«Սուրբ Հարություն եկեղեցի (Բուդյոնովսկ)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}} {{այլ|Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)}} '''Սուրբ Հարություն եկեղեցի, Բուդյոնովսկ''' քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտ...»: |
(Տարբերություն չկա)
|
08:55, 28 Հոկտեմբերի 2024-ի տարբերակ
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բուդյոննովսկ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Հարավային Ռուսաստանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2010 |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2010 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի, Բուդյոնովսկ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում։ Համակարգում է Բուդյոնովսկում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Պատմություն
Բուդյոնովսկ (մինչև 1920 թվականը՝ Սուրբ Խաչ, 1920-35 և 1957-73 թվականներին՝ Պրիկումսկ, 1935-57 և 1973 թվականից՝ Բուդյոնովսկ[1]) քաղաքը հիմնել են 1799 թվականին Դաղստանից և Արևելյան Անդրկովկասից եկած հայերը: Կայսերական հրովարտակով քաղաքին հատկացվել է 12 հազար դեսյատին հող, բնակիչները 10 տարով ազատվել են հարկերից և պարհակներից: Սուրբ Խաչում հիմնվել է հայկական մագիստրատ, որտեղ գործերը քննվել են հայոց լեզվով և հայկական ավանդական օրենքների և սովորույթների համաձայն: 1861 թվականին Սուրբ Խաչում եղել է մոտ 3 հազար բնակիչ, գործել է հայկական եկեղեցի և գերեզմանոց[2]: 1872 թվականին բացվել են արական, իսկ 1892 թվականին՝ իգական ծխական ուսումնարաններ:
Քաղաքի հայ բնակչությունը զբաղվել է առևտրով, արհեստներով և հողագործությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայ բնակչության թիվն անցել է 5 հազարից՝ կազմելով քաղաքի բնակչության մոտավորապես մեկ երրորդը: Հայերն այժմ էլ կազմում են Բուդյոնովսկի բնակչության զգալի մասը (շուրջ 8 հազար): 1990-ական թվականների սկզբին ձևավորվել է հայկական համայնքը՝ իր վարչությամբ: Քաղաքի դպրոցներից մեկում մտցվել է հայոց լեզվի և գրականության արտադասարանական ուսուցում: Բուդյոնովսկի շրջանի հայաբնակ գյուղերից են Արխանգելսկոյեն, Արխիպովսկոյեն, Օռլովկան: Քաղաքում առկա է հայ-ռուսական բարեկամության հուշարձան[3]։
Եկեղեցի
2006 թվականին բերվել է երեք զանգ՝ կառուցվող սուրբ Հարություն հայկական եկեղեցու համար: Դրանք ձուլվել են Վորոնեժի «Վերա» արտադրամասում, որը հայկական եկեղեցիների համար զանգեր պատրաստելու փորձ ուներ: Ձուլված զանգերից ամենամեծը (502 կգ) նվիրված է Սուրբ Հարությանը, միջին չափի զանգը (60 կգ) նվիրված է Սուրբ Գևորգ եկեղեցուն (1918-1935), իսկ փոքր զանգը (25 կգ) նվիրված է Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցուն (1849-1926): Քաղաքում մնացած միակ հայկական մատուռի՝ սուրբ Խաչի քահանա Տեր Արսեն Բուդաղյանը օծել է զանգերը[4]։ 2010 թվականի հունիսի 30-ին քաղաքում օծվել է սուրբ Հարություն եկեղեցին[5]։
Ծանոթագրություններ
- ↑ «Армянские церкви России/Буденновск/HAYK media». youtube.com (ռուսերեն). Հոկտեմբերի 1, 2022.
- ↑ Բուդյոնովսկի հայկական գերեզմանոց // «Գիտություն» : ամսագիր. — Երևան — ISBN 5-80.80-0144-7.
- ↑ «Բուդյոնովսկում արդեն երրորդ անգամ պղծվել է հայ-ռուսական բարեկամության հուշարձանը». azatutyun.am. Նոյեմբերի 11, 2005.
- ↑ «Բուդյոնովսկի հայկական եկեղեցու համար զանգեր են բերվել». panarmenian.net. Սեպտեմբերի 8, 2006.
- ↑ «Օծվել է Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցին». armenpress.am. Հուլիսի 1, 2010.