«Զամբյուղ (ծաղկաբույլ)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Զամբյուղ''', ''(Calathidium)'', աստղածաղկազգիների ընտանիքին բնորոշ մոնոպոդիային ծաղկաբույլ` տափակած պարարտ առանցքով (ծաղկաբույլի պատյան)։ Զամբյուղը ըստ երևույթին, ունի բազմացեղային (պոլիֆիլետիկ) ծագում (ծաղկաբույլերի տարբեր տիպերից)։ Զամբյուղի...»: |
(Տարբերություն չկա)
|
22:35, 27 Սեպտեմբերի 2024-ի տարբերակ
Զամբյուղ, (Calathidium), աստղածաղկազգիների ընտանիքին բնորոշ մոնոպոդիային ծաղկաբույլ` տափակած պարարտ առանցքով (ծաղկաբույլի պատյան)։ Զամբյուղը ըստ երևույթին, ունի բազմացեղային (պոլիֆիլետիկ) ծագում (ծաղկաբույլերի տարբեր տիպերից)։ Զամբյուղի պատյանը համարում են երկրորդային գոյացություն, որը ծագել է իրար մոտեցած և կարճացած ծաղկակոթերով տարբեր տիպերի ծաղկաբույլերի միջև փուխր պարենքիմի զարգացման հաշվին։ Նրա վրա պարուրաձև դասավորված են իրար կիպ կպած և ծայրամասից դեպի կենտրոն բացվող ծաղիկները։ Վերջինները շրջապատված են ամուլ ծաղկատերևներից բաղկացած ծածկոցով։ Զամբյուղումմ ծաղիկների թիվը 10-ից մինչև 1000 է։ Աստղածաղկազգիների տարբեր ցեղերի զամբյուղներում բոլոր ծաղիկները կամ միատեսակ են (լեզվակավոր), կամ ոչ միատեսակ և տարբերակված են ծայրայինների՝ զիգոմորֆների (կեղծ լեզվակավոր, ձագարաձև երկշուրթ), և միջնակաների՝ ակտինոմորֆների (խողովակավորներ)։ Բոլոր ծաղիկները (ներքին և ծայրային) կարող են լինել լեզվակավոր (խատուտիկ, եղերդակ) կամ խողովակավոր (ներքին ծաղիկների դեպքում), ծայրայինները կարող են լինել կեղծ լեզվակավոր (արևածաղիկ, օշինդր), ձագարաձև (տերեփուկ), երկշուրթ (հերբերա)։
Պատկերասրահ
-
Զամբյուղի դիագրամա
-
Սովորական երիցուկի (Bellis perennis) զամբյուղ
-
Արևածաղիկ՝ արտահայտված ափսեաձև զամբյուղով
-
Զամբյուղի ներքևի մասը (արևածաղիկ)
-
Գեղավեր՝ կուժաձև զամբյուղով
-
Ռուդբեկիա՝ կոնաձև զամբյուղով
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |