմագեդոն Լայթ» գրքերի գլխավոր կերպարներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Samuel Mathers. «SHEMHAMPHORASH: Малый ключ Соломона» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Гоетия: Агарес Արխիվացված 2017-05-03 Wayback Machine на OTO.ru
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարես» հոդվածին։ |
|