«Ջրաղաց (խաղ)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Ջրաղաց,''' սեղանի տրամանաբանական խաղ երկու խաղացողի համար։ Որպես խաղաքար՝ սովորաբար օգտագործում են ինը սև և ինը սպիտակ կլոր խաղաքարեր։ Խաղի նպատակն է հակառակորդի բոլոր խաղաքարերը հեռացնելը։ 1993 թվականին Ռալֆ Գասերը ալֆա-բետա-որոնման համադրության օգնությամբ և...»: |
(Տարբերություն չկա)
|
15:43, 8 Մայիսի 2024-ի տարբերակ
Ջրաղաց, սեղանի տրամանաբանական խաղ երկու խաղացողի համար։ Որպես խաղաքար՝ սովորաբար օգտագործում են ինը սև և ինը սպիտակ կլոր խաղաքարեր։ Խաղի նպատակն է հակառակորդի բոլոր խաղաքարերը հեռացնելը։ 1993 թվականին Ռալֆ Գասերը ալֆա-բետա-որոնման համադրության օգնությամբ և առանց վերջնախաղի տվյալների՝ ապացուցեց, որ համակարգչի վրա խաղն ավարտվում է ոչ-ոքի[1]։
Исторические и археологические сведения
«Ջրաղաց» խաղը տարածված էր ինչպես միջնադարյան Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում: Այն նաև հայտնի էր որպես «Ինը պարող տղամարդ»[2][3]։ Հնագիտական նյութում գտել են տախտակներ, որոնց վրա «ջրաղաց» են խաղացել[4][5]։ Հայտնի է, որ խաղը առևտրի առարկա էր։ Մինչև 9-րդ դարի սկիզբը այս խաղը Նորվեգիա է եկել Կենտրոնական Ասիայից։ 9-10-րդ դարերում տարածված էր Գոկստադում, Հին Լադոգայում, Նովգորոդում, Պսկովում, Հին Ռյազանում և այլ քաղաքներում[6][5]։
Նորվեգիայի Գոկստադ քաղաքում հայտնաբերվել է երկկողմանի տախտակ, որի վրա կարելի էր մի քանի խաղ խաղալ, մի կողմի վրա՝ շաշկի և շախմատ, մյուս կողմի վրա՝«ջրաղաց»: Երկրորդ կողմի վրա պատկերված են եղել տարբեր չափերի երկու կամ երեք քառակուսի, որոնք ներառված են եղել միմյանց մեջ: Նման քառակուսիների կողմերը կապված են փոքր լայնակի գծերով: Հին Լադոգայում (10-րդ դար) նավի մի մաս է հայտնաբերվել, որի վրա «ջրաղաց» խաղի համար գծված գծերով տախտակի կտոր կար:
Ենթադրվում է, որ այս գտածոն Ռուսաստանում «ջրաղաց» խաղալու համար նախատեսված տախտակի ամենավաղ հայտնագործությունն է[7][5]:
Բացի նավի տախտակներից՝ տակառների հատակին գծված խաղադաշտեր են հայտնաբերվել, քարե սալիկներ և այլն[8]։ Այս հանրաճանաչ խաղի պատկերները կարելի է գտնել պալատական ձեռագրերում՝ թագավոր Ալֆոնսո Տասներորդի «Խաղերի գիրքը» (1240 թ.) և ֆլամանդական «Ալեքսանդրի սիրավեպ» ձեռագիրը(1338)[9]։
Կանոններ
Խաղը սկսում է նրանով, որ նախ որոշվում է, ով և որ խաղաքարերով կխաղա՝ սևով կամ սպիտակով։ Սպիտակները առաջինն են սկսում։ Խաղի համար անհրաժեշտ է խաղադաշտ և երկու գույների խաղաքարերի հավաքածուն։ Խաղի ժամանակ քառակուսի խաղադաշտի համար պահանջվում է իննական խաղաքար՝ «խխունջի» և հնգանկյուն խաղադաշտերի համար՝ ամեն մեկին տասներկուական խաղաքար։
Սկզբում խաղադաշտը դատակ է, և խաղացողները հերթով սկսում են տեղադրել իրենց խաղաքարերը ցանկացած ազատ տեղերում այնպես, որ իրենց երեք խաղաքարերը մի շարքով լինեն։ Այդպես շարունակվում է մինչև իրենք չեն շարի իրենց ամբողջ խաղաքարերը։ Եթե ստացվում է շարել շարքը երեք խաղաքարերի շնորհիվ (ջրաղաց), ապա խաղացողը կարող է վերցնել խաղադաշտից հակառակորդի ցանկացած խաղաքարը։ Հետո խաղացողները հերթով խաղաքարերը տեղափոխում են ազատ տեղերում գծերի ուղղությամբ, նաև ջանք է թափում կառուցել «ջրաղաց» և խլել հակառակորդի խաղաքարերը։
Եթե ստացվում է խաղաքարերից կառուցել երկու շարք՝ երեք խաղաքարից (ջրաղաց), ապա խաղացողը դաշտից համապատասխանաբար վերցնում է հակառակորդի երկու խաղաքար: Այստեղ կա մեկ կանոն․ մի տեղում մի քանի անգամ ջրաղաց կարելի է կառուցել, բայց խաղաքարը հանվում է միայն առաջինի ժամանակ։
Երբ խաղացողին մնում է միայն երեք խաղաքար, նա ստանում է հետևյալ առավելությունը. իր հերթին նա կարող է տեղաշարժել իր խաղաքարը՝ առանց ուշադրություն դարձնելու խաղադաշտի գծերին, իսկ մյուս խաղացողը շարունակում է խաղալ հին կանոններով, մինչև նա նույնպես ունենա երեք խաղաքար։ Պարտվողը նա է, ով չի կարող այլևս քայլ անել կամ ունի երեք խաղաքարից պակաս և չի կարողանում ջրաղաց կառուցել:
Ծանոթագրություններ
- ↑ Ralph Gasser. «Solving Nine Men's Morris» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-07-24-ին. Վերցված է 2016-06-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ маргарита (westfold) (2014-03-15). «Настольная игра». Ярмарка Мастеров (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին. Վերցված է 2020-06-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Средневековые игры». archive.akopyan.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին. Վերցված է 2020-06-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Даркевич В. П. Путешествие в древнюю Рязань: Записки археолога. — Рязань: Новое время, 1993. — С. 127.
- ↑ 5,0 5,1 5,2 Рыбина Е.А. Шашки, «мельница», шахматы // Археология. Древняя Русь. Быт и культура. — М.: Наука, 1997. — С. 110—111. — 368 с.
- ↑ Херрман Й. Славяне и норманны в ранней истории Балтийского региона // Славяне и скандинавы. — М.: Прогресс, 1986. — С. 116.
- ↑ Корзухина Г. Ф. Из истории игр на Руси // Советская археология. — 1963. — № 4. — С. 95-96, 98.
- ↑ Рыбина Е. А. Игры // Древняя Русь в средневековом мире: Энциклопедия / Институт всеобщей истории РАН; Под ред. Е. А. Мельниковой, В. Я. Петрухин. — М.: Ладомир, 2014. — С. 316.
- ↑ Скирюк Д. Настольные игры: Мельница Արխիվացված է Հունվար 12, 2013 Wayback Machine-ի միջոցով:
Գրականություն
- Корзухина Г. Ф. Из истории игр на Руси // Советская археология. — 1963. — № 4. — С. 85-102.
- Полякова Г. Ф., Фехнер М. В. Игра в мельницу в Древней Руси // Slovenska Archeologia. — 1973. — Т. 21/2. — С. 441—444.
- Рыбина Е. А. Игры // Древняя Русь в средневековом мире: Энциклопедия / Институт всеобщей истории РАН; Под ред. Е. А. Мельниковой, В. Я. Петрухин. — М.: Ладомир, 2014. — С. 316—318.
- Рыбина Е. А. Шашки, «мельница», шахматы // Археология. Древняя Русь. Быт и культура. — М.: Наука, 1997. — С. 110—111. — 368 с.
- Саргин Д. И. Древность игр в шашки и шахматы. — М.: Типография И. И. Иванова, 1915. — 396 с.
Հղումներ
- Дмитрий Скирюк (29.12.2011). «Настольные игры: Мельница». Летидор. Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին. Վերցված է 7.11.2012-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Дмитрий Скирюк (= сентябрь 2016). «Правила древней настольной игры «мельница»». «Вокруг света» № 9. Վերցված է 2024-01-04-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - «Настольная игра "Мельница". Распечатай и Играй». Print-n-Play. 08.10.2015.