Jump to content

Էնեական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնեական
լատին․՝ Aenēis
ՀեղինակՎերգիլիոս[1][2][3]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհերոսական վեպ և էպոս
Կազմված էBook I?, Book II?, Aeneid Book III?, Book IV?, Book V?, Book VI?, Book VII?, Book VIII?, Book IX?, Book X?, Book XI? և Book XII?
Բնօրինակ լեզուլատիներեն
Կերպար(ներ)Էնեաս, Դիդոնե, Յունոնա, Անքիսես, Վեներա, Achates?, Ասկանիոս, Turnus?, Nisus and Euryalus?, Latinus?, Լավինիա, Յուպիտեր, Պրիամոս և Կրեուսա
Ստեղծման տարեթիվմ.թ.ա. 1-ին դար[1]
ԵրկիրՀին Հռոմ
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/virgil/the-aeneid/john-dryden
 Aeneid Վիքիպահեստում

Էնեական, լատիներեն գրված էպիկական պոեմ։ Հեղինակը հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսն է։ Պոեմում պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։

Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։

Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնեական» հոդվածին։