Çalık Holding
Çalık Holding | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1997 |
Հիմնադիր | Ahmet Çalık? |
Վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն և Մամուլ |
Դուստր ընկերություններ | Çalık Enerji? |
Կայք | calik.com |
Çalık Holding (հայերեն՝ «Չալըք հոլդինգ»), թուրքական ընկերություն, որի գլխամասը գտնվում է Ստամբուլում։ Ընկերությունը զբաղվում է տեքստիլ, էներգետիկ, շինարարական, ֆինանսական, լոգիստիկ և մեդիա բիզնեսով։ Ընկերության մեջ (ներառյալ նաև այլ երկրներում գործող դուստր ընկերությունները) աշխատում է մոտ 19500 մարդ (2008 թվականի տվյալներով)[1].
Հոլդինգի առաջատար կազմակերպություններն են՝ GAP Güneydoğu Tekstil-ը, Çalık Enerji-ն, GAP İnşaat-ը, Çalıkbank-ը և GAP Pazarlama-ն։
2008 թվականից հոլդինգի մեջ են մտել Sabah թերթը և ATV հեռուստաընկերությունները, որոնք գնվել են 1,1 մլրդ ԱՄՆ դոլլարով։ Այս գործարքն առաջ բերեց մեծ ռեզոնանսի թուրքական հասարակության մեջ, քանի որ մի մասը գումարի տրամադրվել էր VakıfBank-ի և Halbank-ի կողմից (մոտ 750 մլն ԱՄՆ դոլլար)[2], ինչպես նաև հիմնական խնդիրն այն էր, որ մրցույթ չկայացավ, քանի որ Çalık Holding-ը միակ թեկնածու գնորդն էր[3]։ Այս գործարքի արդյունքում հայտնի Fitch Ratings-ը իջեցրեց ընկերության կրեդիտային ռեյտինգը 2009 թվականի հունվարին[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չալըքների ընտանիքը զբաղվում է տեքստիլ բիզնեսով 1930-ական թվականներից։ 1980 թվականին ընտանիքը հիմնեց Ortadoğu Tekstil Tic.ve San A.Ş. ընկերությունը, որը դարձավ ապագա բիզնես կայսրության հիմքը[5]։ «Չալըք հոլդինգը» հիմնվել է 1997 թվականին Ահմեդ Չալըքի կողմից, ով մինչ օրս ընկերության գործադիր տնօրենն է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sabah, 23 February 2009, A credit rating of 'BBB (Trk)' (չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Çalık Holding press release, 22 April 2008, ÇALIK HOLDING ACQUIRES ATV-SABAH (անգլ.)
- ↑ Reuters, 12 January 2008, Turkey eyes reform of media ownership law -paper (անգլ.)
- ↑ Fitch press release, 15 January 2009, Turkey: Fitch downgrades Calik Holding to B- on liquidity concerns Արխիվացված 2009-07-12 Wayback Machine (անգլ.)
- ↑ Statistics and history of Çalik Holding Արխիվացված 2011-10-06 Wayback Machine. (թուրքերեն)
- ↑ Ahmet Çalık on calik.com (անգլ.)