Վայնոնա Ռայդեր
Վայնոնա Ռայդեր անգլ.՝ Winona Ryder | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1971[1][2][3] (53 տարեկան) |
Ծննդավայր | Winona, Մինեսոտա, ԱՄՆ[4] |
Կրթություն | American Conservatory Theater? և Petaluma High School? (1989) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի և պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Մայքլ Դ. Հորովից, մայր՝ Cynthia Palmer? |
Համատեղ ապրող(ներ) | Ջոնի Դեփ[5][6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Վայնոնա Ռայդեր (ճիշտ է Ուինոնա[7], անգլ.՝ Winona Ryder, իսկական անուն` Վայնոնա Լաուրա Հորովից (անգլ.՝ Winona Laura Horowitz), հոկտեմբերի 29, 1971[1][2][3], Winona, Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, երկու անգամ անվանակարգվել է «Օսկար» կինոմրցանակի։ 1993 թվականի «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայնոնա Լաուրա Հորովիցը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 29-ին Մինեսոտա նահանգի Օլմստեդ շրջանում։ Իր անունով նա պարտական է հարևան Ուինոնա քաղաքին։ Միջին՝ Լաուրա անունը, նրան տվել են գրող Օլդոս Հակսլիի կնոջ պատվին, որի հետ ընկերություն էր անում նրա հայրը[8]։ Վայնոնայի ծնողները՝ Սինթիա և Մայքլ Հորովիցը, Ուկրաինայից և Ռումինիայից գաթական հրեաների[9] ժառանգներ են, զբաղվել են գրական գործունեությամբ։ Մայքլ Հորովիցը գրող էր, խմբագիր և տիրապետում էր հոգեդաժան գրականության արխիվի[10][11]։ Մայրը, որը նույնպես զբաղվում էր գրական գուրծունեութամբ և բուդդայական էր[8], նախորդ ամուսնությունից ուներ երկու երեխա՝ դուստր Շունյատա և որդի Ջուբալ։ Ընտանիքի ընկերների շարքին էին դասվում ԼՍԴ հոգեմետ դեղի և «գիտակցության ընդարձակման» երկրպագու Թիմոթի Լիրին (նրա կնքահայրը), բիտ-սերունդի գրողներ Ալլեն Գինզբերգը և Լոուրենս Ֆերլինգետտին։ Վայնոնայի ծնողները պաշտոնապես ամուսնացել են, երբ լրացել էր Վայնոնայի 12 տարին։ Ավելի ուշ նրանց ընտանիքում ծնվում է տղա՝ Ուրի (Uri Horowitz), որին անվանում են խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի պատվին[12]։ Նրա հոր նախնիների իսկական ազգանունը Տոմչին էր։
1978 թվականից, երբ նա յոթ տարեկան էր, ընտանիքի հետ միասին ապրում են գյուղատնտեսական Ռեինբոու անգլ.՝ Rainbow կոմունայում, Կալիֆորնիայի հյուսիսում գտնվող Էլկ քաղաքի մոտ։ Կոմունայում, որի 1,2 քառակուսի կիլոմետր տարածության վրա ապրում էին ևս յոթ ընտանիքներ և արածում էին ձիեր, չկար էլեկտրականություն և հեռուստատեսություն (չնայած նրա մայրը ձիանոցում կազմակերպել էր կինոդիտումներ), այդ պատճառով Վայնոնան հրապուրվում է ընթերցանությամբ։ Նրա սիրելի գիրքը Ջերոմ Սելինջերի «Տարեկանի անդունդի վրա»-ն էր[13]։
Երբ լրանում է Վայնոնայի տասը տարին, նրա ընտանիքը տեղափոխվում է Պետալումա քաղաք (Կալիֆորնիա)։ Առաջին դպրոցական օրերին նրան ծեծում են դեռահասներ, որոնք կարճ սանրվածքով նիհար Վայնոնային ընդունում են տղայի տեղ[8]։ Ծնողները որոշում են, որ այդ տարի դուստրը ավելի լավ է սովորի տանը և Վայնոնան անցնում է տնային դասավանդման։ 1983 թվականից, 12 տարեկան Վայնոնան հաճախում է դերասանական դասընթացներ Ամերիկական թատրոն-կոնսերվատորիայում, որը տեղակայված էր Սան Ֆրանցիսկոյում։ Բացի դրանից, նա սովորում էր Պետալումի բարձրագույն դպրոցում, որը ավարտում է 1989 թվականին՝ առաջադիմության բարձր գնահատականներով։
Կինոկարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1985-1990 թվականներ։ Վաղ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Վայնոնան առաջին անգամ մասնակցում է «Անապատի ծաղիկ» ֆիլմի կինոփորձի՝ Ջոն Վոյթի կերպարի դստեր դերում։ Նա ասմունքում է երկխոսություն Սելինջերի «Ֆրենի և Զուի»-ից, բայց դերը զիջում է դերասանուհի Աննաբետ Գիշին։ Սակայն, շնորհիվ «Triad artists» գործակալության, Վայնոնան գրավում է ռեժիսոր Դևիդ Զելտցերի ուշադրությունը, որը 1986 թվականին նրան հրավիրում է դեր խաղալ իր «Լուկաս» («Lucas») ֆիլմում։ Վայնոնան ընտրում է բեմական Ռայդեր կեղծանունը, որը ծագում էր, ըստ իր խոսքերի, երգիչ Միտչ Ռայդերի ազգանունից, որին սիրում էր լսել հայրը։
Նրա խաղը հաջորդ ֆիլմում՝ «Կադրիլ» («Square Dance», 1987 թվական), ստանում է դրական գնահատականներ, «The Los Angeles Times» թերթը դերակատարումը անվանում է «հիանալի նորամուտ»։ Ռոբ Լոուն, որը խաղում էր նրա տխմար ընկերոջ դերը, անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակին։
Առաջին նշանակալից դերը Թիմ Բարթոնի «Բիթլջուս» («Beetlejuice», 1988 թվական) կատակերգությունում մասնակցությունն էր, որտեղ նա խաղում է «գոթական» աղջկա, որը ունակ է տեսնել տեսիլքների, որոնց խաղում էին Ջինա Դևիսը, Ալեք Բոլդուինը և Մայքլ Կիտոնը։ Ֆիլմը հաջողություն է ունենում կինովարձույթներում և քննադատները առավելապես դրական են արտահայտվում Ռայդերի խաղի վերաբերյալ[14]։ Մեկ ուրիշ ֆիլմում՝ «1969» (1988 թվական), Կիֆեր Սազերլենդի և Ռոբերտ Դաունիի հետ, դերասանուհին խաղում է երիտասարդ հակապատերազմական ակտիվիստուհու։
1989 թվականին Ռայդերը նկարահանվում է «Մահացու տենչանք» («Heathers») ֆիլմում, ըստ որի սյուժեի դպրոցականներ Վերոնիկա Սոյերը և Ջեյսոն Դինը (Քրիստիան Սլեյտեր) սպանում են իրենց արհամարհող համադասարանցիներին՝ սպանությունը քողարկելով ինքնասպանության տակ։ Դերասանուհու գործակալը առաջարկում էր հրաժարվել դերից, համարելով, որ ֆիլմը կվնասի նրա կարիերային։ Քննադատները անտարբերությամբ են վերաբերվում կինոնկարին, ֆիլմը տապալվում է կինովարձույթներում, սակայն, հետագայում այն, ամերիկյան երիտասարդության որոշ շրջաններում, ձեռք է բերում «կուռքային» կարգավիճակ[15]։ Այնուամենայնիվ, Վաշինգտոն Փոստ թերթը Ռայդերին անվանում է «Հոլիվուդյան ամենատպավորիչ պարզամիտ աղջիկ»[16]։ Նույն թվականին էկրան է բարձրանում «Կրակե գնդեր» («Great Balls of Fire!») ֆիլմը, որը պատմում է երաժիշտ Ջերրի Լի Լյուիսի մասին, որն ամուսնանում է 13-ամյա զարմուհու հետ, որի դերակատարման համար Ռայդերը արժանանում է իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ մրցանակին՝ «Երիտասարդ դերասան» մրցանակի («Young Artist Awards»)։ 1989 թվականի ապրիլին Ռայդերը մասնակցություն է ունենում ամերիկյան երաժիշտ Մոդջո Նիքսոնի «Debbie Gibson Is Pregnant with My Two-Headed Love Child» տեսահոլովակի նկարահանումներին։
1990 թվականին Ռայդերը նկարահանվում է երեք ֆիլմում։ Նա գլխավոր դեր է ստանում Բյորտոնի «Էդվարդ մկրատ-ձեռքեր» («Edward Scissorhands») ֆիլմում, որը քննադատների ուշադրությանն է արժանանում և ԱՄՆ-ի կինովարձույթներում հավաքում է ավելի քան 56 միլիոն դոլլար գումար[17][18]։ Ֆիլմում նրա խաղընկեր Ջոնի Դեփը դառնում է նրա բոյֆրենդը։ Դա վերջին ֆիլմն էր, որտեղ նա դեռահասի դեր է կատարում։ «Ջրահարսները» («Mermaids») ֆիլմում դերակատարման համար, որտեղ նրա խաղընկերուհիներն էին Շերը և Քրիստինա Ռիչին, Ռայդերը անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում[19]։ Շերի և Ռիչիի հետ նա հետագայում հայտնվում է «The Shoop Shoop Song» երգի տեսահոլովակում։ Բացի այդ, նա նկարահանվում է «Բարի գալուստ տուն, Ռոքսի Կարմայքլ» («Welcome Home, Roxy Carmichael») դրամայում, որը տապալվում է կինովարձույթներում։ Ռայդերին առաջարկում են դոն Կարլեոնեի դստեր դերը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը 3» ֆիլմում։ Սակայն հիվանդության պատճառով նա ստիպված է լինում հրաժարվել դերից և «Կնքահայրը» ֆիլմում դերը բաժին է հասնում ռեժիսորի աղջկան՝ Սոֆիա Կոպպոլային։
1991-1995 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախ ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Գիշերը Երկրի վրա» («Night on Earth», 1991 թվական) ֆիլմի առաջին դրվագում տաքսու վարորդի, որը երազում է դառնալ մեխանիկ, դերակատարումից հետո Ռայդերը հայտնվում է Կոպպոլայի մեկ այլ ֆիլմում՝ «Բրեմ Ստոկերի Դրակուլան» («Dracula»), Մինա Հարկերի դերում։ Այնուհետև հետևում է Իսաբել Ալյենդեի (Սալվադոր Ալյենդեի ազգականուհու) «Ոգիների տունը» («The House of the Spirits», 1993 թվական) վեպի էկրանավորումում դերը, որտեղ նրա խաղընկերներն են Մերիլ Սթրիփը, Ջերեմի Այրոնսը, Գլեն Կլոուզը, Անտոնիո Բանդերասը։ 40 միլիոնանոց բյուջե ունեցող ֆիլմը բացասական ընդունվեց քննադատների կողմից, և կինովարձույթում հավաքեց մոտ 6 միլիոն դոլար[20]։
Մարտին Սկորսեզեի «Անմեղության դարաշրջան» («The Age of Innocence», 1993 թվական) ֆիլմում, որը նկարահանվել է Էդիտ Ուորտոնի վեպի հիման վրա, Ռայդերը արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» և անվանակարգվում է «Օսկար» մրցանակի՝ նույն անվանակարգում։ 1994 թվականին նկարահանվում է «Փոքրիկ կանայք» («Little Women») ֆիլմում, որն հանդիսանում էր ամերիկուհի գրող Լուիզա Մեյ Օլկոտի վեպի էկրանավորումը։ Դերակատարումը նրան անվանակարգում է բերում «Օսկար»-ում։ Նույն թվականին նա նկարահանվում է Բեն Ստիլերի «Իրականությունը խայթում է» («Reality Bites») կատակերգությունում։
Անհաջողության է մատնվում նրա հաջորդ «Տղաները» («Boys», 1996 թվական) ֆիլմը։ Պայմանագիր կնքելով «The Girl You Want» աշխատանքային անվանումով ֆիլմում մասնակցության համար, Ռայդերը հայտնաբերում է, որ սցենարը բավականին փոփոխությունների է ենթարկվել, սակայն, ըստ պայմանագրի, նա իրավունք չուներ հրաժարվելու դերից։ Տարաձայնությունների արդյունքում ֆիլմը ուշացումով է նկարահանվում և սահմանափակ ցուցադրումով։
1995 թվականին Ռայդերը ձայնավորում է Աննա Ֆրանկի օրագիրը և անվանակարգվում է «Գրեմմի» մրցանակին։
1996-2000 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին, Դանիել Դեյ-Լուիսի հետ, նա նկարահանվում է Արթուր Միլլերի «Դաժան փորձություն» («The Crucible») վեպի էկրանավորումում՝ «սալեմյան վհուկների» դատավարության մասին, որտեղ խաղում է աղջկա դեր, որը վրեժի զգացմունքի հիման վրա զրպարտում է իր նախկին սիրեկանին։ Ռայդերը փոքրիկ դեր է կատարում Ալ Պաչինոյի ռեժիսորական նորամուտում՝ «Ռիչարդի որոնումները» («Looking for Richard») փաստագրական ֆիլմում։ Հաջորդ տարի Ռայդերը Սիգուրնի Ուիվերի հետ խաղում է «Օտարը 4. Հարություն» («Alien: Resurrection», 1997 թվական) թրիլերում։
1998 թվականին Վայնոնա Ռայդերը հանդիսանում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ[21]։
1999 թվականին նա գլխավոր դեր է խաղում «Ընդհատված կյանք» («Girl, Interrupted») դրամայում, որտեղ Ռայդերը հանդես է գալիս որպես գործադիր պրոդյուսեր։ Ֆիլմը նկարահանվել է մի աղջկա օրագրի հիման վրա, որը 17 տարեկան հասակում փորձում է ինքնասպանություն գործել և ընկնում է հոգեբուժական հիվանդանոց։ Ֆիլմը քննադատների կողմից ընդունվում է բարեհամբույր, սակայն համեստ դրամարկղ է հավաքում։ Նկարահանման հրապարակում Ռայդերի գործընկեր Անջելինա Ջոլին, որը խաղում էր հիվանդանոցի ագրեսիվ հիվանդի, առժանանում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։
2000-2009 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Ռայդերը նկարահանվում է «Աշունը Նյու Յորքում» («Autumn in New York») մելոդրամայում՝ Ռիչարդ Գիրի հետ միասին։ Կինոնկարը քննադատման է ենթարկվում, իսկ Ռայդեր-Գիր զույգը անվանակարգվում է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին, որպես «վատագույն զույգ»։ Նույն թվականին թողարկվում է «Մոլորված հոգիներ» («Lost Souls») սարսափ ֆիլմը, որը նկարահանվել էր դեռևս 1998 թվականին, որտեղ հայտնվում է նաև նրա եղբայր Ուրին։ Երկու կինոնկարներն էլ տապալվում են կինովարձույթներում։
2000 թվականի հոկտեմբերի 6-ին՝ կինոյի զարգացման ավանդի համար, Ռայդերը ստանում է աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղիում[22]։
2002 թվականին Ռայդերը նկարահանվում է «Ակամա միլիոներ» («Mr. Deeds») ֆիլմում՝ նորից անվանակարգվելով «Ոսկե ազնվամորի»-ում։ Այնուամենայնիվ, ֆիլմը ավելի քան 170 միլիոն է հավաքում համաշխարհային կինովարձույթում։ Նա նաև էպիզովիկ դեր է կատարում Ալ Պաչինոյի «Սիմոնա» («S1m0ne») ֆանտաստիկ ֆիլմում և իտալացի ռեժիսոր Ազիա Արջենտոյի «Ծիտիկները» («The Heart Is Deceitful Above All Things», 2004 թվական) ֆիլմում։
Երկարատև դադարից հետո Ռայդերը հայտնվում է 2006 թվականին՝ Ռիչարդ Լինկլեյտերի «Մթագնում» («A Scanner Darkly») անիմացիոն ֆիլմում, ըստ Ֆիլիպ Կ. Դիկի վեպի։ 2007 թվականի հունվարին, «Sundance Film Festival» կինոփառատոնում կայանում են Ռայդերի մասնակցությամբ «Դարվինի մրցանակը» («The Darwin Awards») և «Տաս պատվիրաններ» («The Ten») կատակերգությունների պրեմիերաները, որտեղ նրա խաղընկերներն են հանդիսանում Ջեսիկա Ալբան և Ֆամկե Յանսենը։ Նույն թվականին թողարկվում է «Սեքս և 101 մահ» («Sex and Death 101») կատակերգությունը։
2009 թվականին Ռայդերը հայտնվում է «Միայն հանգստություն» («Stay Cool»)՝ Հիլարի Դաֆի հետ և «Պիպպի Լիի մասնավոր կյանքը» («The Private Lives of Pippa Lee»)՝ Կիանու Ռիվզի հետ ֆիլմերում։ Նաև Ռեյդերը խաղում է Ամանդա Գրեյսոնի՝ Սպոկի մոր, էպիզոդիկ դերը ռեժիսոր Ջեֆրի Աբրամսի «Աստղային ճանապարհ» («Star Trek», 2009 թվական) ֆիլմում[23]։
2010 թվականից - այժմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Ռայդերը հայտնվում է «Երբ սերը բավական չէ. Լոիս Ուիլսոնի պատմությունը» («When Love Is Not Enough: The Lois Wilson Story») հեռուստաֆիլմում, որի համար նա անվանակարգվում է ԱՄՆ-ի կինոդերասանների Հիլդիայի մրցանակին և Արբանյակային մրցանակին, որպես լավագույն դերասանուհի։ Նույն տարին դերասանուհու համար ավարտվում է Դարեն Արոնոֆսկու «Սև կարապ» ֆիլմի նկարահանումներին մասնակցությամբ, որտեղ նա ներկայացված է որպես բալետի ծերացող պրիմա պարուհի[24]։
2011 թվականին կինովարձույթ է դուրս գալիս Ռայդերի մասնակցությամբ «Դիլեմա» («The Dilemma») ֆիլմը։ Սակայն ֆիլմը առանձնապես ճանաչում չստացավ և հիմնականում բացասական ընդունվեց քննադատներպի կողմից։
2012 թվականին դերասանուհին ներկայանում է երեք նախագծերում՝ նա մասնակցություն է ունենում «Ֆրանկենվինները» («Frankenweenie») մուլտֆիլմի ձայնավորումում և նկարահանվում է երկու թրիլլերներում՝ «Սառցե մարդ» («The Iceman»)[25] և «Լրտեսում» («The Letter») ֆիլմերում։
2013 թվականին լույս է տեսել «Վերջին սահման» ֆիլմը, որտեղ Ռայդերը նկարահանվել է Ջեյմս Ֆրանկոի և Ջեյսոն Սթեթհեմի հետ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխհարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականից մինչև 1993 թվականը Ռայդերը գտնվում էր Ջոնի Դեփի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ[26]։ Ավելի ուշ, երեք տարվա ընթացքում, կապեր էր պահպանում «Soul Asylum» խմբի մասնակից Դեյվ Պիրների հետ։ 1998 թվականից մինչև 2000 թվականը հանդիպել է Մեթ Դեյմոնի հետ[27]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին նրա հայրենի Պետալումա քաղաքում առևանգվել է 12-ամյա աղջիկ Պոլլի Կլաասը[28]։ Ռայդերը 200 000 դոլլար է առաջարկում երեխայի փնտրման աջակցելու համար[29]։ Սակայն առևանգողը հասցնում է սպանել երեխային։ Նրա մահվանից հետո Ռայդերը նկարահանվոմ է «Փոքրիկ կանայք» ֆիլմում, որը նվիրում է նրան[30]։
Խնդիրներ օրենքի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի դեկտեմբերի 12-ին Ռայդերին ձերբակալում են Բևեռլի Հիլզում խանութներից գողություն կատարելու մեղադրանքով[31][32][33]։ Հետաքննության ընթացքում նրան մեղադրանք են ներկայացնում նաև թմրանյութերի օգտագործման համար։ Ռայդերը մեղավոր է ճանաչվում խոշոր չափերի գողության և խուլիգանության համար, սակայն հանցագործ նպատակով անօրինական կերպով խանութ ներխուժելու մեղադրանքը մերժվում է։
2002 թվականի հունիսին նա «Ազատություն Վայնոնային» (Free Winona) մակագրությամբ մարզաշապիկով հայտնվում է «W Magazine» ամսագրի կազմին։ 2002 թվականի դեկտեմբերին դատարանը նրան դատապարտում է խոշոր տուգանքի, 480 ժամ հասարակական-օգտակար աշխատանքների և հարկադիր բուժման կուրսի[34]։ 2004 թվականին մեղադրանքները ծանր տեսակից վերադասակարգվում են ավելի թեթևի։ Դերասանուհին մինչև 2005 թվականի դեկտեմբերի 5-ը թողնվում է փորձարարական շրջանում[35]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Օրիգինալ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1986 | Լուկաս | Lucas | Ռինա |
1987 | Կադրիլ | Square Dance | Ջեմմա |
1988 | Բիթլջուս | Beetlejuice | Լիդիա Դիտց |
1988 | 1969 | 1969 | Բեթ Կարր |
1989 | Մահացու տենչանք | Heathers | Վերոնիկա Սոյեր |
1989 | Կրակե գնդեր | Great Balls of Fire! | Մայրա Գեյլ Լյուիս |
1990 | Բարի գալուստ տուն, Ռոքսի Կարմայք | Welcome Home, Roxy Carmichael | Դինկի Բոսետի |
1990 | Մկրատաձեռն Էդվարդը | Edward Scissorhands | Կիմ |
1990 | Ջրահարսները | Mermaids | Շառլոտա Ֆլեքս |
1991 | Գիշերը Երկրի վրա | Night on Earth | Կորկի |
1992 | Դրակուլա | Dracula | Մինա Մյուրեյ/Էլիզաբեթ |
1993 | Անմեղության դարաշրջան | The Age of Innocence | Մեյ Վելանդ |
1993 | Ոգիների տունը | The House of the Spirits | Բլանկա |
1994 | Իրականությունը խայթում է | Reality Bites | Լիլայնա Պիրս |
1994 | Սիմփսոնները | The Simpsons | Էլիսոն Թայլոր |
1994 | Փոքրիկ Կանայք | Little Women | Ջո Մարչ |
1995 | Մեգդակած վերմակ | How to Make an American Quilt | Ֆինն Դոդդ |
1996 | Ռիչարդի որոնումները | Looking for Richard | լեդի Աննա |
1996 | Տղաները | Boys | Պետտի |
1996 | Դաժան փորձություն | The Crucible | Էբիգեյլ Ուիլյամս |
1997 | Օտարը. Հարություն | Alien: Resurrection | Անալի Կոլլ Կիբօրգ, Ավտոն |
1998 | Հանրաճանաչը | Celebrity | Նոլա |
1999 | Ընդհատված կյանք | Girl, Interrupted | Սյուզաննա Կեյսեն |
2000 | Աշունը Նյու Յորքում | Autumn in New York | Շառլոտ Ֆիլդինգ |
2000 | Մոլորված հոգիներ | Lost Souls | Մայա Լարկին |
2000 | Անծանոթները կոնֆետով | Strangers with Candy | Ֆրեն |
2001 | Ընկերներ | Friends | Մելիսա |
2002 | Ակամա միլիոնատեր | Mr. Deeds | Բեյբ Բեննետ |
2002 | Սիմոնա | S1m0ne | Նիկոլա Անդերս |
2004 | Ծիտիկները | The Heart Is Deceitful Above All Things | մանկական հոգեբան |
2006 | Դարվինի մրցանակ | The Darwin Awards | Սիրի Թեյլոր |
2006 | Մթագնում | The Darwin Awards | Դոննա Հոուտհորն |
2007 | Տասը պատվիրան | The Ten | Կելլի Լաֆոնդա |
2007 | Սեքս և 101 մահ | Sex and Death 101 | Ջիլիան |
2007 | Բարի գալուստ | Welcome | Սինթիա |
2008 | Վերջին խոսք | The Last Word | Շառլոտա Մորիս |
2008 | Իրազեկիչները | The Informers | Շերիլ Լեյն |
2009 | Ջրային դեղահաբ | Water Pills | Կերրի |
2009 | Պիպպի Լիի մասնավոր կյանքը | The Private Lives of Pippa Lee | Սանդրա |
2009 | Աստղային ճանապարհ | Star Trek | Ամանդա Գրեյսոն |
2009 | Միայն հանգստություն | Stay Cool | Սկարլետ Սմիթ |
2010 | Երբ սերը բավական չէ. Լոիս Ուիլսոնի պատմությունը | When Love Is Not Enough: The Lois Wilson Story | Լուի Ուիլսոն |
2010 | Սև կարապ | Black Swan | Բատ Մակինտայր |
2011 | Դիլեմա | The Dilemma | Ժենևա Բեկմեն |
2012 | Ֆրանկենվինի | Frankenweenie | Էլզա վան Հելսինգ |
2012 | Սառցե մարդ | The Iceman | Դեբորա Կուկլինսկի |
2012 | Լրտեսում | The Letter | Մարտինա |
2013 | Վերջին սահման | Homefront | Շերիլ |
Պարգևներ և անվանակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն կանացի դեր, «Անմեղության դարաշրջան» ֆիլմի համար։
Անվանակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն կանացի դեր, «Ջրահարսները» ֆիլմի համար։
- 1994 թվական - «Օսկար» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն կանացի դեր, «Անմեղության դարաշրջան» ֆիլմի համար։
- 1994 թվական - BAFTA մրցանակ - երկրորդ պլանի լավագույն կանացի դեր, «Անմեղության դարաշրջան» ֆիլմի համար։
- 1995 թվական - «Օսկար» մրցանակ - լավագույն կանացի դեր, «Փոքրիկ կանայք» ֆիլմի համար։
- 2011 թվական - ԱՄՆ-ի կինոդերասանների Հիլդիայի մրցանակ - լավագույն կանացի դեր, «Երբ սերը բավական չէ։ Լոիս Ուիլսոնի պատմությունը» ֆիլմի համար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վայնոնա Ռայդեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Winona Ryder Արխիվացված 2019-08-12 Wayback Machine at TV.com
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Dockterman E. 90s Icon Winona Ryder Is Making Her Comeback — 2016.
- ↑ https://www.elle.com/culture/celebrities/news/g28300/johnny-depp-dating-history/
- ↑ https://www.harpersbazaar.com.au/celebrity/johnny-depp-dating-history-12262
- ↑ Emma Saying (2014 թ․ մայիսի 19). «How to Pronounce Winona Ryder» (անգլերեն). YouTube. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Goodall, Nigel (1998 թ․ դեկտեմբեր). Winona Ryder: The Biography. London: Blake Pub. ISBN 1-85782-214-5.
- ↑ «Winona Ryder claims Mel Gibson called her an 'oven-dodger'» (անգլերեն). The Daily Telegraph (London). 2010 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Ivor Davis. «The Real Winona Ryder». JVibe. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Reluctant star gets to grips with the Devil; Winona Ryder, star of new supernatural thriller Lost Souls tells Jeff Hayward how she spent time researching real life cases of demonic possession». The Birmingham Post. 2001 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Winona Ryder interview». YouTube. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Winona Ryder - Biography». Talk Talk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Beetlejuice». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Shary, Timothy. Teen Movies: American Youth on the Screen. Walflower Press. էջ 78. ISBN 1-904764-49-5.
- ↑ Kempley, Rita. (1989 թ․ ապրիլի 14). «Heathers». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Edward Scissorhands (1990)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Edward Scissorhands». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Winona Ryder». Golden Globes Site. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «The House of the Spirits». IMDb. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Winona Ryder». Festival de Cannes. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Kim, Ellen A. (2000 թ․ հոկտեմբերի 6). «Winona Ryder Gets Her Own Star». Hollywood.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Вайнона Райдер сыграет в «Звездном пути»». Лента.ру. 9 ноября 2007. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Zeitchik, Steven (2009 թ․ նոյեմբերի 9). «Winona Ryder joins cast of Darren Aronofsky thriller». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Winona Ryder Joins The Cast Of The Iceman». Cinema Blend. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Johnny Depp Picture, Profile, Gossip, and News». celebritywonder.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Matt Damon Biography». People. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Winona Ryder Biography». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Kidnapping Summons City to Action». The New York Times. 1993 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Thompson, Anne (1994 թ․ մարտի 11). «'Women' on the verge». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Actress Winona Ryder arrested». BBC News. 2001 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Lawyer: Ryder's arrest a 'misunderstanding'». CNN. 2001 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Winona convicted of stealing clothes». Melbourne: Age. 2002 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «With Winona Ryder in the spotlight, Chicago area shop keepers fear increased shoplifting this holiday season». Medill News Service. 2002 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Watercutter, Angela (2004 թ․ հունիսի 18). «Reduced Charges For Winona Ryder». CBS News. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայնոնա Ռայդեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից
- 21-րդ դարի ամերիկայի հրեաներ
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ