Վիտոլդ Բյալնիցկի-Բիրուլյա
Վիտոլդ Բյալնիցկի-Բիրուլյա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1872[1][2][3] |
Ծննդավայր | Q130392522?, Mogilyovsky Uyezd, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 18, 1957[4][1][2][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4][2] |
Ազգություն | Բելառուսներ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Kyiv Drawing School? և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Ուսուցիչ | Իսահակ Լևիտան |
Աշակերտներ | Anton Barkhatkov? |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն, Ռուս նկարիչների միություն, Ա․ Կուինջիի անվան ննկարիչների միություն, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա |
Հայր | Q114734931? |
Vitold Białynicki-Birula Վիքիպահեստում |
Վիտոլդ Կաետանովիչ Բյալնիցկի-Բիրուլյա (բելառուսերեն՝ Віто́льд Каэта́навіч Бялы́ніцкі-Біру́ля, փետրվարի 12, 1872[1][2][3], Q130392522?, Mogilyovsky Uyezd, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 18, 1957[4][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][2]}[5],), բելառուս անվանի նկարիչ, ով լայն ճանաչման է հասել հատկապես իր տպավորիչ բնանկարներով։ Եղել է Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության՝ պերեդվիժնիկների, գեղարվեստի ռուսական կայսերական ակադեմիայի, ռուս նկարիչների միության, հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միության անդամ[6], արժանացել է Բելառուսական ԽՍՀ ժողովրդական նկարչի, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարչի[7], Բելառուսական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամի կոչումների[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1872 թվականի հունվարի 31-ին (նոր տոմարով՝ փետրվարի 12-ին) ռուսական կայսրության Մոգիլյովի նահանգի Բյալինիչիի շրջանի Կռինկի գյուղում։ 1885 թվականին ավարտել է Կիևի կադետական ուսումնարանը, 1885-1889 թվականներին Կիևում ուսանառությունը շարունակել Ն. Ի. Մուրաշկոյի նկարչական դպրոցում, ապա մեկնել է Մոսկվա, ընդունվել նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը, որտեղ աշակերտել է համբավավոր նկարիչներ Սերգեյ Կորովինին, Վասիլի Պոլենովին, Իլարիոն Պրյանիշնիկովին։ Մտերմացել է անվանի բնանկարիչ Իսահակ Լևիտանի հետ, աշխատել նրա արվեստանոցում։ Ցուցահանդեսներում իր նկարչական աշխատանքները սկսել է ներկայացնել 1891 թվականից։ Նրա ստեղծագործությունները բազմիցս արժանացել են մրցանակների։ 1899 թվականին նրան շնորհվել է Վ. Բոտկինի անվան առաջին կարգի մրցանակ, 1909 թվականին՝ Մյունխենի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսի ոսկե մեդալ, 1912-ին՝ Բարսելոնի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսի բրոնզե մեդալ ...
Անվանի նկարիչը, ստեղծագործելուն զուգընթաց, զբաղվել է մանկավարժական աշխատանքով. նկարչություն է դասավանդել Մոսկվայի և Տվերի մարզի մի շարք դպրոցներում։ Բացի այդ, 1918 թվականին եղել է «Իզոգրաֆ» ընկերակցության հիմնադիրներց մեկը։ Այս ամենի հետ մեկտեղ՝ կյանքի վերջին տարիներին գրել է իր հուշերի գիրքը, որը հրատարակվել է 1958 թվականին, Մոսկվայում։
Իր ստեղծագործություններում Վիտոլդ Բյալնիցկի-Բիրուլյան զարգացրել է 19-րդ դարավերջի ռուսական քնարական բնանկարի ավանդույթները[9] և դարձել բելառուս մեծագույն բնանկարիչը, որը բելառուսական կերպարվեստում այդ ժանրը բարձրացրել, հասցրել է եվրոպական դասական բնանկարչության մակարդակին[10]։
Հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանի նկարչի մահվանից հետո նրա անունով են կոչել Բյալնիչիի գեղարվեստական թանգարանը, Մոգիլյովում բացվել և գործում է Բելառուսի ազգային թանգարանի մասնաճյուղը համարվող Բյալնիցկի-Բիրուլյայի թանգարանը, որտեղ լայնորեն ներկայացված է նկարչի ստեղծագործությունը։ Բյալնիչիում և Մոգիլյովում Բյալնիցկի-Բիրուլյայի անունով են կոչվել մեկական փողոց։ Բացի այդ, Բելառուսում դրոշմանիշեր են թողարկվել նկարչի դիմապատկերով և նրա նրա լավագույն գործերից մեկի վերատպությամբ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Знаменитые россияне в истории Удомельского края / Подушков Д. Л. (составитель), Воробьев В. М. (научный редактор). — Тверь: СФК-офис, 2009. — 416 с.
- История русского искусства / под ред. М. Г. Неклюдовой. — М.: Изобразительное искусство, 1980. — Т. 2, Книга 2. Искусство второй половины XIX века. — С. 53. — 306 с.
- Кондаков С. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764—1914. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2. — С. 29. — 454 с.
- Подушков Д. Л. (автор-составитель) Художник В. К. Бялыницкий-Бируля в Удомельском крае. Дача «Чайка». — Вышний Волочёк: «Ирида-прос», 2016. — 256 с.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 LIMIS (լիտ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бялыницкий-Бируля Витольд Каэтанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ |аўтар = |частка = Бялыницкий-Бируля Витольд Каэтанович |загаловак = Биографический справочник |арыгінал = |спасылка = |адказны = |выданне = |месца = Мн. |выдавецтва = «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки |год = 1982 |том = 5 |старонкі = 97 |старонак = 737 |серыя = |isbn = |тыраж = }}
- ↑ |аўтар = |частка = Бялыницкий-Бируля Витольд Каэтанович |спасылка частка = http://fb2lib.net.ru/read_online/82160(չաշխատող հղում) |загаловак = Большая Советская Энциклопедия. (В 30 томах). |арыгінал = |спасылка = http://www.rubricon.com/about_bse_6.asp Արխիվացված 2005-04-28 Wayback Machine |вікікрыніцы = |адказны = Гл. ред. А. М. Прохоров |выданне = 3-е |месца = М. |выдавецтва = «Советская Энциклопедия» |год = 1971 |том = 4 «Брасос — Веш» |старонкі = 212 |старонак = 600 |серыя = |isbn = |тыраж = 630000 }}
- ↑ «Byalynitsky-Birulya Vitold Kaetanovich» (անգլերեն). ARTinvestment.RU. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ БЯЛЫНИЦКИЙ-БИРУЛЯ Витольд Каэтанович // Большой Энциклопедический словарь. 2000. (ռուս.)
- ↑ Биография в энциклопедии русской живописи Արխիվացված 2013-02-16 Wayback Machine (ռուս.)
- ↑ Харэўскі, С.В. Сто твораў XX стагоддзя. — Вільня, 2011. — С. 26.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бялыницкий-Бируля Витольд Каэтанович в базе данных «История белорусской науки в лицах» Центральной научной библиотеки им. Я.Коласа НАН Беларуси
- Официальный сайт Центра Культуры и Искусства "Дача «Чайка» В. К. Бялыницкого-Бирули
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտոլդ Բյալնիցկի-Բիրուլյա» հոդվածին։ |
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 18 մահեր
- 1957 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Բելառուս նկարիչներ
- Բելառուսի արվեստ
- Բելառուսի մշակույթ
- Բնանկարիչներ
- ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Ռուսական կայսրության նկարիչներ