Աբուլֆաս Կարաև
Արտաքին տեսք
Աբուլֆաս Կարաև Əbülfəs Qarayev | ||||
| ||||
---|---|---|---|---|
Կրթություն՝ | Q111016489? և Ադրբեջանի լեզուների համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | Ադրբեջանցի | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 13, 1956 (68 տարեկան) | |||
Ծննդավայր | Բաքու քաղաք, ԱԽՍՀ | |||
Քաղաքացիություն | Ադրբեջան | |||
Հայր | Մուրսալ Կարաև | |||
Ամուսին | Q12841275? | |||
Պարգևներ | ||||
Աբուլֆաս Կարաև (ադրբ.՝ Əbülfəs Qarayev, նոյեմբերի 13, 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական և պետական գործից է, Ադրբեջանի մշակույթի նախարարը[1];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբուլֆաս Մուրալ օղլի Կարաևը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 13-ին Բաքվում։ 1963-1973 թվականներին սովորել է Բաքվիի 23 միջնակարգ դպրոցում։ 1973-1978 թվականներին սովորել է Ադրբեջանի Օտար Լեզուների մանկավարժական ինստիտուտում ստացել է բակալավրի աստիճան։ 1978 թվականին աշխատել է Սաաթլի շրջանի Մ. Ազիզբեկովի անվան միջնակարգ դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ։ Գիտությունների ազգային ակադեմիայում 1989-1992 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1992 թվականի հունվարին ստացել է «փիլիսոփայական գիտությունների թեկնածուի» գիտական աստիճան։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 թվականին նա աշխատել է Ռուսաստանի կառավարման ակադեմիայում որպես ուսուցիչ ոլորտում մարքեթինգի և կառավարման։
- 1992-1993 թթ. եղել է Բաքվի Քաղաքագիտության և սոցիալական կառավարման ինստիտուտի մշակութային հետազոտությունների ամբիոնի ավագ դասախոս։
- 1993-1994 թթ. աշխատել է «IMPROTEKS Commers» ընկերությունում որպես տնօրեն։
- 1994-2001 թթ. եղել է Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար։
- 2001-2006 թթ. եղել է Ադրբեջանի Հանրապետության Երիտասարդության, Սպորտի և Զբոսաշրջության նախարար։
- 2006 - 2018 թթ. Եղել է Ադրբեջանի Հանրապետության Մշակույթի և Զբոսաշրջության նախարար։
- 2018 թվականին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար[2]։