Jump to content

Կնյազ Հասանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնյազ Հասանով
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
2017 ապրիլի 2 - 2019 հունվարի 14
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1969)
Մասնագիտություն՝ գյուղատնտես
Ծննդյան օր հունվարի 17, 1945(1945-01-17)[1] (79 տարեկան)
Ծննդավայր Կոտայքի մարզ, Հայաստան[1]
Հայր Համիդ Հասանով
Զավակներ երկու զավակ[2]

Կնյազ Համիդի Հասանով (քրդ.՝ Knyaz Hasanov, հունվարի 17, 1945(1945-01-17)[1], Կոտայքի մարզ, Հայաստան[1]), Հայաստանի քրդական համայնքի ղեկավար[3], «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ[2], ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ Անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականի հունվարի 17-ին Աստղաբերդ գյուղում, Հայկական ԽՍՀ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)[2]։

1996 թվականից «Քուրդիստան» կոմիտեի անդամ է, փոխնախագահն է։ 2000 թվականից ՀՀ նախագահի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ է։ 2007 թվականից Հայաստանի քրդական համայնքի բոլոր կազմակերպությունների համատեղ աշխատանքը համակարգող «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է[2]։

1964-1969 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1966-1968 թվականներին սովորել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում[2]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի փետրվարի 2-ից աշխատել է Աբովյանի շրջանային խորհրդի գործկոմի հողաշինարար։ 1970 թվականի դեկտեմբերից՝ շրջսովետի գործկոմի պլանային հանձնաժողովի նախագահ։ 1973-1997 թվականներին եղել է Աբովյանի կինոմիավորման տնօրեն։ 1997-2014 թվականներին «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ-ի տնօրեն[2]։

2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր[4]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[4]։ Անկուսակցական է, ՀՀԿ խմբակցության անդամ[4]։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը » դաշինքից։

Պարգևատրվել է՝ ՀՀ նախագահի շնորհակալագրով, Հլկեմ կենտկոմի պատվոգրով, Համամիութենական կինոմատոգրաֆիստների միության մեդալներով և պատվոգրերով[4]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]