«Մասնակից:Չալիկյան Քրիստինա/Սևագրություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
Նկար 2` ՀԿ-ների համաշխարհային օրը Աֆղանստանում, 2014 թվական։ |
|||
'''Քաղաքացիական անուշադրություն,''' գործընթաց, երբ անծանոթ անձինք ընդունում են միմյանց ներկայությունը՝ առանց միմյանց [[անձնական տարածք]] ներխուժելու<ref>Joanne Finkelstein, ''The Art of Self-Invention'' (2007) p. 109</ref>։ Սա միջոց է հարգելու անձի՝ հանրային վայրում գտնվելու իրավունքը՝ միաժամանակ հարգելով դրա գաղտնիությունը: Փաստացի, անծանոթ մարդիկ ճանաչում են միմյանց ներկայությունը՝ առանց անմիջական փոխազդեցության մեջ մտնելու: |
|||
Նկար 3` Տեղական ՀԿ-ներից մեկի աշխատակիցները մասնակցում են համայնքային աշխատանքներին։ Որոշ քննադատներ պնդում են, որ ՀԿ-ներն առավել առաջնահերթ են համարում իրենց հատուկ շահերը, քան համայնքի բարեկեցությունը: |
|||
== Գործնական կիրառում == |
|||
[[Պատկեր:Europe in a suitcase - UK.jpg|մինի|Նկար 1` «Եվրոպա-Վրաստան ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Մելաշվիլին ելույթ է ունենում երկու ՀԿ-ների (EGI և Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամ) կողմից իրականացված «Եվրոպան ճամպրուկի մեջ» նախագծի մեկնարկի ժամանակ, որի նպատակն էր մեծացնել եվրոպացի քաղաքական գործիչների, լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համագործակցությունը Վրաստանի իրենց գործընկերների հետ<ref name="egisutcase">{{Cite web |date=2019-10-29 |title=Europe in a suitcase: Oliver Wardrop Discussions |url=https://egi.ge/en/archives/5187 |access-date=2021-03-31 |website=Europe-Georgia Institute |language=en-GB}}</ref>:]] |
|||
«Քաղաքացիական անուշադրություն» եզրույթ տերմինն առաջին անգամ օգտագործել է [[Իրվինգ Գոֆման|Իրվինգ Գոֆմանը]]՝ նկարագրելու անծանոթ մարդկանց շրջանում հասարակական կարգը պահպանելու համար անհրաժեշտ հոգատարությունը և այդպիսով քաղաքներում գաղտնի կյանք վարելու հնարավորությունը<ref>Erving Goffman, ''Relations in Public'' (Penguin 1972) p. 385</ref>։ |
|||
'''Հասարակական կազմակերպություն''' (ՀԿ), [[Կազմակերպություն|կազմակերպության]] տեսակ, որն ընդհանուր առմամբ ձևավորվում ու գործում է [[Պետական մարմիններ|պետական մարմիններից]] և մասնավոր հատվածից անկախ<ref name=":3">{{citation |title=NGO |url=http://www.macmillandictionary.com/dictionary/american/ngo |dictionary=Macmillan Dictionary}}</ref><ref name="UCB-LibraryGuide-NGOs">{{Cite web |last=Church |first=Jim |date=2021-08-26 |title=Library Guides:Governmental Organizations (NGOs): Introduction |url=https://guides.lib.berkeley.edu/c.php?g=496970&p=3401867 |url-status=live |archive-url=https://web.archive.org/web/20210826060336/https://guides.lib.berkeley.edu/NGOs |archive-date=2021-08-26 |access-date=2021-08-26 |website=guides.lib.berkeley.edu |language=en}}</ref><ref name=":1">{{cite journal |last1=Claiborne |first1=N |year=2004 |title=Presence of social workers in nongovernment organizations |journal=Soc Work |volume=49 |issue=2 |pages=207–218 |doi=10.1093/sw/49.2.207 |pmid=15124961}}</ref><ref name=":0">{{Cite web |last=Leverty |first=Sally |date=2008 |title=NGOs, the UN and APA |url=https://www.apa.org/international/united-nations/publications |access-date=2021-08-12 |website=American Psychological Association}}</ref><ref name=":2">{{Cite news |last=Horowitz |first=Jason |date=11 August 2017 |title=Ship Monitoring Rescues of Migrants Refuses to Be Rescued |url=https://www.nytimes.com/2017/08/11/world/europe/migrant-ship-monitor-mediterranean.html |access-date=22 November 2019 |work=The New York Times |language=en-US |issn=0362-4331}}</ref>։ ՀԿ-ները սովորաբար [[Շահույթ չհետապնդող միավորում|շահույթ չհետապնդող միավորումներ]] են, իսկ դրանցից շատերն ակտիվորեն ներգրավված են հումանիտար, սոցիալական և ժողովրդավարացման գործընթացների մեջ։ Դրանք կարող են նաև ներառել [[Ակումբային հիմնարկներ|ակումբներ]], [[Ասոցիացիա|ասոցիացիաներ]] և ֆորմալ այլ միավորումներ, որոնք ծառայություններ են մատուցում իրենց անդամներին և այլ շահառուների։ ՀԿ-ներ կարող են լինել նաև [[Լոբբիստական խումբ|լոբբիստական խմբերը]] և թեմատիկ միջազգային միավորումները, ինչպես օրինակ [[Համաշխարհային տնտեսական ֆորում|Համաշխարհային տնտեսական ֆորումը]]<ref name=":5">{{cite web |title=Nongovernmental Organization (NGO) |url=https://www.usip.org/glossary/nongovernmental-organization-ngo |website=United States Institute of Peace}}</ref><ref name=":6">{{cite encyclopedia |title=Nongovernmental organization |encyclopedia=Encyclopaedia Britannica |url=https://www.britannica.com/topic/nongovernmental-organization |last=Karns |first=Margaret P. |date=23 October 2023}}</ref><ref name=":7">{{cite web |title=NGO – meaning in the Cambridge English Dictionary |url=https://dictionary.cambridge.org/dictionary/english/ngo |website=dictionary.cambridge.org}}</ref><ref name=":8">{{Cite dictionary |title=NGO |dictionary=[[Lexico]] UK English Dictionary |publisher=[[Oxford University Press]] |url=http://www.lexico.com/definition/NGO |archive-url=https://web.archive.org/web/20200305144656/https://www.lexico.com/definition/ngo |archive-date=5 March 2020 |url-status=dead}}</ref>։ Հասարակական կազմակերպությունները տարբերվում են [[Միջազգային կազմակերպություն|միջազգային]] և [[Միջկառավարական կազմակերպություն|միջկառավարական կազմակերպություններից]] նրանով, որ վերջիններս ուղղակիորեն կապված են [[Ինքնիշխան պետություն|ինքնիշխան պետությունների]] և նրանց կառավարությունների հետ։ |
|||
Եզրույթն իր ներկայիս նշանակությամբ առաջին անգամ կիրառվել է 1945 թվականին՝ նորաստեղծ [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]] Կանոնադրության 71-րդ հոդվածում<ref name=":4">{{Cite web |title=What is an NGO? What role does it play in civil society? {{!}} Knowledge base |url=https://learning.candid.org/resources/knowledge-base/ngo-definition-and-role |access-date=2021-08-12 |website=Candid Learning |language=en-US}}</ref>։ Չնայած, որ չկա հասարակական կազմակերպությունների էության և գործունեության վերաբերյալ մեկ միասնական սահմանում՝ դրանք ընդհանուր առմամբ սահմանվում են որպես շահույթ չհետապնդող միավորումներ, որոնք անկախ են պետական մարմինների ազդեցությունից, չնայած որ պետությունից կարող են ստանալ ֆինանսավորում<ref name=":4" />։ |
|||
Գոֆմանն այն կարծիքին է, որ հանրային տարածությունը անանուն անծանոթների միջև չֆիքսված փոխազդեցությունների տարածություն է<ref>{{Cite web |first=Վերմիշյան Հ. Ռ., Բալասանյան Ս. Ա., Գրիգորյան Օ. Գ., Քերոբյան Ս. Ն. |date=2015 |title=Լոկալ ինքնությունները Երևանում. Քաղաքային տարածության կառուցվածքները |url=http://publishing.ysu.am/files/Lokal_inqnutyunnery_Yerevanum.pdf |archive-date=2015թ․ |place=Երևան}}</ref>։ |
|||
[[ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության դեպարտամենտ|ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության դեպարտամենտի]] սահմանման համաձայն՝ «հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող, [[քաղաքացիների կամավորական միավորում]] է, որը գործում է տեղական, ազգային կամ միջազգային մակարդակում` հանրային բարեկեցությանը միտված խնդիրներին աջակցելու համար»<ref name=":0" />։ ՀԿ եզրույթն օգտագործվում է ոչ միանշանակ կերպով և երբեմն որպես [[Քաղաքացիական հասարակության կազմակերպություն|«քաղաքացիական հասարակության կազմակերպություն»]] եզրույթի հոմանիշ, որը բնորոշում է քաղաքացիների կողմից հիմնադրված ցանկացած միավորումը<ref name="usstate">"[https://web.archive.org/web/20170122211029/https://www.state.gov/j/drl/rls/fs/2017/266904.htm Non-Governmental Organizations (NGOs) in the United States]" (fact sheet). 20 January 2017. Bureau of Democracy, Human Rights, and Labor. U.S. Department of State. state.gov. Retrieved 21 September 2017.</ref>։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպություն» եզրույթը հիմնականում կիրառվում է արևմտյան մասնագիտական գրականության մեջ։ Երկրների մեծ մասում ՀԿ-ները բացառապես հանդիսանում են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, մինչդեռ կան երկրներ, որտեղ քաղաքական կուսակցությունները և [[Արհմիություն|արհմիությունները]] ևս համարվում են հասարակական կազմակերպություններ<ref name=":9">{{cite journal |last=Vakil |first=Anna |date=December 1997 |title=Confronting the classification problem: Toward a taxonomy of NGOs |journal=World Development |volume=25 |issue=12 |pages=2057–2070 |doi=10.1016/S0305-750X(97)00098-3}}</ref>։ |
|||
Ուրիշներին անտեսելու կամ ակնապիշ նայելու փոխարեն, քաղաքացիական անուշադրությունը ենթադրում է անծանոթ մարդկանց աննկատ և թեթև զննում՝ ապահովելով չեզոք փոխազդեցություն<ref>Elaine Baldwin, ''Introducing Cultural Studies'' (2004) p. 396 and 276</ref>։ Այսինքն, սա այն իրավիճակն է, երբ միմյանց անծանոթ անձինք տեղյակ են միմյանց ներկայության մասին՝ առանց մյուսին անհարմար վիճակի մեջ դնելու կամ ուշադրության կենտրոնում պահելու: |
|||
Հասարակական կազմակերպությունները դասակարգվում են (1) ըստ գործունեության ոլորտի, որի պարագայում կենտրոնական տեղ է հատկացվում ՀԿ գործունեության դաշտին, ինչպիսիք են [[Մարդու իրավունքներ|մարդու իրավունքները]], [[Ժողովրդավարություն|ժողովրդավարությունը]], [[Սպառողների իրավունքների պաշտպանություն|սպառողների իրավունքների պաշտպանությունը]], [[Շրջակա միջավայրի պահպանություն|շրջակա միջավայրի պահպանությունը]], [[Առողջապահություն|առողջապահությունը]], [[Համայնքային զարգացում|համայնքային զարգացումը]] և այլն, և (2) ըստ գործունեության մակարդակի, որը ցույց է տալիս կազմակերպության գործունեության մասշտաբը` տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային<ref name=":9" />։ |
|||
Մոտեցող անծանոթի հետ աչքերով հաղորդակցության միջոցով մարդը և՛ ընդունում է նրա ներկայությունը, և՛ բացառում առավել անձնական շփման կամ զրույցի հնարավորությունը<ref>Joanne Finkelstein, ''The Art of Self-Invention'' (2007) p. 109</ref>։ |
|||
2008 թվականի դրությամբ՝ [[Ռուսաստան|Ռուսաստանում]] գրանցված էր մոտ 277․000 ՀԿ, որոնց մի մեծ մասը փակվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո՝ Կրեմլի քաղաքականությունը քննադատելու համար։ 2009 թվականին [[Հնդկաստան|Հնդկաստանում]] առկա էր մոտ 2 միլիոն ՀԿ (այսինքն՝ մեկ ՀԿ 600 հնդիկի հաշվով), ինչը շատ ավելին է, քան այդ երկրում տարրական դպրոցների և առողջության կենտրոնների թիվը։ Համեմատության համար [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ում]] գրանցված է մոտավորապես 1,5 միլիոն հասարակական կազմակերպություն։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ [[Հայաստան|Հայաստանում]] գրանցված է 6469 հասարակական կազմակերպություն<ref>{{Cite web |title=Electronic Register, Government of Armenia |url=https://www.e-register.am/am/docs/694 |access-date=2024-06-24 |website=www.e-register.am}}</ref>։ |
|||
Այսպիսով, քաղաքացիական անուշադրությունը մարդկային ամբոխի կամ խմբի մեջ գաղտնիությունն ապահովելու միջոց է՝ հեռավորության պահպանման համընդհանուր ընդունելի ձևերի կիրառմամբ։ Ըստ երևույթին՝ (թեև իրականում չլինելով այդպիսին) հավելյալ ջանք չպահանջող<ref>Erving Goffman, ''Relations in Public'' (Penguin 1972) p. 385</ref> քաղաքավարության այս ձևը միջոց է ուրիշներին ազատելու հանրության շրջանում ավելորդ ուշադրությունից<ref>Richard Sennett, ''The Fall of Public Man'' (1976) p. 264</ref>, ինչը ներառում է նաև հանրության շրջանում ընդունելի վերացական, հպանցիկ շփումը (ողջունում, որպիսության մասին հարցում)<ref>Karl Popper, ''The Open Society and its Enemies Vol 1'' (1995) pp. 174–6</ref>։ |
|||
== Տեսակներ == |
|||
== Բացասական կողմեր == |
|||
Հասարակական կազմակերպությունները նպաստում են իրենց անդամների կամ հիմնադիրների սոցիալական նպատակների իրականացմանը․ շրջակա միջավայրի բարելավում, մարդու իրավունքերի պաշտպանության խրախուսում, անապահով խավերի բարեկեցության բարելավում կամ կորպորատիվ օրակարգի ներկայացում։ Նրանց նպատակներն ընդգրկում են հիմնախնդիրների լայն շրջանակ։ Միջազգային դոնոր կազմակերպությունները կարող են ֆինանսավորել ՀԿ-ների գործունեությունն ու նպաստել նրանց ծրագրերի իրականացմանը։ |
|||
Քաղաքացիական անուշադրությունը կարող է հանգեցնել [[Միայնություն|միայնության]] կամ անտեսվածության զգացման, և դա նվազեցնում է ուրիշների բարեկեցության համար պատասխանատվություն զգալու հակումը։ [[Քաղաքային տարածք|Քաղաքային բնակավայրեր]] տեղափոխված նորաբնակները հաճախ զարմանում են նման առօրյայի անդեմության վրա, որը նրանք համարում են կարծրացած և անտարբեր, այլ ոչ թե միլիոնավոր մարդկանց խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ գործոն<ref>Franco Moretti, ''Modern Epic'' (1996) p. 156</ref>։ |
|||
ՀԿ-ները կարելի է դասակարգել հետևյալ կերպ․ |
|||
Այդուհանդերձ, Գոֆմանը նշում է, որ անուշադրությունն ամբողջական անտարբերություն չէ, քանի որ այն հանդիսանում է փոխազդեցությունների առավել մեղմ ձև<ref>{{Cite book |last=Goffman |first=E. |title=The Presentation of Self in Everyday Life |date=1959 |location=USA, New York |pages=p. 40}}</ref>։ |
|||
1․ ըստ գործունեության ոլորտի, որի պարագայում կենտրոնական տեղ է հատկացվում ՀԿ գործունեության դաշտին, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, առողջապահությունը, համայնքային զարգացումը և այլն, |
|||
== Հոգեբանական հատկանիշներ == |
|||
Գոֆմանը հոգեկան խանգարման բազմաթիվ դասական նշաններ է տեսել քաղաքացիական վարքագծի կանոնները խախտելու, անծանոթներին անուշադրության մատնելու կամ յուրաքանչյուր ակնթարթային հայացքից խուսափելու մեջ<ref>Erving Goffman, ''Relations in Public'' (Penguin 1972) p. 415</ref>։ |
|||
2․ ըստ գործունեության մակարդակի, որը ցույց է տալիս կազմակերպության գործունեության մասշտաբը՝ տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային։ |
|||
== Տես նաև == |
|||
Ըստ գործունեության ոլորտի` հասարակական կազմակերպությունները կարող են լինել հետևյալ տեսակների. |
|||
* [[Քաղաքացիական հասարակություն]] |
|||
* [[Կոնվենցիա]] |
|||
* [[Սոցիալական կապիտալ]] |
|||
* [[Սոցիալական հեռավորություն]] |
|||
* '''Բարեգործական կազմակերպություններ.''' սրանք շատ հաճախ «վերևից ներքև» սկզբունքով գործող նախաձեռնություններ են՝ շահառուների քիչ մասնակցությամբ կամ ունեցած ներդրմամբ։ Այս տեսակի կազմակերպությունների գործունեությունն ուղղված է անապահով մարդկանց և խմբերի կարիքների բավարարմանը։ |
|||
== Ծանոթագրություններ == |
|||
* '''Ծառայություններ մատուցող ՀԿ-ներ․''' սրանք այն ՀԿ-ներն են, որոնք հիմնականում անվճար հիմունքներով մատուցում են առողջապահական (ներառյալ՝ ընտանիքի պլանավորում) և կրթական ծառայություններ։ |
|||
<references /> |
|||
* '''Մասնակցային կազմակերպություններ․''' սրանք ներառում են տեղական ներգրավվածությամբ ինքնօգնության ծրագրերը։ Դրանց իրականացման նպատակով կոնկրետ համայնքի բնակիչները կարող են հատկացնել դրամական միջոցներ, գործիքներ, հողատարածք, նյութեր կամ աշխատուժ։ |
|||
* '''Կազմակերպություններ, որոնց գործունեությունն ուղղված է հզորացմանը․''' այս տեսակի կազմակերպությունների նպատակն է օգնել աղքատ մարդկանց հասկանալու իրենց կյանքի վրա ազդող սոցիալական, քաղաքական և տնտեսական գործոնները, և բարձրացնելու նրանց իրազեկվածությունը՝ սեփական կյանքը կառավարելու իրենց կարողության մասին։ Շահառուների առավելագույն ներգրավվածության պարագայում ՀԿ-ները հանդես են գալիս որպես միջնորդներ։ |
|||
* '''Արհեստակցական միություններ․''' կամավոր միավորում կամ ընդհանուր շահեր ունեցող մարդկանց միություն։ Այդ շահերը կարող են ներառել ոչ միայն կոնկրետ աշխատանքային ոլորտը, այլև սպորտը, մշակույթը և այլն, ինչպես օրինակ Կինոարվեստի և գիտության ակադեմիան, ՖԻՖԱ-ն։ |
|||
* Ըստ գործունեության մակարդակի էլ՝ հասարակական կազմակերպությունները կարող են լինել հետևյալ տեսակների. |
|||
* '''Համայնքային կազմակերպություններ․ ''' տեղական մակարդակով գործող կազմակերպություններ, որոնք գործում են կոնկրետ համայնքի կամ բնակավայրի տարածքում և հիմնականում զբաղված են տվյալ համայնքի խնդիրների վերհանմամբ և լուծմամբ։ Այդ կազմակերպությունները ծրագրեր են իրականցնում համայնքներում զբաղվածության, երիտասարդության խնդիրների, բնապահպանության, ժողովրդավարության, համայնքային մասնակցության թեմաներով։ |
|||
* '''Համաքաղաքային կազմակերպություններ.''' այսպիսի կազմակերպությունների թվում են առևտրային և արդյունաբերական պալատները, բիզնես կոալիցիաները, ազգային կամ կրթական խմբերը և կոնկրետ քաղաքի տարածքում գործող համայնքային կազմակերպությունները: |
|||
* '''Մարզային կամ նահանգային հասարակական կազմակերպություններ․''' այսպիսի կազմակերպությունների թվում են մարզային մակարդակում գործող կազմակերպությունները, միավորումները և խմբերը: Մարզային որոշ ՀԿ-ներ կարող են գործել համապետական (ազգային) և միջազգային ՀԿ-ների կառավարման ներքո: |
|||
* '''Ազգային կամ համապետական հասարակական կազմակերպություններ.''' սրանք այն հասարակական կազմակերպություններն են, որոնք գործում են կոնկրետ երկրի տարածքում։ Այս կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են երկրի ողջ տարածքում։ Դրանք կարող են ունենալ նաև մարզային կամ քաղաքային մասնաճյուղեր ու օգնել ՀԿ դաշտի մյուս դերակատարներին։ Երբեմն այս կազմակերպությունները կարող են լինել նաև դոնոր կազմակերպություններ, որոնք ֆինասնավորում են փոքր կազմակերպությունների ծրագրերը: |
|||
* '''Միջազգային հասարակական կազմակերպություններ․''' միջազգային հասարակական կազմակերպությունների թվում կարող են լինել ոչ միայն աշխարհիկ կազմակերպությունները, ինչպես օրինակ «World Vision»-ը կամ «Save the Children»-ը, այլև հոգևոր կազմակերպությունները: Այս կազմակերպությունները գործում են աշխարհի տարբեր երկրներում և հիմնականում հանդես են գալիս որպես դոնոր կազմակերպություններ՝ ֆինանսավորելով տեղական ՀԿ-ներին, ինստիտուտներին, և նրանց ծրագրերին: |
|||
'''Այլ եզրույթներ և հապավումներ''' |
|||
== Գրականություն == |
|||
«Հասարակական կազմակերպություն» եզրույթի փոխարեն շատ հաճախ կիրառվում են այլ եզրույթներ, ինչպես օրինակ՝ երրորդ հատվածի կազմակերպություն, շահույթ չհետապնդող կազմակերպություն, կամավորական կազմակերպություն, քաղաքացիական հասարակության կազմակերպություն, զանգվածային կազմակերպություն, սոցիալական շարժման կազմակերպություն, մասնավոր կամավորական կազմակերպություն, ինքնօգնության կազմակերպություն և ոչ պետական դերակատարներ: ՀԿ հապավման բազմաթիվ տարբերակներ կան, որոնք պայմանավորված են կոնկրետ լեզվով, տարածաշրջանով կամ յուրահատկությամբ: |
|||
* Giddens, Anthony; Sutton, Philip W. (2021). Sociology (9th ed.). Polity Press. |
|||
* Bauman, Zygmunt; May, Tim (2001). Thinking Sociologically (2nd ed.). Blackwell Publishing. |
|||
* Goffman, Erving (1984) [originally published in 1959]. The Presentation of Self in Everyday Life. Harmondsworth: Penguin. |
|||
* {{cite journal |last=Kim |first=Esther |date=16 July 2012 |title=Nonsocial Transient Behavior: Social Disengagement on the Greyhound Bus |url=http://healthland.time.com/2012/08/02/this-seats-taken-a-study-of-antisocial-traveler-behavior/ |journal=Symbolic Interaction |volume=35 |issue=3 |pages=267–283 |doi=10.1002/symb.21 |doi-access=free |orig-year=First published online on 16 July 2012}} |
|||
Ռոմանական որոշ լեզուներում օգտագործվում է ONG հապավումը, օրինակ՝ |
|||
[[:Կատեգորիա:Ուշադրություն]] |
|||
[[:Կատեգորիա:Քաղաքացիական հասարակություն]] |
|||
• ''ֆրանսերենում՝ organisation non gouvernementale'' |
|||
[[:Կատեգորիա:Մարդկային վարքագիծ]] |
|||
''• իտալերենում՝ organizzazione non governmentativa'' |
|||
''• պորտուգալերենում՝ organização não governmental'' |
|||
''• իսպաներենում՝ organización no gubernamental'' |
|||
''• ռումիներենում՝ organizație neguvernamentală'' |
|||
Կան նաև օտարալեզու այլ հապավումներ, որոնք սովորաբար օգտագործվում են տարբեր տեսակի հասարակական կազմակերպությունները բնորոշելու համար։ Օրինակ՝ BINGO հապավմամբ բնորոշում են մասնավոր ոլորտին հարող (Business-friendly) միջազգային հասարակական կազմակերպություններին կամ միջազգային մեծ կազմակերպություններին, CSO տերմինով՝ ՔՀԿ-ներին (քաղհասարակության կազմակերպություններին), ENGO-ով՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներին (օրինակ՝ «Greenpeace»-ը և Վայրի բնության հիմնադրամը), DONGO-ով՝ դոնորներից կախվածություն ունեցող կամ դոնորների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպություններին, GONGO-ով՝ պետությունների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպություններին։ Այս եզրույթը երբեմն կիրառվում է բացասական իմաստով, քանի որ ոչ ժողովրդավարական երկրներում այսպիսի ՀԿ-ները կարող են զբաղվել գործող վարչակարգի ծրագրերի իրականացմամբ և նրանց հեղինակության բարձրացմամբ։ GSO-ով էլ բնորոշվում են զանգվածային աջակցության կազմակերպությունները, INGO-ով՝ միջազգային ՀԿ-ները, MANGO-ով՝ շուկայի պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները, NGDO-ով՝ զարգացման հարցերով զբաղվող ՀԿ-ները, NNGO-ով՝ Մեծ Բրիտանիայի հյուսիսում (հիմնականում՝ Շոտլանդիայում) գործող ՀԿ-ները, PANGO-ով՝ կուսակցական հարցերով զբաղվող կամ կուսակցություններին հարող ՀԿ-ները, PVDO-ով՝ մասնավոր կամավորական զարգացման կազմակերպությունները (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀԿ-ներին անվանում է «մասնավոր կամավորական կազմակերպություններ»), Quango-ով՝ քվազի ինքնավար ՀԿ-ները, որոնք հիմնականում գործում են Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Ազգերի համագործակցության երկրներում (տերմինը հաճախ կիրառվում է քամահրական երանգով, իսկ այս կազմակերպությունների ֆինանսները ձևավորվում են հանրային նվիրաբերություններից), SBO-ով՝ սոցիալական ապահովման կոնկրետ հարցերով զբաղվող կազմակերպությունները, SCO-ով՝ սոցիալական փոփոխությունների հարցերով զբաղվող կազմակերպությունները, SNGO-ով՝ Մեծ Բրիտանիայի հարավում (հիմնականում՝ Անգլիայում և Ուելսում) գործող ՀԿ-ները, TANGO-ով՝ տեխնիկական աջակցության հարցերով զբաղվող ՀԿ-ները, TNGO-ով՝ անդրազգային հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է գործեն առնվազն երկու երկրում։ Սրանք ստեղծվել են հիմնականում 1970-ական թվականներին՝ աշխարհում բնապահպանական և տնտեսական հիմնախնդիրների աճի պատճառով։ Եվ վերջապես, YOUNGO-ով էլ բնորոշում են երիտասարդական ՀԿ-ներին, որոնք հիմնականում զբաղվում են երիտասարդությանը հուզող հարցերով և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ։ |
|||
== Գործունեություն == |
|||
Հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) կարևոր դեր են խաղում այն մարդկանց կյանքը բարելավելու գործում, որոնք տուժել են բնական աղետներից կամ բախվել են այլ մարտահրավերների։ ՀԿ-ները կարող են հանդես գալ որպես ծրագրեր իրականացնողներ, փոփոխություններ բերողներ և գործընկերներ՝ կարիքավոր անձանց և համայնքներին անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ տրամադրելու համար։ Նրանք աշխատում են մոբիլիզացնել ֆինանսական և մարդկային ռեսուրսները, հավաստիանալ, որ օգնությունը հասցվել է ժամանակին և արդյունավետ կերպով։ |
|||
ՀԿ-ները նաև կարևոր դեր են խաղում փոփոխությունների խթանման գործում՝ աջակցելով այնպիսի քաղաքականություններին և գործունեությանը, որոնք օգուտ են բերում անբարենպաստ իրավիճակում գտնվող համայնքներին: Նրանք հաճախ համագործակցում են այլ կազմակերպությունների հետ՝ ներառյալ պետական մարմինների՝ հասցեագրելու բարդ մարտահրավերները, որոնք պահանջում են համագործակցային մոտեցում։ ՀԿ-ների հիմնական ուժեղ կողմերից մեկը ժողովրդական մակարդակում աշխատելու և համայնքների հետ անմիջական կապ հաստատելու կարողությունն է։ Սա նրանց թույլ է տալիս ունենալ խորը պատկերացում մարդկանց առջև ծառացած խնդիրների մասին և հարմարեցնել իրենց ծառայությունները յուրաքանչյուր համայնքի հատուկ կարիքներին։ |
|||
ՀԿ-ները տարբերվում են իրենց աշխատանքային մեթոդներով․ դրանցից որոշները իրավապաշտպան կազմակերպություններ են, իսկ մյուսներն իրականացնում են կոնկրետ ծրագրեր և նախագծեր։ «Oxfam»-ը, որը ծրագրեր է իրականացնում աղքատության կրճատման ուղղությամբ, կարող է կարիքավոր մարդկանց սարքավորումներ և հմտություններ տալ՝ սնունդ և խմելու ջուր հայթայթելու համար։ «FFDA»-ը իրավական օգնություն է տրամադրում մարդու իրավունքների խախտումներից տուժածներին։ «Աֆղանստանի տեղեկատվական աջակցության ծառայություններ» հասարակական կազմակերպությունն էլ, օրինակ, տրամադրում է մասնագիտացված տեխնիկական ապրանքներ և ծառայություններ՝ աջակցելու այլ կազմակերպությունների կողմից տեղում իրականացվող զարգացմանն ուղղված գործողություններին։ Կառավարման մեթոդները կարևոր են ծրագրերի հաջող իրականացման համար։ |
|||
Համաշխարհային բանկը ՀԿ-ների գործունեությունը դասակարգում է երկու ընդհանուր կատեգորիայի մեջ․ |
|||
1. Գործառնական ՀԿ-ներ, որոնց հիմնական գործառույթը զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է։ |
|||
2. Իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնց հիմնական գործառույթն է պաշտպանել կամ խթանել որոշակի իրավունքներ կամ գործ։ Այս ՀԿ-ները ձգտում են ազդել միջազգային կառավարական կազմակերպությունների (IGOs) քաղաքականության և գործունեության վրա։ |
|||
Այդուհանդերձ, կարող են լինել հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել վերը նշված երկու գործունեությունն էլ․ գործառնական ՀԿ-ները կարող են օգտագործել քարոզչական մեթոդներ, եթե նրանք իրենց գործունեության ոլորտում բախվեն խնդիրների, որոնք կարող են լուծվել քաղաքականության փոփոխությամբ, իսկ շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները (ինչպիսիք են, օրինակ, իրավապաշտպան կազմակերպությունները) հաճախ ունեն ծրագրեր, որոնք աջակցում են կոնկրետ այն տուժածներին, որոնք հանդիսանում են իրենց շահառու։ |
|||
== Գործառնական ՀԿ-ներ == |
|||
Գործառնական ՀԿ-ները «ուղիղ ծրագրերի միջոցով ձգտում են հասնել փոքրամասշտաբ փոփոխությունների»՝ տեղական մակարդակում ծրագրերի մշակման և իրականացման նպատակով մոբիլիզացնելով ֆինանսական ռեսուրսները, նյութերը և կամավորներին։ Նրանք անցկացնում են ֆոնդհայթայթման մեծածավալ միջոցառումներ և կարող են դիմել կառավարություններին ու կազմակերպություններին դրամաշնորհների ստացման կամ իրենց կանոնադրական նպատակներից ելնող ծառայությունների մատուցման համար, որոնցից ստացվող միջոցներն անհրաժեշտ են կոնկրետ ծրագրերի իրականացման համար։ Գործառնական ՀԿ-ները հաճախ ունեն հիերարխիկ կառուցվածք․ նրանց աշխատակազմը համալրված է մասնագետներով, որոնք մշակում են ծրագրեր, կազմում բյուջեներ, վարում հաշվապահություն, տրամադրում հաշվետվություններ ու հաղորդակցվում ոլորտային աշխատակիցների հետ։ Դրանք ավելի հաճախ կապված են ծառայությունների մատուցման կամ շրջակա միջավայրի խնդիրների, շտապ օգնության և հանրային բարեկեցության հետ։ Գործառնական ՀԿ-ների կազմում կարող են ներառվել օգնության տրամադրման կամ զարգացման հարցերով զբաղվող կազմակերպությունները, իրենց կանոնադրական նպատակներից ելնող ծառայությունների մատուցմամբ զբաղվող և մասնակցային կազմակերպությունները, կրոնական կամ աշխարհիկ կազմակերպությունները, ինչպես նաև հանրային կամ մասնավոր ՀԿ-ները։ Չնայած գործառնական ՀԿ-ները կարող են լինել համայնքային՝ դրանցից շատերը գործում են համապետական կամ միջազգային մակարդակում։ Գործառնական ՀԿ-ին բնորոշ գլխավոր հատկանիշը կոնկրետ ծրագրերի իրականացումն է։ |
|||
== Շահերի պաշտպանություն == |
|||
Շահերի պաշտպանության կամ իրավապաշտպան ՀԿ-ները (որոշ երկրներում դրանց անվանում են նաև քարոզչական ՀԿ-ներ) ձգտում են «հասնել մեծամասշտաբ փոփոխությունների, որոնց անուղղակիորեն նպաստում է քաղաքական համակարգի ազդեցությունը»։ Դրանք ենթադրում են մասնագետների ակտիվ, արդյունավետ խմբի առկայություն, որոնք կարող են իրազեկել և մոտիվացնել իրենց աջակիցներին։ Այս ՀԿ-ները պետք է պլանավորեն և կազմակերպեն ցույցեր ու ակցիաներ, որոնք կգրավեն մեդիայի ուշադրությունը։ Հենց սա էլ կազմակերպությունների այս տեսակի բնորոշիչ գործունեությունն է։ |
|||
Իրավապաշտպան ՀԿ-ները հիմնականում զբաղվում են մարդու իրավունքների հիմնահարցերով՝ հատկապես կանանց և երեխաների իրավունքներով, իսկ նրանց առաջնային նպատակն է պաշտպանել կամ խթանել մարդու իրավունքների իրացումը։ |
|||
== Հանրային կապեր == |
|||
Հասարակական կազմակերպությունները սեփական նպատակներին հասնելու համար հանրության հետ պետք է ունենան առողջ կապեր։ Այդ նպատակով նրանք օգտագործում են PR բարդ արշավներ՝ միջոցներ հայթայթելու և կառավարությունների հետ համագործակցելու համար։ Շահերի խմբերը կարող են ունենալ քաղաքական կարևորություն՝ ազդելով սոցիալական և քաղաքական արդյունքների վրա։ 2002 թվականին Հասարակական կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիան մշակեց էթիկայի կանոնագիրք, որտեղ կոնկրետ անդրադարձ էր կատարվում նաև ՀԿ-ների կողմից իրականացվող PR արշավներին։ |
|||
== Կառուցվածք == |
|||
=== Կադրերի համալրում === |
|||
Հասարակական որոշ կազմակերպություններում աշխատակազմը բաղկացած է վարձու աշխատակիցներից, մինչդեռ կան կազմակերպություններ, որտեղ աշխատակիցներն աշխատում են կամավորական սկզբունքներով։ Թեև զարգացող երկրներում գործող մի շարք ՀԿ-ներ, պրոֆեսիոնալ կադրերի բացակայության պատճառով, աշխատանքի են հրավիրում օտարերկրյա մասնագետների, մյուսները հիմնվում են տեղացի աշխատակիցների կամ կամավորների վրա։ Այս ՀԿ-ների համար օտարերկրացիներից բաղկացած անձնակազմ ունենալը կարող է բավարարել դոնոր կազմակերպությանը, որը ցանկանում է, որ իր կողմից ֆինանսավորվող ծրագիրը ղեկավարվի զարգացած պետությունը ներկայացնող անձը։ Այս աշխատակիցների (կամ կամավորների) պրոֆեսիոնալիզմը կարող է հակակշռվել մի քանի գործոններով։ Այսպես, օտարերկրացիների վարձատրությունը սովորաբար ավելի բարձր է, տվյալ երկրում նրանք չունեն համատարած կապեր և տեղացիների պրոֆեսիոնալիզմը կարող է թերագնահատվել։ 1995 թվականի վերջի դրությամբ՝ «Concern Worldwide»-ը, որը աղքատության դեմ պայքարող միջազգային ՀԿ է, Հաիթիում ու Աֆրիկայի և Ասիայի տասը զարգացող երկրներում աշխատանքի էր վերցրել 174 օտարերկրացու և մոտ 5000-ից ավել տեղացի աշխատակցի։ |
|||
Միջինում, ՀԿ-ների աշխատակիցները 11-12 %-ով ավելի քիչ են վաստակում, քան միևնույն որակավորումն ունեցող, բայց շահույթ հետապնդող կազմակերպություններում աշխատող անձինք։ Պետական աշխատողների հետ համեմատությունն իրականացվում է՝ ելնելով կոնկրետ երկրից, քանի որ քիչ չեն այն երկրները, որտեղ ՀԿ աշխատակիցներն ավելի բարձր են վճարվում, քան պետական մարմինների աշխատակիցները։ |
|||
==== Ֆինանսավորում ==== |
|||
'''Տես նաև․ ''ՀԿ-ների օտարերկրյա ֆինանսավորում''''' |
|||
ՀԿ-ները սովորաբար ֆինանսավորվում են նվիրատվություններից, սակայն որոշ կազմակերպություններ խուսափում են ֆորմալ ֆինանսավորումից և գործարկվում են կամավորների կողմից։ ՀԿ-ները կարող են զբաղվել բարեգործությամբ կամ կարող են ազատվել հարկերից՝ հաշվի առնելով նրանց սոցիալական նպատակները։ Մյուսները կարող են հարել քաղաքական, կրոնական կամ այլ շահերի խմբերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ՀԿ-ները մեծ դեր են ունեցել միջազգային զարգացման գործում՝ մասնավորապես մարդասիրական օգնության և աղքատության դեմ պայքարի ոլորտներում։ |
|||
ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրները ներառում են անդամավճարները, ապրանքների և ծառայությունների վաճառքը, միջազգային կազմակերպությունների կամ ազգային կառավարությունների կողմից տրամադրված դրամաշնորհները, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնադրամներից հատկացված միջոցները և մասնավոր նվիրատվությունները։ Չնայած «ոչ կառավարական կազմակերպություն» եզրույթը ենթադրում է կառավարություններից անկախություն, շատ ՀԿ-ներ կախված են պետական մարմինների ֆինանսավորումից։ 1998 թվականին «Oxfam»-ի 162 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեի մեկ քառորդը նվիրաբերվել էր բրիտանական կառավարության և ԵՄ-ի կողմից, իսկ Վորլդ Վիժն Միացյալ Նահանգները նույն՝ 1998 թվականին, ամերիկյան կառավարությունից ստացել էր 55 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ։ ԵՄ մի շարք դրամաշնորհներ հասանելի են նաև հասարակական կազմակերպությունների համար։ |
|||
Պետական մարմինների կողմից ՀԿ-ների ֆինանսավորումը վիճահարույց է, քանի որ «մարդասիրական միջամտության ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ ՀԿ-ները և քաղաքացիական հասարակությունն իրավունք և պարտականություն ունեին օգնություն և աջակցություն ցուցաբերելու կարիքավորներին և բռնաճնշումների ենթարկվողներին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարող էին այդ հարցի շուրջ մտածել ազգային կառավարությունները»։ Որոշ ՀԿ-ներ, ինչպես օրինակ «Greenpeace»-ը, կառավարություններից կամ միջկառավարական կազմակերպություններից չեն ընդունում ֆինանսավորում։ |
|||
===== '''Վարչական ծախսեր''' ===== |
|||
Վարչական ծախսն այն գումարն է, որը ծախսվում է ոչ թե նախագծերի, այլ ՀԿ-ի կառավարման վրա։ Դա ներառում է գրասենյակային ծախսերը, աշխատավարձերը, բանկային և հաշվապահական ծախսերը։ ՀԿ-ի ընդհանուր բյուջեի տոկոսը, որը ծախսվում է վարչական ծախսերի վրա, հաճախ օգտագործվում է դրա գործունեության արդյունավետությունը գնահատելու համար․ որոշ փորձագետներ նշում են, որ վարչական ծախսերը կազմակերպության ընդհանուր բյուջեում պետք է կազմեն 4%-ից պակաս։ Հասարակական կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի կարծիքով՝ կազմակերպության բյուջեի ավելի քան 86%-ը պետք է ծախսվի ծրագրերի վրա, այն դեպքում, երբ վարչական ծախսերի վրա պետք է ուղղվի ընդհանուր բյուջեի 20%-ից քիչ գումար։ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամից ֆինանսավորում ստանալու համար կազմակերպության վարչական ծախսերը պետք է կազմեն բյուջեի 5-7%-ը, իսկ Համաշխարհային բանկը սովորաբար թույլ է տալիս 37%։ Ընդհանուր ծախսերի նկատմամբ վարչական ծախսերի բարձր տոկոսը կարող է ավելի դժվարացնել միջոցների հայթայթումը։ Վարչական մեծ ծախսերը կարող են նաև հանրային քննադատության պատճառ հանդիսանալ։ |
|||
Այդուհանդերձ, միայն վարչական ծախսերի վրա ուշադրության կենտրոնացումը կարող է հակաարդյունավետ լինել։ «The Urban Institute»-ի և Սթենֆորդի համալսարանի Սոցիալական նորարարության կենտրոնի կողմից հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ վարկանիշային գործակալությունները ՀԿ-ների համար ստեղծում են խթաններ՝ նվազեցնելու (կամ թաքցնելու) վարչական ծախսերը, որը կարող է կրճատել կազմակերպչական արդյունավետությունը՝ կազմակերպությունների կողմից ծառայություններ մատուցելու ենթակառուցվածքի բացակայության պատճառով։ Այլընտրանքային վարկանիշային համակարգը հնարավորություն կտար, բացի ֆինանսական տվյալներից, որակական գնահատական տալ կազմակերպության թափանցիկությանը և կառավարմանը․ |
|||
1․ ծրագրի արդյունավետության գնահատում, |
|||
2․ դոնորների և շահառուների համար հետադարձ կապի մեխանիզմների գնահատում, |
|||
3․ վարկանիշային կազմակերպության կողմից վարկանիշային գործակալության գնահատմանն արձագանքելու հնարավորություն ընձեռելը։ |
|||
====== '''Մոնիթորինգ և վերահսկողություն''' ====== |
|||
Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխումների առաջնահերթությունների վերաբերյալ 2000 թվականի մարտի զեկույցում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հավանություն է տվել միջազգային մարդասիրական միջամտությանը որպես քաղաքացիներին էթնիկ զտումներից, ցեղասպանությունից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտականություն: Այդ զեկույցից հետո Կանադայի կառավարությունը սկսեց գործարկել իր «Պաշտպանելու պարտականությունը» (R2P) ծրագիրը, որը նախանշում էր մարդասիրական միջամտության խնդիրը: R2P ծրագիրն ունի լայն կիրառություն, և դրա առավել վիճելի դրսևորումներից է R2P-ի օգտագործումը Հաիթիում հեղաշրջմանը միջամտելու վերաբերյալ Կանադայի կառավարության որոշումը հիմնավորելու համար։ |
|||
Խոշոր կորպորացիաները մեծացրել են իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժինները՝ կանխելու կորպորատիվ գործելակերպի դեմ ՀԿ-ների արշավները: Կորպորացիաների և հասարակական կազմակերպություններիների միջև համագործակցությունը կարող է վտանգներ պարունակել ավելի թույլ կողմի՝ սովորաբար ՀԿ-ների համար։ Այսինքն, որոշ դեպքերում նույն այդ ՀԿ-ները կարող են հայտնվել կորպորացիաների վերահսկողության կամ ազդեցության տակ: |
|||
2007 թվականի դեկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերով տեղակալ Սեմյուել Ուորդ Քասելսը հիմնադրեց Զինված ուժերի առողջության պահպանման և պատրաստվածության ապահովման միջազգային բաժինը: Միջազգային առողջապահական առաքելության խնդիրներից մեկն է հաղորդակցվել ՀԿ-ների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ: ԱՄՆ պաշտպանության նախարարության 2005 թվականին արձակված 3000.05 հրահանգը պահանջում էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կայունության ամրապնդմանն ուղղված գործունեությունը նույնքան կարևոր համարի, որքան մարտական գործողությունները: Միջազգային իրավունքին համապատասխան՝ նախարարությունը ստեղծել է հիմնական ծառայությունների որակի բարելավման միջոցներ հակամարտությունների այն գոտիներում (օրինակ՝ Իրաքում), որտեղ ամերիկյան առաջատար գործակալությունները, ինչպիսիք են Պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը, դժվարությամբ են գործում: Միջազգային առողջապահական առաքելությունը ՀԿ-ների հետ զարգացնում է համագործակցային, սերտ հարաբերություններ՝ ճանաչելով նրանց անկախությունը, փորձառությունը և ազնիվ միջնորդի կարգավիճակը: |
|||
== Պատմություն == |
|||
Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները սկիզբ են առել առնվազն 18-րդ դարի վերջին և 1914 թվականի դրությամբ աշխարհում կար 1083 հասարակական կազմակերպություն: Միջազգային ՀԿ-ները կարևոր նշանակություն ունեցան ստրկության դեմ պայքարում և կանանց ընտրական իրավունքի համար իրականացված շարժումներում ու իրենց գագաթնակետին հասան 1932-1934 թվականներին Զինաթափման համաշխարհային համաժողովի ժամանակ։ |
|||
Եզրույթը հայտնի դարձավ 1945 թվականին Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման ժամանակ։ Դրա կանոնադրության 10-րդ գլխի 71-րդ հոդվածը նախատեսում էր խորհրդատվական կարգավիճակի տրամադրում այն կազմակերպություններին, որոնք ոչ կառավարություններ են, ոչ անդամ երկրներ: «Միջազգային ՀԿ» եզրույթն առաջին անգամ սահմանվել է 1950 թվականի փետրվարի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) 288 (X) բանաձևում որպես «ցանկացած միջազգային կազմակերպություն, որը չի հիմնադրվել միջազգային պայմանագրով»: ՀԿ-ների և այլ «խոշոր խմբերի» դերը կայուն զարգացման գործում ճանաչվել է Agenda 21-ի (21-րդ դարում ՄԱԿ-ի ծրագրային պլանը) 27-րդ գլխում: Միջազգային ՀԿ-ների վերելքն ու անկումը համընկնում են ժամանակակից իրադարձությունների հետ՝ այսինքն, երբ իրավիճակը համեմատաբար կայուն է, միջազգային կազմակերպությունների թիվն ու ազդեցությունն ավելանում է, իսկ ճգնաժամային իրավիճակներում դրանք պակասում են: Միավորված ազգերի կազմակերպությունն իր վեհաժողովներում և որոշ հանդիպումներում հասարակական կազմակերպություններին տվել է դիտորդի կարգավիճակ: Ըստ ՄԱԿ-ի՝ ՀԿ-ն մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն անկախ է պետական կառավարման մարմինների վերահսկողությունից և զուտ ընդդիմադիր կուսակցություն չէ: |
|||
Հասարակական հատվածի արագ զարգացումը տեղի ունեցավ արևմտյան երկրներում՝ սոցիալական պետության վերակազմավորման արդյունքում։ Այդ գործընթացի գլոբալացումը տեղի ունեցավ կոմունիստական համակարգի փլուզումից հետո և հանդիսանում էր Վաշինգտոնի կոնսենսուսի կարևոր մասը: |
|||
20-րդ դարի գլոբալիզացիան մեծացրեց ՀԿ-ների կարևորությունը: Միջազգային պայմանագրերն ու կազմակերպությունները, ինչպես օրինակ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, կենտրոնացած էին կապիտալիստական շահերի վրա։ Այս միտումը հակակշռելու համար ՀԿ-ները շեշտը դնում են մարդասիրական խնդիրների, զարգացման աջակցության և կայուն զարգացման վրա: Օրինակ՝ Համաշխարհային սոցիալական համաժողովը Համաշխարհային տնտեսական համաժողովի մրցակից համաժողովն է։ Վերջինս անցկացվում է ամեն տարի հունվարին Շվեյցարիայի Դավոս քաղաքում: Համաշխարհային սոցիալական համաժողովի հինգերորդ հանդիպմանը, որը կայացել է 2005 թվականի հունվարին Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում, մասնակցել են ավելի քան 1000 ՀԿ-ների ներկայացուցիչներ: 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսը, որին մասնակցում էր մոտ 2400 ներկայացուցիչ, առաջինն էր, որը ցույց տվեց միջազգային ՀԿ-ների ներուժը շրջակա միջավայրի խնդիրների և կայուն զարգացման հարցերում: Անդրազգային ՀԿ-ների ցանցն էականորեն ընդլայնվել է: |
|||
== Իրավական կարգավիճակ == |
|||
Չնայած հասարակական կազմակերպությունները գործում են կոնկրետ երկրի ազգային օրենքներին և իրավական պրակտիկային համապատասխան՝ ըստ իրավական կարգավիճակի՝ ողջ աշխարհում առանձնացվում են հասարակական կազմակերպությունների 4 խոշոր խմբեր. |
|||
• ոչ կորպորատիվ և կամավորական միավորումներ, |
|||
• հավատարմագրված կառավարմամբ հասարակական կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ և հիմնադրամներ, |
|||
• ոչ առևտրային ընկերություններ և կոոպերատիվներ, |
|||
• կազմակերպություններ, որոնք ձևավորվել կամ գրանցվել են հատուկ ՀԿ-ների կամ շահույթ չհետապնդող օրենքների համաձայն։ |
|||
Եվրոպայի խորհուրդը 1986 թվականին Ստրասբուրգում մշակել է Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների իրավասուբյեկտության ճանաչման մասին եվրոպական կոնվենցիայի նախագիծը՝ եվրոպական ՀԿ-ների համար ստեղծելով միասնական իրավական հիմք։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը պաշտպանում է միավորումներ ստեղծելու իրավունքը, որը հիմնարար է հասարակական կազմակերպությունների համար: |
|||
== Տնտեսական տեսություն == |
|||
Այն հարցը, թե արդյոք հասարակական կազմակերպությունները կարող են մշակել հանրային նախագիծ, թե դա բացառապես պետք է վերապահվի պետական իշխանության մարմիններին, ուսումնասիրվել է տնտեսագիտության մեջ՝ թերի պայմանագրային տեսության գործիքակազմի օգտագործմամբ: Համաձայն այս տեսության՝ որոշում կայացնողների միջև հարաբերությունների ոչ բոլոր մանրամասները կարող են պայմանագրային ձևակերպում ունենալ: Հետևաբար, ապագայում կողմերը կսակարկեն միմյանց հետ՝ իրենց հարաբերությունները փոփոխվող հանգամանքներին հարմարեցնելու համար։ Մասնակցությունը կարևոր է, քանի որ այն որոշում է կողմերի պատրաստակամությունը՝ կատարելու ոչ պայմանագրային ներդրումներ: Մասնավոր ընկերությունների համատեքստում տնտեսագետ Օլիվեր Հարթը 1995 թվականին հրապարակած իր աշխատություններից մեկում ցույց է տվել, որ ներդրումային ավելի կարևոր խնդիր ունեցող կողմը պետք է լինի հենց սեփականատերը: Այնուամենայնիվ, 2001 թվականին Թիմ Բեսլին և Մայիթրեշ Գաթաքը պնդեցին, որ հանրային նախագծերի համատեքստում ներդրումային տեխնոլոգիան նշանակություն չունի: |
|||
Մասնավորապես, նույնիսկ այն դեպքում, երբ կառավարությունը հիմնական ներդրողն է, ՀԿ-ի մասնակցությունը օպտիմալ է, եթե և միայն այն դեպքում, երբ ՀԿ-ն ավելի է արժևորում տվյալ ծրագրի իրականացումը, քան կառավարությունը: Այնուամենայնիվ, այս փաստարկի ընդհանուր վավերականությունը կասկածի տակ է դրվել հետագա հետազոտությունների արդյունքում: Մասնավորապես, 2011 թվականին Մարկո Ֆրանչեսկոնին և Աբհինայ Մութուն նշել են, որ ծրագրի վերաբերյալ ավելի բարձր արժևորում ունեցող կողմի սեփականությունը պարտադիր չէ, որ լինի օպտիմալ, երբ հանրային բարիքը մասամբ բացառվում է, երբ և՛ ՀԿ-ն, և՛կառավարությունը կարող են անփոխարինելի լինել կամ երբ ՀԿ-ները և կառավարությունը բանակցելու տարբեր հնարավորություններ ունեն: Ավելին, ներդրումային տեխնոլոգիան կարող է հետևանքներ ունենալ սեփականության օպտիմալ կառուցվածքի համար, երբ տարաձայնություններ են առաջանում բանակցությունների ընթացքում, երբ կողմերը անընդհատ համագործակցում են կամ էլ երբ կողմերը ասիմետրիկ են տեղեկացված: |
|||
== Ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա == |
|||
Այսօր մենք նշում ենք ՀԿ-ների համաշխարհային օրը, մենք նշում ենք քաղաքացիական հասարակության առանցքային ներդրումը հանրային միջավայրում և նրանց եզակի կարողությունը՝ ձայն տալու նրանց, ովքեր այլապես չլսված կլինեին: |
|||
European Commission Vice-President Federica Mogherini, commemorating the 2017 World NGO Day in Brussels |
|||
Հատված Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի՝ 2017 թվականին Բրյուսելում ՀԿ-ների համաշխարհային օրվան նվիրված ելույթից։ |
|||
Ծառայություններ մատուցող ՀԿ-ները տրամադրում են հանրային բարիք և ծառայություններ, որոնք զարգացող երկրների կառավարությունները չեն կարողանում ապահովել ռեսուրսների սղության պատճառով: Նրանք կարող են լինել կապալառուներ կամ համագործակցել պետական կառույցների հետ՝ նվազեցնելու հանրային բարիքների արժեքը: Կարողությունների զարգացմամբ զբաղվող ՀԿ-ներն ազդում են «մշակույթի, կառուցվածքի, նախագծերի և ամենօրյա գործունեության վրա»: |
|||
Իրավապաշտպան և կրթական հասարակական կազմակերպությունները նպատակ ունեն հաղորդակցության միջոցով փոփոխել վարքագիծը և գաղափարները՝ մշակելով ուղերձներ, որոնք խթանում են սոցիալական, քաղաքական կամ բնապահպանական փոփոխությունները (և քանի որ լրատվական գործակալությունները կրճատում են օտարերկրյա բյուրոների թիվը, շատ ՀԿ-ներ սկսել են զբաղվել նաև լրագրողական գործունեությամբ)։ Կոնկրետ շարժմամբ զբաղվող ՀԿ-ները մոբիլիզացնում են հանրությանը և համակարգում լայնածավալ կոլեկտիվ գործողությունները՝ ակտիվիստական օրակարգն առաջ մղելու համար։ |
|||
Սառը պատերազմի ավարտից ի վեր, զարգացած երկրներում գործող շատ ՀԿ-ներ սկսեցին միջազգային մակարդակով տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ իրականացնել: Ներգրավվելով տեղական և ազգային-սոցիալական դիմադրության մեջ՝ զարգացող երկրներում նրանք ազդել են ներքին քաղաքականության փոփոխության վրա։ Մասնագիտացված ՀԿ-ները ստեղծել են գործընկերություններ, ձևավորել ցանցեր և վարվող քաղաքականության մեջ գտել բացեր, որոնք կարող են լրացվել նրանց գործունեության արդյունքում։ |
|||
== Երկրորդ ուղու դիվանագիտություն == |
|||
Երկրորդ ուղու դիվանագիտությունը (կամ երկխոսությունը) կառավարության ոչ պաշտոնական անդամների, այդ թվում՝ մասնագիտական համայնքների և նախկին քաղաքական գործիչների կամ վերլուծաբանների գործողությունների անդրազգային համակարգումն է: Այն նպատակ ունի քաղաքականություն մշակողներին և քաղաքական վերլուծաբաններին ոչ պաշտոնական քննարկումների միջոցով օգնելու հասնել ընդհանուր լուծման: Ի տարբերություն պաշտոնական դիվանագիտության, որն իրականացվում է պետական պաշտոնյաների, դիվանագետների և ընտրված առաջնորդների կողմից, երկրորդ ուղու դիվանագիտությունը ներառում է փորձագետների, գիտնականների, պրոֆեսորների և այլ գործիչների, որոնք չեն ներկայացնում պետական իշխանության մարմինները: |
|||
== ՀԿ-ների համաշխարհային օր == |
|||
Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օրը, որը նշվում է ամեն տարի փետրվարի 27-ին, սահմանվել է 2010 թվականի ապրիլի 17-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած Բալթիկ ծովի երկրների 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացված Բալթիկ ծովի ՀԿ-ների IX համաժողովին մասնակցած 12 երկրների կողմից: Այն միջազգայնորեն ընդունվել է 2014 թվականի փետրվարի 28-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի այդ ժամանակվա ղեկավար և Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքի կողմից: |
|||
== Դիվանագիտություն == |
|||
Հասարակական կազմակերպությունների համատեքստում դիվանագիտությունը վերաբերում է այլ կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի և կառավարությունների հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու և պահելու պրակտիկային՝ սոցիալական, բնապահպանական կամ այլ խնդիրների հետ կապված ընդհանուր նպատակներին հասնելու համար: |
|||
ՀԿ-ները հաճախ աշխատում են բարդ պայմաններում, որտեղ բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունեն տարբեր շահեր և նպատակներ: Դիվանագիտությունը ՀԿ-ներին թույլ է տալիս կողմնորոշվել այս բարդ միջավայրում և կառուցողական երկխոսության մեջ մտնել տարբեր դերակատարների հետ՝ նպաստելու փոխըմբռնմանը, փոխհամաձայնության ձևավորմանը և համագործակցությանը: |
|||
ՀԿ-ների արդյունավետ դիվանագիտությունը ներառում է վստահության ձևավորումը, երկխոսության նպաստումը և թափանցիկության ու հաշվետվողականության խթանումը: ՀԿ-ները կարող են տարբեր միջոցներով զբաղվել դիվանագիտությամբ, ինչպիսիք են՝ շահերի պաշտպանությունը, լոբբինգը, գործընկերությունը և բանակցությունները: Համագործակցելով այլ կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ ՀԿ-ները կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ և ավելի արդյունավետ կերպով հասնել իրենց նպատակներին: |
|||
== Քննադատություն == |
|||
Տանզանիայից գիտնական, ակադեմիկոս Իսա Գուլամհուսեյն Շիվջին իր երկու՝ «Լռությունը ՀԿ դիսկուրսում. ՀԿ-ների դերն ու ապագան Աֆրիկայում» և «Մտորումներ Տանզանիայի ՀԿ-ների մասին. ինչ ենք մենք, ինչ չենք և ինչ պետք է լինենք» էսսեներում, քննադատել է ՀԿ-ներին։ Շիվջին գրում է, որ չնայած ՀԿ-ների առաջնորդների և ակտիվիստների բարի մտադրություններին՝ նա քննադատում է «գործողությունների օբյեկտիվ հետևանքները՝ անկախ նրանց մտադրություններից»: Ըստ Շիվջիի` ՀԿ-ների վերելքը նեոլիբերալ հարացույցի մի մասն է և զուտ ալտրուիզմով պայմանավորված չէ։ Ըստ նրա՝ ՀԿ-ները ցանկանում են փոխել աշխարհը՝ առանց դա հասկանալու՝ շարունակելով կայսերական հարաբերությունները։ |
|||
Մոզամբիկում ՀԿ-ների ներգրավվածության վերաբերյալ իր ուսումնասիրության մեջ Ջեյմս Փֆայֆերն անդրադառնում է երկրի առողջապահական համակարգի վրա դրանց բացասական ազդեցությանը: Ըստ Փֆայֆերի՝ Մոզամբիկում ՀԿ-ները «մասնատել են տեղական առողջապահական համակարգը, խաթարել առողջապահական ծրագրերի տեղական վերահսկողությունը և նպաստել տեղական սոցիալական անհավասարության աճին»: Դրանք կարող են չհամակարգված լինել՝ ստեղծելով զուգահեռ նախագծեր, որոնք առողջապահական ծառայությունների աշխատողներին շեղում են իրենց սովորական պարտականություններից, որպեսզի փոխարենը ծառայեն ՀԿ-ներին: Սա խաթարում է առաջնային բուժօգնության տրամադրման տեղական ջանքերը և կառավարությանը զրկում սեփական առողջապահական համակարգը վերահսկելու կարողությունից: Փֆայֆերն առաջարկել է ՀԿ-ների և DPS-ի (Մոզամբիկի առողջապահության պրովինցիալ վարչություն) համագործակցության մոդել. ՀԿ-ն պետք է «պաշտոնապես համապատասխանի հյուրընկալող երկրի չափանիշներին», կրճատի «ցուցադրական» նախագծերի և անկայուն զուգահեռ ծրագրերի քանակը: |
|||
1997 թվականին «Foreign Affairs»-ում հրապարակված իր հոդվածում Ջեսիքա Մեթյուսը գրել է. «Իրենց բոլոր ուժեղ կողմերով հանդերձ, ՀԿ-ները հատուկ շահ են ներկայացնում: Դրանցից լավագույնները... հաճախ տառապում են նեղ հայացքներից՝ հասարակական յուրաքանչյուր գործողություն դատելով նրանով, թե ինչպես է այն ազդում իրենց հատուկ շահերի վրա»: Հասարակական կազմակերպությունները չեն սահմանափակվում քաղաքական փոխզիջումներով կամ ընտրություններով, որոնց կառավարությունները հաճախ բախվում են քաղաքականություն մշակելիս: |
|||
Ըստ Վիջայ Պրաշադի` 1970-ական թվականներից «Համաշխարհային բանկը, Ռոբերտ Մաքնամարայի օրոք, աջակցում էր ՀԿ-ներին որպես պետության այլընտրանք՝ թողնելով անձեռնմխելի իշխանության և արտադրության գլոբալ և տարածաշրջանային հարաբերությունները»: ՀԿ-ները մեղադրվում են իմպերիալիզմը պահպանելու մեջ (երբեմն Երրորդ աշխարհի երկրներում գործելով ռասայական հողի վրա)՝ գաղութատիրական դարաշրջանում կատարելով հոգևորականության գործառույթների նման գործառույթներ։ Քաղաքական փիլիսոփա Փիթեր Հոլվորդը ՀԿ-ներին անվանել է քաղաքականության արիստոկրատական ձև՝ նշելով, որ «ActionAid»-ը և «Christian Aid»-ը «արդարացրել են ընտրված կառավարության դեմ 2004 թվականին Հաիթիում ԱՄՆ աջակցությամբ տեղի ունեցած հեղաշրջումը» և հանդիսանում են «իմպերիալիզմի մարդասիրական դեմքը»: Գլոբալ հարավում շարժումները (օրինակ՝ Հարավային Աֆրիկայի Արևմտյան Քեյփի վտարման դեմ արշավը) հրաժարվել են աշխատել ՀԿ-ների հետ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է վտանգի ենթարկել իրենց ինքնավարությունը: ՀԿ-ներին մեղադրել են մարդկանց թուլացնելու մեջ՝ թույլ տալով իրենց ֆինանսավորողներին առաջնահերթություն տալ կայունությանը և ոչ թե սոցիալական արդարությանը: |
|||
Հասարակական կազմակերպությունները նաև մեղադրվում են նրանում, որ նախագծվել են արևմտյան որոշ երկրների և խմբերի կողմից՝ արտաքին քաղաքականության գործիքակազմի կողմից ընդլայնման նպատակով։ Այսինքն՝ ոմանք պնդում են, որ ՀԿ-ները հանդիսանում են արևմտյան երկրների փափուկ ուժի գործիքներից մեկը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մեղադրանքը հնչեցրել է 2007 թվականին Մյունխենի անվտանգության 43-րդ համաժողովի ժամանակ՝ նշելով, որ ՀԿ-ները «ձևականորեն անկախ են, բայց դրանք ֆինանսավորվում են նպատակաուղղված և հետևաբար՝ վերահսկելի են»: Մայքլ Բոնդի կարծիքով՝ «խոշոր ՀԿ-ների մեծ մասը, ինչպես օրինակ՝ «Oxfam»-ը, Կարմիր Խաչը, «Cafod»-ը և «ActionAid»-ը, ձգտում են իրենց օգնության տրամադրումն ավելի կայուն դարձնել: Բայց որոշ ՀԿ-ներ, որոնք հիմնականում տեղակայված են Միացյալ Նահանգներում, դեռևս «արտահանում» են իրենց աջակիցների գաղափարախոսությունները»: |
|||
ՀԿ-ներին նաև մեղադրել են իրենց արշավներում, սեփական շահերից ելնելով, ապատեղեկատվություն օգտագործելու մեջ: Ըստ «Greenpeace»-ից Դագ Փարի՝ «մեր քննադատների շրջանում միտում կար՝ ասելու, որ գիտությունը որոշումներ կայացնելու միակ գործիքն է... բայց քաղաքական և առևտրային շահերն օգտագործում են գիտությունը որպես քողարկում՝ իրենց նպատակներին հասնելու համար»: «Երկրի ընկերներ» կազմակերպության գերմանական մասնաճյուղի համար քաղաքականության նախկին մշակող Ենս Կատյեկն ասել է. «Եթե ՀԿ-ները լավագույնն են ցանկանում շրջակա միջավայրի համար, նրանք պետք է սովորեն փոխզիջումների գնալ»: |
|||
Դրանք կասկածի տակ են դրվել որպես «չափազանց լավ բան»: Էրիկ Վերքերը և Ֆեյսալ Ահմեդը երեք քննադատություն են հրապարակել զարգացող երկրներում ՀԿ-ների վերաբերյալ: Այս կամ այն երկրում չափազանց շատ ՀԿ-ների առկայությունը նվազեցնում է կոնկրետ ՀԿ-ի ազդեցությունը, քանի որ այն հեշտությամբ կարող է փոխարինվել մեկ այլ ՀԿ-ով: Միջազգային զարգացման ծրագրերում տեղական կազմակերպություններին ռեսուրսների բաշխումը և աութսորսինգը կապված են ՀԿ-ների ծախսերի հետ, ինչը նվազեցնում է նախատեսված շահառուներին հասանելի ռեսուրսներն ու դրամական միջոցները: ՀԿ-ների առաքելությունները, որպես կանոն, հակված են լինել հայրիշխանական, ինչպես նաև ծախսատար: |
|||
Լեգիտիմությունը, որը համարվում ՀԿ-ների կարևոր առավելությունը, կայանում է նրանում, որ այն ընկալվում է որպես «անկախ ձայն»: Նիրա Չանդհոքը «Journal of World-Systems Research»-ում հրապարակված իր հոդվածում գրել է. «Կարճ ասած՝ արդյոք ներկայացվա՞ծ են Հարավի երկրների քաղաքացիներն ու նրանց կարիքները գլոբալ քաղաքացիական հասարակության մեջ, կամ արդյոք քաղաքացիներն ու նրանց կարիքները ձևավորվում են ներկայացուցչության պրակտիկայի օգնությամբ։ Եվ երբ մենք գիտակցում ենք, որ միջազգային հասարակական կազմակերպությունները փաստացի երբեք չեն բախվում այն մարդկանց հետ, ում շահերն ու խնդիրներն իրենք ներկայացնում են կամ էլ որ նրանք հաշվետու չեն այն անձանց, որոնց նրանք ներկայացնում են, իրավիճակը դառնում է էլ ավելի բարդ»։ |
|||
ՀԿ-ների ֆինանսավորումն ազդում է նրանց լեգիտիմության վրա, և նրանք ավելի ու ավելի են կախվածության մեջ ընկնում սահմանափակ թվով դոնորներից: Ֆոնդերի համար մրցակցությունը մեծացել է, ի լրումն դոնորների ակնկալիքներին, որոնք կարող են ստեղծել ՀԿ-ի անկախությանը սպառնացող պայմաններ: Պետական օգնությունից կախվածությունը կարող է թուլացնել «ՀԿ-ների պատրաստակամությունը՝ բարձրաձայնելու կառավարությունների կողմից չսիրված հարցերը», իսկ ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրների փոփոխությունները հանգեցրել են նրանց գործառույթների փոփոխությանը: |
|||
ՀԿ-ներին հաճախ մեղադրում են նաև նրանում, որ, իբր, չեն ներկայացնում զարգացող աշխարհի կարիքները, նվազեցնում են «Գլոբալ հարավի ձայնը» և պահպանում Հյուսիս-Հարավ բաժանումը։ Հարցականի տակ է դրվել ՀԿ-ի հյուսիսային և հարավային ստորաբաժանումների, ինչպես նաև գործընկերությամբ աշխատող հարավային և հյուսիսային ՀԿ-ների միջև հարաբերությունների հավասարությունը. հյուսիսը կարող է առաջատար դեր ունենալ շահերի պաշտպանության և ռեսուրսների մոբիլիզացման գործում, իսկ հարավային ՀԿ-ները ծառայություններ են մատուցում զարգացող երկրներում: Զարգացող աշխարհի կարիքները կարող են պատշաճ կերպով չբավարարվել, քանի որ հյուսիսային ՀԿ-ները չեն խորհրդակցում (կամ մասնակցում) գործընկերություններին կամ չեն սահմանում ոչ ներկայացուցչական առաջնահերթություններ: ՀԿ-ներին մեղադրել են թիրախ երկրներում հանրային հատվածին վնաս հասցնելու մեջ, ինչպես, օրինակ, վատ կառավարումը, որը հանգեցնում է հանրային առողջապահական համակարգերի փլուզմանը: |
|||
Գործողությունների մասշտաբը և բազմազանությունը, որին մասնակցում են ՀԿ-ները, արագ աճել են 1980 թվականից և հատկապես 1990 թվականից ի վեր: ՀԿ-ները պետք է հավասարակշռեն կենտրոնացումը և ապակենտրոնացումը: Կենտրոնացված ՀԿ-ները՝ հատկապես միջազգային մակարդակում, կարող են սահմանել ընդհանուր թեմա կամ նպատակների ամբողջություն: Կարող է նաև շահավետ լինել ՀԿ-ի ապակենտրոնացումը՝ բարձրացնելով տեղական խնդիրներին ճկուն և արդյունավետ արձագանքելու նրա հնարավորությունները՝ իրականացնելով ծրագրեր, որոնք ունեն համեստ մասշտաբներ, հեշտությամբ են վերահսկվում, անմիջական օգուտներ են բերում, և որտեղ բոլոր մասնակիցները գիտեն, որ կոռուպցիան կպատժվի: |
|||
== Տես նաև == |
|||
* [[Շահերի խմբեր]] |
|||
* [[Բարեգործական կազմակերպություն]] |
|||
* [[Միջազգային կազմակերպություն]] |
|||
== Ծանոթագրություններ == |
|||
<references /> |
16:31, 24 Հունիսի 2024-ի տարբերակ
Նկար 2` ՀԿ-ների համաշխարհային օրը Աֆղանստանում, 2014 թվական։
Նկար 3` Տեղական ՀԿ-ներից մեկի աշխատակիցները մասնակցում են համայնքային աշխատանքներին։ Որոշ քննադատներ պնդում են, որ ՀԿ-ներն առավել առաջնահերթ են համարում իրենց հատուկ շահերը, քան համայնքի բարեկեցությունը:
Հասարակական կազմակերպություն (ՀԿ), կազմակերպության տեսակ, որն ընդհանուր առմամբ ձևավորվում ու գործում է պետական մարմիններից և մասնավոր հատվածից անկախ[2][3][4][5][6]։ ՀԿ-ները սովորաբար շահույթ չհետապնդող միավորումներ են, իսկ դրանցից շատերն ակտիվորեն ներգրավված են հումանիտար, սոցիալական և ժողովրդավարացման գործընթացների մեջ։ Դրանք կարող են նաև ներառել ակումբներ, ասոցիացիաներ և ֆորմալ այլ միավորումներ, որոնք ծառայություններ են մատուցում իրենց անդամներին և այլ շահառուների։ ՀԿ-ներ կարող են լինել նաև լոբբիստական խմբերը և թեմատիկ միջազգային միավորումները, ինչպես օրինակ Համաշխարհային տնտեսական ֆորումը[7][8][9][10]։ Հասարակական կազմակերպությունները տարբերվում են միջազգային և միջկառավարական կազմակերպություններից նրանով, որ վերջիններս ուղղակիորեն կապված են ինքնիշխան պետությունների և նրանց կառավարությունների հետ։
Եզրույթն իր ներկայիս նշանակությամբ առաջին անգամ կիրառվել է 1945 թվականին՝ նորաստեղծ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 71-րդ հոդվածում[11]։ Չնայած, որ չկա հասարակական կազմակերպությունների էության և գործունեության վերաբերյալ մեկ միասնական սահմանում՝ դրանք ընդհանուր առմամբ սահմանվում են որպես շահույթ չհետապնդող միավորումներ, որոնք անկախ են պետական մարմինների ազդեցությունից, չնայած որ պետությունից կարող են ստանալ ֆինանսավորում[11]։
ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության դեպարտամենտի սահմանման համաձայն՝ «հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող, քաղաքացիների կամավորական միավորում է, որը գործում է տեղական, ազգային կամ միջազգային մակարդակում` հանրային բարեկեցությանը միտված խնդիրներին աջակցելու համար»[5]։ ՀԿ եզրույթն օգտագործվում է ոչ միանշանակ կերպով և երբեմն որպես «քաղաքացիական հասարակության կազմակերպություն» եզրույթի հոմանիշ, որը բնորոշում է քաղաքացիների կողմից հիմնադրված ցանկացած միավորումը[12]։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպություն» եզրույթը հիմնականում կիրառվում է արևմտյան մասնագիտական գրականության մեջ։ Երկրների մեծ մասում ՀԿ-ները բացառապես հանդիսանում են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, մինչդեռ կան երկրներ, որտեղ քաղաքական կուսակցությունները և արհմիությունները ևս համարվում են հասարակական կազմակերպություններ[13]։
Հասարակական կազմակերպությունները դասակարգվում են (1) ըստ գործունեության ոլորտի, որի պարագայում կենտրոնական տեղ է հատկացվում ՀԿ գործունեության դաշտին, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, առողջապահությունը, համայնքային զարգացումը և այլն, և (2) ըստ գործունեության մակարդակի, որը ցույց է տալիս կազմակերպության գործունեության մասշտաբը` տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային[13]։
2008 թվականի դրությամբ՝ Ռուսաստանում գրանցված էր մոտ 277․000 ՀԿ, որոնց մի մեծ մասը փակվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո՝ Կրեմլի քաղաքականությունը քննադատելու համար։ 2009 թվականին Հնդկաստանում առկա էր մոտ 2 միլիոն ՀԿ (այսինքն՝ մեկ ՀԿ 600 հնդիկի հաշվով), ինչը շատ ավելին է, քան այդ երկրում տարրական դպրոցների և առողջության կենտրոնների թիվը։ Համեմատության համար ԱՄՆ-ում գրանցված է մոտավորապես 1,5 միլիոն հասարակական կազմակերպություն։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցված է 6469 հասարակական կազմակերպություն[14]։
Տեսակներ
Հասարակական կազմակերպությունները նպաստում են իրենց անդամների կամ հիմնադիրների սոցիալական նպատակների իրականացմանը․ շրջակա միջավայրի բարելավում, մարդու իրավունքերի պաշտպանության խրախուսում, անապահով խավերի բարեկեցության բարելավում կամ կորպորատիվ օրակարգի ներկայացում։ Նրանց նպատակներն ընդգրկում են հիմնախնդիրների լայն շրջանակ։ Միջազգային դոնոր կազմակերպությունները կարող են ֆինանսավորել ՀԿ-ների գործունեությունն ու նպաստել նրանց ծրագրերի իրականացմանը։
ՀԿ-ները կարելի է դասակարգել հետևյալ կերպ․
1․ ըստ գործունեության ոլորտի, որի պարագայում կենտրոնական տեղ է հատկացվում ՀԿ գործունեության դաշտին, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, առողջապահությունը, համայնքային զարգացումը և այլն,
2․ ըստ գործունեության մակարդակի, որը ցույց է տալիս կազմակերպության գործունեության մասշտաբը՝ տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային։
Ըստ գործունեության ոլորտի` հասարակական կազմակերպությունները կարող են լինել հետևյալ տեսակների.
- Բարեգործական կազմակերպություններ. սրանք շատ հաճախ «վերևից ներքև» սկզբունքով գործող նախաձեռնություններ են՝ շահառուների քիչ մասնակցությամբ կամ ունեցած ներդրմամբ։ Այս տեսակի կազմակերպությունների գործունեությունն ուղղված է անապահով մարդկանց և խմբերի կարիքների բավարարմանը։
- Ծառայություններ մատուցող ՀԿ-ներ․ սրանք այն ՀԿ-ներն են, որոնք հիմնականում անվճար հիմունքներով մատուցում են առողջապահական (ներառյալ՝ ընտանիքի պլանավորում) և կրթական ծառայություններ։
- Մասնակցային կազմակերպություններ․ սրանք ներառում են տեղական ներգրավվածությամբ ինքնօգնության ծրագրերը։ Դրանց իրականացման նպատակով կոնկրետ համայնքի բնակիչները կարող են հատկացնել դրամական միջոցներ, գործիքներ, հողատարածք, նյութեր կամ աշխատուժ։
- Կազմակերպություններ, որոնց գործունեությունն ուղղված է հզորացմանը․ այս տեսակի կազմակերպությունների նպատակն է օգնել աղքատ մարդկանց հասկանալու իրենց կյանքի վրա ազդող սոցիալական, քաղաքական և տնտեսական գործոնները, և բարձրացնելու նրանց իրազեկվածությունը՝ սեփական կյանքը կառավարելու իրենց կարողության մասին։ Շահառուների առավելագույն ներգրավվածության պարագայում ՀԿ-ները հանդես են գալիս որպես միջնորդներ։
- Արհեստակցական միություններ․ կամավոր միավորում կամ ընդհանուր շահեր ունեցող մարդկանց միություն։ Այդ շահերը կարող են ներառել ոչ միայն կոնկրետ աշխատանքային ոլորտը, այլև սպորտը, մշակույթը և այլն, ինչպես օրինակ Կինոարվեստի և գիտության ակադեմիան, ՖԻՖԱ-ն։
- Ըստ գործունեության մակարդակի էլ՝ հասարակական կազմակերպությունները կարող են լինել հետևյալ տեսակների.
- Համայնքային կազմակերպություններ․ տեղական մակարդակով գործող կազմակերպություններ, որոնք գործում են կոնկրետ համայնքի կամ բնակավայրի տարածքում և հիմնականում զբաղված են տվյալ համայնքի խնդիրների վերհանմամբ և լուծմամբ։ Այդ կազմակերպությունները ծրագրեր են իրականցնում համայնքներում զբաղվածության, երիտասարդության խնդիրների, բնապահպանության, ժողովրդավարության, համայնքային մասնակցության թեմաներով։
- Համաքաղաքային կազմակերպություններ. այսպիսի կազմակերպությունների թվում են առևտրային և արդյունաբերական պալատները, բիզնես կոալիցիաները, ազգային կամ կրթական խմբերը և կոնկրետ քաղաքի տարածքում գործող համայնքային կազմակերպությունները:
- Մարզային կամ նահանգային հասարակական կազմակերպություններ․ այսպիսի կազմակերպությունների թվում են մարզային մակարդակում գործող կազմակերպությունները, միավորումները և խմբերը: Մարզային որոշ ՀԿ-ներ կարող են գործել համապետական (ազգային) և միջազգային ՀԿ-ների կառավարման ներքո:
- Ազգային կամ համապետական հասարակական կազմակերպություններ. սրանք այն հասարակական կազմակերպություններն են, որոնք գործում են կոնկրետ երկրի տարածքում։ Այս կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են երկրի ողջ տարածքում։ Դրանք կարող են ունենալ նաև մարզային կամ քաղաքային մասնաճյուղեր ու օգնել ՀԿ դաշտի մյուս դերակատարներին։ Երբեմն այս կազմակերպությունները կարող են լինել նաև դոնոր կազմակերպություններ, որոնք ֆինասնավորում են փոքր կազմակերպությունների ծրագրերը:
- Միջազգային հասարակական կազմակերպություններ․ միջազգային հասարակական կազմակերպությունների թվում կարող են լինել ոչ միայն աշխարհիկ կազմակերպությունները, ինչպես օրինակ «World Vision»-ը կամ «Save the Children»-ը, այլև հոգևոր կազմակերպությունները: Այս կազմակերպությունները գործում են աշխարհի տարբեր երկրներում և հիմնականում հանդես են գալիս որպես դոնոր կազմակերպություններ՝ ֆինանսավորելով տեղական ՀԿ-ներին, ինստիտուտներին, և նրանց ծրագրերին:
Այլ եզրույթներ և հապավումներ
«Հասարակական կազմակերպություն» եզրույթի փոխարեն շատ հաճախ կիրառվում են այլ եզրույթներ, ինչպես օրինակ՝ երրորդ հատվածի կազմակերպություն, շահույթ չհետապնդող կազմակերպություն, կամավորական կազմակերպություն, քաղաքացիական հասարակության կազմակերպություն, զանգվածային կազմակերպություն, սոցիալական շարժման կազմակերպություն, մասնավոր կամավորական կազմակերպություն, ինքնօգնության կազմակերպություն և ոչ պետական դերակատարներ: ՀԿ հապավման բազմաթիվ տարբերակներ կան, որոնք պայմանավորված են կոնկրետ լեզվով, տարածաշրջանով կամ յուրահատկությամբ:
Ռոմանական որոշ լեզուներում օգտագործվում է ONG հապավումը, օրինակ՝
• ֆրանսերենում՝ organisation non gouvernementale
• իտալերենում՝ organizzazione non governmentativa
• պորտուգալերենում՝ organização não governmental
• իսպաներենում՝ organización no gubernamental
• ռումիներենում՝ organizație neguvernamentală
Կան նաև օտարալեզու այլ հապավումներ, որոնք սովորաբար օգտագործվում են տարբեր տեսակի հասարակական կազմակերպությունները բնորոշելու համար։ Օրինակ՝ BINGO հապավմամբ բնորոշում են մասնավոր ոլորտին հարող (Business-friendly) միջազգային հասարակական կազմակերպություններին կամ միջազգային մեծ կազմակերպություններին, CSO տերմինով՝ ՔՀԿ-ներին (քաղհասարակության կազմակերպություններին), ENGO-ով՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներին (օրինակ՝ «Greenpeace»-ը և Վայրի բնության հիմնադրամը), DONGO-ով՝ դոնորներից կախվածություն ունեցող կամ դոնորների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպություններին, GONGO-ով՝ պետությունների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպություններին։ Այս եզրույթը երբեմն կիրառվում է բացասական իմաստով, քանի որ ոչ ժողովրդավարական երկրներում այսպիսի ՀԿ-ները կարող են զբաղվել գործող վարչակարգի ծրագրերի իրականացմամբ և նրանց հեղինակության բարձրացմամբ։ GSO-ով էլ բնորոշվում են զանգվածային աջակցության կազմակերպությունները, INGO-ով՝ միջազգային ՀԿ-ները, MANGO-ով՝ շուկայի պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները, NGDO-ով՝ զարգացման հարցերով զբաղվող ՀԿ-ները, NNGO-ով՝ Մեծ Բրիտանիայի հյուսիսում (հիմնականում՝ Շոտլանդիայում) գործող ՀԿ-ները, PANGO-ով՝ կուսակցական հարցերով զբաղվող կամ կուսակցություններին հարող ՀԿ-ները, PVDO-ով՝ մասնավոր կամավորական զարգացման կազմակերպությունները (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀԿ-ներին անվանում է «մասնավոր կամավորական կազմակերպություններ»), Quango-ով՝ քվազի ինքնավար ՀԿ-ները, որոնք հիմնականում գործում են Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Ազգերի համագործակցության երկրներում (տերմինը հաճախ կիրառվում է քամահրական երանգով, իսկ այս կազմակերպությունների ֆինանսները ձևավորվում են հանրային նվիրաբերություններից), SBO-ով՝ սոցիալական ապահովման կոնկրետ հարցերով զբաղվող կազմակերպությունները, SCO-ով՝ սոցիալական փոփոխությունների հարցերով զբաղվող կազմակերպությունները, SNGO-ով՝ Մեծ Բրիտանիայի հարավում (հիմնականում՝ Անգլիայում և Ուելսում) գործող ՀԿ-ները, TANGO-ով՝ տեխնիկական աջակցության հարցերով զբաղվող ՀԿ-ները, TNGO-ով՝ անդրազգային հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է գործեն առնվազն երկու երկրում։ Սրանք ստեղծվել են հիմնականում 1970-ական թվականներին՝ աշխարհում բնապահպանական և տնտեսական հիմնախնդիրների աճի պատճառով։ Եվ վերջապես, YOUNGO-ով էլ բնորոշում են երիտասարդական ՀԿ-ներին, որոնք հիմնականում զբաղվում են երիտասարդությանը հուզող հարցերով և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ։
Գործունեություն
Հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) կարևոր դեր են խաղում այն մարդկանց կյանքը բարելավելու գործում, որոնք տուժել են բնական աղետներից կամ բախվել են այլ մարտահրավերների։ ՀԿ-ները կարող են հանդես գալ որպես ծրագրեր իրականացնողներ, փոփոխություններ բերողներ և գործընկերներ՝ կարիքավոր անձանց և համայնքներին անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ տրամադրելու համար։ Նրանք աշխատում են մոբիլիզացնել ֆինանսական և մարդկային ռեսուրսները, հավաստիանալ, որ օգնությունը հասցվել է ժամանակին և արդյունավետ կերպով։
ՀԿ-ները նաև կարևոր դեր են խաղում փոփոխությունների խթանման գործում՝ աջակցելով այնպիսի քաղաքականություններին և գործունեությանը, որոնք օգուտ են բերում անբարենպաստ իրավիճակում գտնվող համայնքներին: Նրանք հաճախ համագործակցում են այլ կազմակերպությունների հետ՝ ներառյալ պետական մարմինների՝ հասցեագրելու բարդ մարտահրավերները, որոնք պահանջում են համագործակցային մոտեցում։ ՀԿ-ների հիմնական ուժեղ կողմերից մեկը ժողովրդական մակարդակում աշխատելու և համայնքների հետ անմիջական կապ հաստատելու կարողությունն է։ Սա նրանց թույլ է տալիս ունենալ խորը պատկերացում մարդկանց առջև ծառացած խնդիրների մասին և հարմարեցնել իրենց ծառայությունները յուրաքանչյուր համայնքի հատուկ կարիքներին։
ՀԿ-ները տարբերվում են իրենց աշխատանքային մեթոդներով․ դրանցից որոշները իրավապաշտպան կազմակերպություններ են, իսկ մյուսներն իրականացնում են կոնկրետ ծրագրեր և նախագծեր։ «Oxfam»-ը, որը ծրագրեր է իրականացնում աղքատության կրճատման ուղղությամբ, կարող է կարիքավոր մարդկանց սարքավորումներ և հմտություններ տալ՝ սնունդ և խմելու ջուր հայթայթելու համար։ «FFDA»-ը իրավական օգնություն է տրամադրում մարդու իրավունքների խախտումներից տուժածներին։ «Աֆղանստանի տեղեկատվական աջակցության ծառայություններ» հասարակական կազմակերպությունն էլ, օրինակ, տրամադրում է մասնագիտացված տեխնիկական ապրանքներ և ծառայություններ՝ աջակցելու այլ կազմակերպությունների կողմից տեղում իրականացվող զարգացմանն ուղղված գործողություններին։ Կառավարման մեթոդները կարևոր են ծրագրերի հաջող իրականացման համար։
Համաշխարհային բանկը ՀԿ-ների գործունեությունը դասակարգում է երկու ընդհանուր կատեգորիայի մեջ․
1. Գործառնական ՀԿ-ներ, որոնց հիմնական գործառույթը զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է։
2. Իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնց հիմնական գործառույթն է պաշտպանել կամ խթանել որոշակի իրավունքներ կամ գործ։ Այս ՀԿ-ները ձգտում են ազդել միջազգային կառավարական կազմակերպությունների (IGOs) քաղաքականության և գործունեության վրա։
Այդուհանդերձ, կարող են լինել հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել վերը նշված երկու գործունեությունն էլ․ գործառնական ՀԿ-ները կարող են օգտագործել քարոզչական մեթոդներ, եթե նրանք իրենց գործունեության ոլորտում բախվեն խնդիրների, որոնք կարող են լուծվել քաղաքականության փոփոխությամբ, իսկ շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները (ինչպիսիք են, օրինակ, իրավապաշտպան կազմակերպությունները) հաճախ ունեն ծրագրեր, որոնք աջակցում են կոնկրետ այն տուժածներին, որոնք հանդիսանում են իրենց շահառու։
Գործառնական ՀԿ-ներ
Գործառնական ՀԿ-ները «ուղիղ ծրագրերի միջոցով ձգտում են հասնել փոքրամասշտաբ փոփոխությունների»՝ տեղական մակարդակում ծրագրերի մշակման և իրականացման նպատակով մոբիլիզացնելով ֆինանսական ռեսուրսները, նյութերը և կամավորներին։ Նրանք անցկացնում են ֆոնդհայթայթման մեծածավալ միջոցառումներ և կարող են դիմել կառավարություններին ու կազմակերպություններին դրամաշնորհների ստացման կամ իրենց կանոնադրական նպատակներից ելնող ծառայությունների մատուցման համար, որոնցից ստացվող միջոցներն անհրաժեշտ են կոնկրետ ծրագրերի իրականացման համար։ Գործառնական ՀԿ-ները հաճախ ունեն հիերարխիկ կառուցվածք․ նրանց աշխատակազմը համալրված է մասնագետներով, որոնք մշակում են ծրագրեր, կազմում բյուջեներ, վարում հաշվապահություն, տրամադրում հաշվետվություններ ու հաղորդակցվում ոլորտային աշխատակիցների հետ։ Դրանք ավելի հաճախ կապված են ծառայությունների մատուցման կամ շրջակա միջավայրի խնդիրների, շտապ օգնության և հանրային բարեկեցության հետ։ Գործառնական ՀԿ-ների կազմում կարող են ներառվել օգնության տրամադրման կամ զարգացման հարցերով զբաղվող կազմակերպությունները, իրենց կանոնադրական նպատակներից ելնող ծառայությունների մատուցմամբ զբաղվող և մասնակցային կազմակերպությունները, կրոնական կամ աշխարհիկ կազմակերպությունները, ինչպես նաև հանրային կամ մասնավոր ՀԿ-ները։ Չնայած գործառնական ՀԿ-ները կարող են լինել համայնքային՝ դրանցից շատերը գործում են համապետական կամ միջազգային մակարդակում։ Գործառնական ՀԿ-ին բնորոշ գլխավոր հատկանիշը կոնկրետ ծրագրերի իրականացումն է։
Շահերի պաշտպանություն
Շահերի պաշտպանության կամ իրավապաշտպան ՀԿ-ները (որոշ երկրներում դրանց անվանում են նաև քարոզչական ՀԿ-ներ) ձգտում են «հասնել մեծամասշտաբ փոփոխությունների, որոնց անուղղակիորեն նպաստում է քաղաքական համակարգի ազդեցությունը»։ Դրանք ենթադրում են մասնագետների ակտիվ, արդյունավետ խմբի առկայություն, որոնք կարող են իրազեկել և մոտիվացնել իրենց աջակիցներին։ Այս ՀԿ-ները պետք է պլանավորեն և կազմակերպեն ցույցեր ու ակցիաներ, որոնք կգրավեն մեդիայի ուշադրությունը։ Հենց սա էլ կազմակերպությունների այս տեսակի բնորոշիչ գործունեությունն է։
Իրավապաշտպան ՀԿ-ները հիմնականում զբաղվում են մարդու իրավունքների հիմնահարցերով՝ հատկապես կանանց և երեխաների իրավունքներով, իսկ նրանց առաջնային նպատակն է պաշտպանել կամ խթանել մարդու իրավունքների իրացումը։
Հանրային կապեր
Հասարակական կազմակերպությունները սեփական նպատակներին հասնելու համար հանրության հետ պետք է ունենան առողջ կապեր։ Այդ նպատակով նրանք օգտագործում են PR բարդ արշավներ՝ միջոցներ հայթայթելու և կառավարությունների հետ համագործակցելու համար։ Շահերի խմբերը կարող են ունենալ քաղաքական կարևորություն՝ ազդելով սոցիալական և քաղաքական արդյունքների վրա։ 2002 թվականին Հասարակական կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիան մշակեց էթիկայի կանոնագիրք, որտեղ կոնկրետ անդրադարձ էր կատարվում նաև ՀԿ-ների կողմից իրականացվող PR արշավներին։
Կառուցվածք
Կադրերի համալրում
Հասարակական որոշ կազմակերպություններում աշխատակազմը բաղկացած է վարձու աշխատակիցներից, մինչդեռ կան կազմակերպություններ, որտեղ աշխատակիցներն աշխատում են կամավորական սկզբունքներով։ Թեև զարգացող երկրներում գործող մի շարք ՀԿ-ներ, պրոֆեսիոնալ կադրերի բացակայության պատճառով, աշխատանքի են հրավիրում օտարերկրյա մասնագետների, մյուսները հիմնվում են տեղացի աշխատակիցների կամ կամավորների վրա։ Այս ՀԿ-ների համար օտարերկրացիներից բաղկացած անձնակազմ ունենալը կարող է բավարարել դոնոր կազմակերպությանը, որը ցանկանում է, որ իր կողմից ֆինանսավորվող ծրագիրը ղեկավարվի զարգացած պետությունը ներկայացնող անձը։ Այս աշխատակիցների (կամ կամավորների) պրոֆեսիոնալիզմը կարող է հակակշռվել մի քանի գործոններով։ Այսպես, օտարերկրացիների վարձատրությունը սովորաբար ավելի բարձր է, տվյալ երկրում նրանք չունեն համատարած կապեր և տեղացիների պրոֆեսիոնալիզմը կարող է թերագնահատվել։ 1995 թվականի վերջի դրությամբ՝ «Concern Worldwide»-ը, որը աղքատության դեմ պայքարող միջազգային ՀԿ է, Հաիթիում ու Աֆրիկայի և Ասիայի տասը զարգացող երկրներում աշխատանքի էր վերցրել 174 օտարերկրացու և մոտ 5000-ից ավել տեղացի աշխատակցի։
Միջինում, ՀԿ-ների աշխատակիցները 11-12 %-ով ավելի քիչ են վաստակում, քան միևնույն որակավորումն ունեցող, բայց շահույթ հետապնդող կազմակերպություններում աշխատող անձինք։ Պետական աշխատողների հետ համեմատությունն իրականացվում է՝ ելնելով կոնկրետ երկրից, քանի որ քիչ չեն այն երկրները, որտեղ ՀԿ աշխատակիցներն ավելի բարձր են վճարվում, քան պետական մարմինների աշխատակիցները։
Ֆինանսավորում
Տես նաև․ ՀԿ-ների օտարերկրյա ֆինանսավորում
ՀԿ-ները սովորաբար ֆինանսավորվում են նվիրատվություններից, սակայն որոշ կազմակերպություններ խուսափում են ֆորմալ ֆինանսավորումից և գործարկվում են կամավորների կողմից։ ՀԿ-ները կարող են զբաղվել բարեգործությամբ կամ կարող են ազատվել հարկերից՝ հաշվի առնելով նրանց սոցիալական նպատակները։ Մյուսները կարող են հարել քաղաքական, կրոնական կամ այլ շահերի խմբերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ՀԿ-ները մեծ դեր են ունեցել միջազգային զարգացման գործում՝ մասնավորապես մարդասիրական օգնության և աղքատության դեմ պայքարի ոլորտներում։
ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրները ներառում են անդամավճարները, ապրանքների և ծառայությունների վաճառքը, միջազգային կազմակերպությունների կամ ազգային կառավարությունների կողմից տրամադրված դրամաշնորհները, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնադրամներից հատկացված միջոցները և մասնավոր նվիրատվությունները։ Չնայած «ոչ կառավարական կազմակերպություն» եզրույթը ենթադրում է կառավարություններից անկախություն, շատ ՀԿ-ներ կախված են պետական մարմինների ֆինանսավորումից։ 1998 թվականին «Oxfam»-ի 162 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեի մեկ քառորդը նվիրաբերվել էր բրիտանական կառավարության և ԵՄ-ի կողմից, իսկ Վորլդ Վիժն Միացյալ Նահանգները նույն՝ 1998 թվականին, ամերիկյան կառավարությունից ստացել էր 55 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ։ ԵՄ մի շարք դրամաշնորհներ հասանելի են նաև հասարակական կազմակերպությունների համար։
Պետական մարմինների կողմից ՀԿ-ների ֆինանսավորումը վիճահարույց է, քանի որ «մարդասիրական միջամտության ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ ՀԿ-ները և քաղաքացիական հասարակությունն իրավունք և պարտականություն ունեին օգնություն և աջակցություն ցուցաբերելու կարիքավորներին և բռնաճնշումների ենթարկվողներին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարող էին այդ հարցի շուրջ մտածել ազգային կառավարությունները»։ Որոշ ՀԿ-ներ, ինչպես օրինակ «Greenpeace»-ը, կառավարություններից կամ միջկառավարական կազմակերպություններից չեն ընդունում ֆինանսավորում։
Վարչական ծախսեր
Վարչական ծախսն այն գումարն է, որը ծախսվում է ոչ թե նախագծերի, այլ ՀԿ-ի կառավարման վրա։ Դա ներառում է գրասենյակային ծախսերը, աշխատավարձերը, բանկային և հաշվապահական ծախսերը։ ՀԿ-ի ընդհանուր բյուջեի տոկոսը, որը ծախսվում է վարչական ծախսերի վրա, հաճախ օգտագործվում է դրա գործունեության արդյունավետությունը գնահատելու համար․ որոշ փորձագետներ նշում են, որ վարչական ծախսերը կազմակերպության ընդհանուր բյուջեում պետք է կազմեն 4%-ից պակաս։ Հասարակական կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի կարծիքով՝ կազմակերպության բյուջեի ավելի քան 86%-ը պետք է ծախսվի ծրագրերի վրա, այն դեպքում, երբ վարչական ծախսերի վրա պետք է ուղղվի ընդհանուր բյուջեի 20%-ից քիչ գումար։ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամից ֆինանսավորում ստանալու համար կազմակերպության վարչական ծախսերը պետք է կազմեն բյուջեի 5-7%-ը, իսկ Համաշխարհային բանկը սովորաբար թույլ է տալիս 37%։ Ընդհանուր ծախսերի նկատմամբ վարչական ծախսերի բարձր տոկոսը կարող է ավելի դժվարացնել միջոցների հայթայթումը։ Վարչական մեծ ծախսերը կարող են նաև հանրային քննադատության պատճառ հանդիսանալ։
Այդուհանդերձ, միայն վարչական ծախսերի վրա ուշադրության կենտրոնացումը կարող է հակաարդյունավետ լինել։ «The Urban Institute»-ի և Սթենֆորդի համալսարանի Սոցիալական նորարարության կենտրոնի կողմից հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ վարկանիշային գործակալությունները ՀԿ-ների համար ստեղծում են խթաններ՝ նվազեցնելու (կամ թաքցնելու) վարչական ծախսերը, որը կարող է կրճատել կազմակերպչական արդյունավետությունը՝ կազմակերպությունների կողմից ծառայություններ մատուցելու ենթակառուցվածքի բացակայության պատճառով։ Այլընտրանքային վարկանիշային համակարգը հնարավորություն կտար, բացի ֆինանսական տվյալներից, որակական գնահատական տալ կազմակերպության թափանցիկությանը և կառավարմանը․
1․ ծրագրի արդյունավետության գնահատում,
2․ դոնորների և շահառուների համար հետադարձ կապի մեխանիզմների գնահատում,
3․ վարկանիշային կազմակերպության կողմից վարկանիշային գործակալության գնահատմանն արձագանքելու հնարավորություն ընձեռելը։
Մոնիթորինգ և վերահսկողություն
Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխումների առաջնահերթությունների վերաբերյալ 2000 թվականի մարտի զեկույցում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հավանություն է տվել միջազգային մարդասիրական միջամտությանը որպես քաղաքացիներին էթնիկ զտումներից, ցեղասպանությունից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտականություն: Այդ զեկույցից հետո Կանադայի կառավարությունը սկսեց գործարկել իր «Պաշտպանելու պարտականությունը» (R2P) ծրագիրը, որը նախանշում էր մարդասիրական միջամտության խնդիրը: R2P ծրագիրն ունի լայն կիրառություն, և դրա առավել վիճելի դրսևորումներից է R2P-ի օգտագործումը Հաիթիում հեղաշրջմանը միջամտելու վերաբերյալ Կանադայի կառավարության որոշումը հիմնավորելու համար։
Խոշոր կորպորացիաները մեծացրել են իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժինները՝ կանխելու կորպորատիվ գործելակերպի դեմ ՀԿ-ների արշավները: Կորպորացիաների և հասարակական կազմակերպություններիների միջև համագործակցությունը կարող է վտանգներ պարունակել ավելի թույլ կողմի՝ սովորաբար ՀԿ-ների համար։ Այսինքն, որոշ դեպքերում նույն այդ ՀԿ-ները կարող են հայտնվել կորպորացիաների վերահսկողության կամ ազդեցության տակ:
2007 թվականի դեկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերով տեղակալ Սեմյուել Ուորդ Քասելսը հիմնադրեց Զինված ուժերի առողջության պահպանման և պատրաստվածության ապահովման միջազգային բաժինը: Միջազգային առողջապահական առաքելության խնդիրներից մեկն է հաղորդակցվել ՀԿ-ների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ: ԱՄՆ պաշտպանության նախարարության 2005 թվականին արձակված 3000.05 հրահանգը պահանջում էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կայունության ամրապնդմանն ուղղված գործունեությունը նույնքան կարևոր համարի, որքան մարտական գործողությունները: Միջազգային իրավունքին համապատասխան՝ նախարարությունը ստեղծել է հիմնական ծառայությունների որակի բարելավման միջոցներ հակամարտությունների այն գոտիներում (օրինակ՝ Իրաքում), որտեղ ամերիկյան առաջատար գործակալությունները, ինչպիսիք են Պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը, դժվարությամբ են գործում: Միջազգային առողջապահական առաքելությունը ՀԿ-ների հետ զարգացնում է համագործակցային, սերտ հարաբերություններ՝ ճանաչելով նրանց անկախությունը, փորձառությունը և ազնիվ միջնորդի կարգավիճակը:
Պատմություն
Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները սկիզբ են առել առնվազն 18-րդ դարի վերջին և 1914 թվականի դրությամբ աշխարհում կար 1083 հասարակական կազմակերպություն: Միջազգային ՀԿ-ները կարևոր նշանակություն ունեցան ստրկության դեմ պայքարում և կանանց ընտրական իրավունքի համար իրականացված շարժումներում ու իրենց գագաթնակետին հասան 1932-1934 թվականներին Զինաթափման համաշխարհային համաժողովի ժամանակ։
Եզրույթը հայտնի դարձավ 1945 թվականին Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման ժամանակ։ Դրա կանոնադրության 10-րդ գլխի 71-րդ հոդվածը նախատեսում էր խորհրդատվական կարգավիճակի տրամադրում այն կազմակերպություններին, որոնք ոչ կառավարություններ են, ոչ անդամ երկրներ: «Միջազգային ՀԿ» եզրույթն առաջին անգամ սահմանվել է 1950 թվականի փետրվարի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) 288 (X) բանաձևում որպես «ցանկացած միջազգային կազմակերպություն, որը չի հիմնադրվել միջազգային պայմանագրով»: ՀԿ-ների և այլ «խոշոր խմբերի» դերը կայուն զարգացման գործում ճանաչվել է Agenda 21-ի (21-րդ դարում ՄԱԿ-ի ծրագրային պլանը) 27-րդ գլխում: Միջազգային ՀԿ-ների վերելքն ու անկումը համընկնում են ժամանակակից իրադարձությունների հետ՝ այսինքն, երբ իրավիճակը համեմատաբար կայուն է, միջազգային կազմակերպությունների թիվն ու ազդեցությունն ավելանում է, իսկ ճգնաժամային իրավիճակներում դրանք պակասում են: Միավորված ազգերի կազմակերպությունն իր վեհաժողովներում և որոշ հանդիպումներում հասարակական կազմակերպություններին տվել է դիտորդի կարգավիճակ: Ըստ ՄԱԿ-ի՝ ՀԿ-ն մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն անկախ է պետական կառավարման մարմինների վերահսկողությունից և զուտ ընդդիմադիր կուսակցություն չէ:
Հասարակական հատվածի արագ զարգացումը տեղի ունեցավ արևմտյան երկրներում՝ սոցիալական պետության վերակազմավորման արդյունքում։ Այդ գործընթացի գլոբալացումը տեղի ունեցավ կոմունիստական համակարգի փլուզումից հետո և հանդիսանում էր Վաշինգտոնի կոնսենսուսի կարևոր մասը:
20-րդ դարի գլոբալիզացիան մեծացրեց ՀԿ-ների կարևորությունը: Միջազգային պայմանագրերն ու կազմակերպությունները, ինչպես օրինակ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, կենտրոնացած էին կապիտալիստական շահերի վրա։ Այս միտումը հակակշռելու համար ՀԿ-ները շեշտը դնում են մարդասիրական խնդիրների, զարգացման աջակցության և կայուն զարգացման վրա: Օրինակ՝ Համաշխարհային սոցիալական համաժողովը Համաշխարհային տնտեսական համաժողովի մրցակից համաժողովն է։ Վերջինս անցկացվում է ամեն տարի հունվարին Շվեյցարիայի Դավոս քաղաքում: Համաշխարհային սոցիալական համաժողովի հինգերորդ հանդիպմանը, որը կայացել է 2005 թվականի հունվարին Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում, մասնակցել են ավելի քան 1000 ՀԿ-ների ներկայացուցիչներ: 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսը, որին մասնակցում էր մոտ 2400 ներկայացուցիչ, առաջինն էր, որը ցույց տվեց միջազգային ՀԿ-ների ներուժը շրջակա միջավայրի խնդիրների և կայուն զարգացման հարցերում: Անդրազգային ՀԿ-ների ցանցն էականորեն ընդլայնվել է:
Իրավական կարգավիճակ
Չնայած հասարակական կազմակերպությունները գործում են կոնկրետ երկրի ազգային օրենքներին և իրավական պրակտիկային համապատասխան՝ ըստ իրավական կարգավիճակի՝ ողջ աշխարհում առանձնացվում են հասարակական կազմակերպությունների 4 խոշոր խմբեր.
• ոչ կորպորատիվ և կամավորական միավորումներ,
• հավատարմագրված կառավարմամբ հասարակական կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ և հիմնադրամներ,
• ոչ առևտրային ընկերություններ և կոոպերատիվներ,
• կազմակերպություններ, որոնք ձևավորվել կամ գրանցվել են հատուկ ՀԿ-ների կամ շահույթ չհետապնդող օրենքների համաձայն։
Եվրոպայի խորհուրդը 1986 թվականին Ստրասբուրգում մշակել է Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների իրավասուբյեկտության ճանաչման մասին եվրոպական կոնվենցիայի նախագիծը՝ եվրոպական ՀԿ-ների համար ստեղծելով միասնական իրավական հիմք։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը պաշտպանում է միավորումներ ստեղծելու իրավունքը, որը հիմնարար է հասարակական կազմակերպությունների համար:
Տնտեսական տեսություն
Այն հարցը, թե արդյոք հասարակական կազմակերպությունները կարող են մշակել հանրային նախագիծ, թե դա բացառապես պետք է վերապահվի պետական իշխանության մարմիններին, ուսումնասիրվել է տնտեսագիտության մեջ՝ թերի պայմանագրային տեսության գործիքակազմի օգտագործմամբ: Համաձայն այս տեսության՝ որոշում կայացնողների միջև հարաբերությունների ոչ բոլոր մանրամասները կարող են պայմանագրային ձևակերպում ունենալ: Հետևաբար, ապագայում կողմերը կսակարկեն միմյանց հետ՝ իրենց հարաբերությունները փոփոխվող հանգամանքներին հարմարեցնելու համար։ Մասնակցությունը կարևոր է, քանի որ այն որոշում է կողմերի պատրաստակամությունը՝ կատարելու ոչ պայմանագրային ներդրումներ: Մասնավոր ընկերությունների համատեքստում տնտեսագետ Օլիվեր Հարթը 1995 թվականին հրապարակած իր աշխատություններից մեկում ցույց է տվել, որ ներդրումային ավելի կարևոր խնդիր ունեցող կողմը պետք է լինի հենց սեփականատերը: Այնուամենայնիվ, 2001 թվականին Թիմ Բեսլին և Մայիթրեշ Գաթաքը պնդեցին, որ հանրային նախագծերի համատեքստում ներդրումային տեխնոլոգիան նշանակություն չունի:
Մասնավորապես, նույնիսկ այն դեպքում, երբ կառավարությունը հիմնական ներդրողն է, ՀԿ-ի մասնակցությունը օպտիմալ է, եթե և միայն այն դեպքում, երբ ՀԿ-ն ավելի է արժևորում տվյալ ծրագրի իրականացումը, քան կառավարությունը: Այնուամենայնիվ, այս փաստարկի ընդհանուր վավերականությունը կասկածի տակ է դրվել հետագա հետազոտությունների արդյունքում: Մասնավորապես, 2011 թվականին Մարկո Ֆրանչեսկոնին և Աբհինայ Մութուն նշել են, որ ծրագրի վերաբերյալ ավելի բարձր արժևորում ունեցող կողմի սեփականությունը պարտադիր չէ, որ լինի օպտիմալ, երբ հանրային բարիքը մասամբ բացառվում է, երբ և՛ ՀԿ-ն, և՛կառավարությունը կարող են անփոխարինելի լինել կամ երբ ՀԿ-ները և կառավարությունը բանակցելու տարբեր հնարավորություններ ունեն: Ավելին, ներդրումային տեխնոլոգիան կարող է հետևանքներ ունենալ սեփականության օպտիմալ կառուցվածքի համար, երբ տարաձայնություններ են առաջանում բանակցությունների ընթացքում, երբ կողմերը անընդհատ համագործակցում են կամ էլ երբ կողմերը ասիմետրիկ են տեղեկացված:
Ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա
Այսօր մենք նշում ենք ՀԿ-ների համաշխարհային օրը, մենք նշում ենք քաղաքացիական հասարակության առանցքային ներդրումը հանրային միջավայրում և նրանց եզակի կարողությունը՝ ձայն տալու նրանց, ովքեր այլապես չլսված կլինեին:
European Commission Vice-President Federica Mogherini, commemorating the 2017 World NGO Day in Brussels
Հատված Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի՝ 2017 թվականին Բրյուսելում ՀԿ-ների համաշխարհային օրվան նվիրված ելույթից։
Ծառայություններ մատուցող ՀԿ-ները տրամադրում են հանրային բարիք և ծառայություններ, որոնք զարգացող երկրների կառավարությունները չեն կարողանում ապահովել ռեսուրսների սղության պատճառով: Նրանք կարող են լինել կապալառուներ կամ համագործակցել պետական կառույցների հետ՝ նվազեցնելու հանրային բարիքների արժեքը: Կարողությունների զարգացմամբ զբաղվող ՀԿ-ներն ազդում են «մշակույթի, կառուցվածքի, նախագծերի և ամենօրյա գործունեության վրա»:
Իրավապաշտպան և կրթական հասարակական կազմակերպությունները նպատակ ունեն հաղորդակցության միջոցով փոփոխել վարքագիծը և գաղափարները՝ մշակելով ուղերձներ, որոնք խթանում են սոցիալական, քաղաքական կամ բնապահպանական փոփոխությունները (և քանի որ լրատվական գործակալությունները կրճատում են օտարերկրյա բյուրոների թիվը, շատ ՀԿ-ներ սկսել են զբաղվել նաև լրագրողական գործունեությամբ)։ Կոնկրետ շարժմամբ զբաղվող ՀԿ-ները մոբիլիզացնում են հանրությանը և համակարգում լայնածավալ կոլեկտիվ գործողությունները՝ ակտիվիստական օրակարգն առաջ մղելու համար։
Սառը պատերազմի ավարտից ի վեր, զարգացած երկրներում գործող շատ ՀԿ-ներ սկսեցին միջազգային մակարդակով տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ իրականացնել: Ներգրավվելով տեղական և ազգային-սոցիալական դիմադրության մեջ՝ զարգացող երկրներում նրանք ազդել են ներքին քաղաքականության փոփոխության վրա։ Մասնագիտացված ՀԿ-ները ստեղծել են գործընկերություններ, ձևավորել ցանցեր և վարվող քաղաքականության մեջ գտել բացեր, որոնք կարող են լրացվել նրանց գործունեության արդյունքում։
Երկրորդ ուղու դիվանագիտություն
Երկրորդ ուղու դիվանագիտությունը (կամ երկխոսությունը) կառավարության ոչ պաշտոնական անդամների, այդ թվում՝ մասնագիտական համայնքների և նախկին քաղաքական գործիչների կամ վերլուծաբանների գործողությունների անդրազգային համակարգումն է: Այն նպատակ ունի քաղաքականություն մշակողներին և քաղաքական վերլուծաբաններին ոչ պաշտոնական քննարկումների միջոցով օգնելու հասնել ընդհանուր լուծման: Ի տարբերություն պաշտոնական դիվանագիտության, որն իրականացվում է պետական պաշտոնյաների, դիվանագետների և ընտրված առաջնորդների կողմից, երկրորդ ուղու դիվանագիտությունը ներառում է փորձագետների, գիտնականների, պրոֆեսորների և այլ գործիչների, որոնք չեն ներկայացնում պետական իշխանության մարմինները:
ՀԿ-ների համաշխարհային օր
Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օրը, որը նշվում է ամեն տարի փետրվարի 27-ին, սահմանվել է 2010 թվականի ապրիլի 17-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած Բալթիկ ծովի երկրների 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացված Բալթիկ ծովի ՀԿ-ների IX համաժողովին մասնակցած 12 երկրների կողմից: Այն միջազգայնորեն ընդունվել է 2014 թվականի փետրվարի 28-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի այդ ժամանակվա ղեկավար և Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքի կողմից:
Դիվանագիտություն
Հասարակական կազմակերպությունների համատեքստում դիվանագիտությունը վերաբերում է այլ կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի և կառավարությունների հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու և պահելու պրակտիկային՝ սոցիալական, բնապահպանական կամ այլ խնդիրների հետ կապված ընդհանուր նպատակներին հասնելու համար:
ՀԿ-ները հաճախ աշխատում են բարդ պայմաններում, որտեղ բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունեն տարբեր շահեր և նպատակներ: Դիվանագիտությունը ՀԿ-ներին թույլ է տալիս կողմնորոշվել այս բարդ միջավայրում և կառուցողական երկխոսության մեջ մտնել տարբեր դերակատարների հետ՝ նպաստելու փոխըմբռնմանը, փոխհամաձայնության ձևավորմանը և համագործակցությանը:
ՀԿ-ների արդյունավետ դիվանագիտությունը ներառում է վստահության ձևավորումը, երկխոսության նպաստումը և թափանցիկության ու հաշվետվողականության խթանումը: ՀԿ-ները կարող են տարբեր միջոցներով զբաղվել դիվանագիտությամբ, ինչպիսիք են՝ շահերի պաշտպանությունը, լոբբինգը, գործընկերությունը և բանակցությունները: Համագործակցելով այլ կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ ՀԿ-ները կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ և ավելի արդյունավետ կերպով հասնել իրենց նպատակներին:
Քննադատություն
Տանզանիայից գիտնական, ակադեմիկոս Իսա Գուլամհուսեյն Շիվջին իր երկու՝ «Լռությունը ՀԿ դիսկուրսում. ՀԿ-ների դերն ու ապագան Աֆրիկայում» և «Մտորումներ Տանզանիայի ՀԿ-ների մասին. ինչ ենք մենք, ինչ չենք և ինչ պետք է լինենք» էսսեներում, քննադատել է ՀԿ-ներին։ Շիվջին գրում է, որ չնայած ՀԿ-ների առաջնորդների և ակտիվիստների բարի մտադրություններին՝ նա քննադատում է «գործողությունների օբյեկտիվ հետևանքները՝ անկախ նրանց մտադրություններից»: Ըստ Շիվջիի` ՀԿ-ների վերելքը նեոլիբերալ հարացույցի մի մասն է և զուտ ալտրուիզմով պայմանավորված չէ։ Ըստ նրա՝ ՀԿ-ները ցանկանում են փոխել աշխարհը՝ առանց դա հասկանալու՝ շարունակելով կայսերական հարաբերությունները։
Մոզամբիկում ՀԿ-ների ներգրավվածության վերաբերյալ իր ուսումնասիրության մեջ Ջեյմս Փֆայֆերն անդրադառնում է երկրի առողջապահական համակարգի վրա դրանց բացասական ազդեցությանը: Ըստ Փֆայֆերի՝ Մոզամբիկում ՀԿ-ները «մասնատել են տեղական առողջապահական համակարգը, խաթարել առողջապահական ծրագրերի տեղական վերահսկողությունը և նպաստել տեղական սոցիալական անհավասարության աճին»: Դրանք կարող են չհամակարգված լինել՝ ստեղծելով զուգահեռ նախագծեր, որոնք առողջապահական ծառայությունների աշխատողներին շեղում են իրենց սովորական պարտականություններից, որպեսզի փոխարենը ծառայեն ՀԿ-ներին: Սա խաթարում է առաջնային բուժօգնության տրամադրման տեղական ջանքերը և կառավարությանը զրկում սեփական առողջապահական համակարգը վերահսկելու կարողությունից: Փֆայֆերն առաջարկել է ՀԿ-ների և DPS-ի (Մոզամբիկի առողջապահության պրովինցիալ վարչություն) համագործակցության մոդել. ՀԿ-ն պետք է «պաշտոնապես համապատասխանի հյուրընկալող երկրի չափանիշներին», կրճատի «ցուցադրական» նախագծերի և անկայուն զուգահեռ ծրագրերի քանակը:
1997 թվականին «Foreign Affairs»-ում հրապարակված իր հոդվածում Ջեսիքա Մեթյուսը գրել է. «Իրենց բոլոր ուժեղ կողմերով հանդերձ, ՀԿ-ները հատուկ շահ են ներկայացնում: Դրանցից լավագույնները... հաճախ տառապում են նեղ հայացքներից՝ հասարակական յուրաքանչյուր գործողություն դատելով նրանով, թե ինչպես է այն ազդում իրենց հատուկ շահերի վրա»: Հասարակական կազմակերպությունները չեն սահմանափակվում քաղաքական փոխզիջումներով կամ ընտրություններով, որոնց կառավարությունները հաճախ բախվում են քաղաքականություն մշակելիս:
Ըստ Վիջայ Պրաշադի` 1970-ական թվականներից «Համաշխարհային բանկը, Ռոբերտ Մաքնամարայի օրոք, աջակցում էր ՀԿ-ներին որպես պետության այլընտրանք՝ թողնելով անձեռնմխելի իշխանության և արտադրության գլոբալ և տարածաշրջանային հարաբերությունները»: ՀԿ-ները մեղադրվում են իմպերիալիզմը պահպանելու մեջ (երբեմն Երրորդ աշխարհի երկրներում գործելով ռասայական հողի վրա)՝ գաղութատիրական դարաշրջանում կատարելով հոգևորականության գործառույթների նման գործառույթներ։ Քաղաքական փիլիսոփա Փիթեր Հոլվորդը ՀԿ-ներին անվանել է քաղաքականության արիստոկրատական ձև՝ նշելով, որ «ActionAid»-ը և «Christian Aid»-ը «արդարացրել են ընտրված կառավարության դեմ 2004 թվականին Հաիթիում ԱՄՆ աջակցությամբ տեղի ունեցած հեղաշրջումը» և հանդիսանում են «իմպերիալիզմի մարդասիրական դեմքը»: Գլոբալ հարավում շարժումները (օրինակ՝ Հարավային Աֆրիկայի Արևմտյան Քեյփի վտարման դեմ արշավը) հրաժարվել են աշխատել ՀԿ-ների հետ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է վտանգի ենթարկել իրենց ինքնավարությունը: ՀԿ-ներին մեղադրել են մարդկանց թուլացնելու մեջ՝ թույլ տալով իրենց ֆինանսավորողներին առաջնահերթություն տալ կայունությանը և ոչ թե սոցիալական արդարությանը:
Հասարակական կազմակերպությունները նաև մեղադրվում են նրանում, որ նախագծվել են արևմտյան որոշ երկրների և խմբերի կողմից՝ արտաքին քաղաքականության գործիքակազմի կողմից ընդլայնման նպատակով։ Այսինքն՝ ոմանք պնդում են, որ ՀԿ-ները հանդիսանում են արևմտյան երկրների փափուկ ուժի գործիքներից մեկը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մեղադրանքը հնչեցրել է 2007 թվականին Մյունխենի անվտանգության 43-րդ համաժողովի ժամանակ՝ նշելով, որ ՀԿ-ները «ձևականորեն անկախ են, բայց դրանք ֆինանսավորվում են նպատակաուղղված և հետևաբար՝ վերահսկելի են»: Մայքլ Բոնդի կարծիքով՝ «խոշոր ՀԿ-ների մեծ մասը, ինչպես օրինակ՝ «Oxfam»-ը, Կարմիր Խաչը, «Cafod»-ը և «ActionAid»-ը, ձգտում են իրենց օգնության տրամադրումն ավելի կայուն դարձնել: Բայց որոշ ՀԿ-ներ, որոնք հիմնականում տեղակայված են Միացյալ Նահանգներում, դեռևս «արտահանում» են իրենց աջակիցների գաղափարախոսությունները»:
ՀԿ-ներին նաև մեղադրել են իրենց արշավներում, սեփական շահերից ելնելով, ապատեղեկատվություն օգտագործելու մեջ: Ըստ «Greenpeace»-ից Դագ Փարի՝ «մեր քննադատների շրջանում միտում կար՝ ասելու, որ գիտությունը որոշումներ կայացնելու միակ գործիքն է... բայց քաղաքական և առևտրային շահերն օգտագործում են գիտությունը որպես քողարկում՝ իրենց նպատակներին հասնելու համար»: «Երկրի ընկերներ» կազմակերպության գերմանական մասնաճյուղի համար քաղաքականության նախկին մշակող Ենս Կատյեկն ասել է. «Եթե ՀԿ-ները լավագույնն են ցանկանում շրջակա միջավայրի համար, նրանք պետք է սովորեն փոխզիջումների գնալ»:
Դրանք կասկածի տակ են դրվել որպես «չափազանց լավ բան»: Էրիկ Վերքերը և Ֆեյսալ Ահմեդը երեք քննադատություն են հրապարակել զարգացող երկրներում ՀԿ-ների վերաբերյալ: Այս կամ այն երկրում չափազանց շատ ՀԿ-ների առկայությունը նվազեցնում է կոնկրետ ՀԿ-ի ազդեցությունը, քանի որ այն հեշտությամբ կարող է փոխարինվել մեկ այլ ՀԿ-ով: Միջազգային զարգացման ծրագրերում տեղական կազմակերպություններին ռեսուրսների բաշխումը և աութսորսինգը կապված են ՀԿ-ների ծախսերի հետ, ինչը նվազեցնում է նախատեսված շահառուներին հասանելի ռեսուրսներն ու դրամական միջոցները: ՀԿ-ների առաքելությունները, որպես կանոն, հակված են լինել հայրիշխանական, ինչպես նաև ծախսատար:
Լեգիտիմությունը, որը համարվում ՀԿ-ների կարևոր առավելությունը, կայանում է նրանում, որ այն ընկալվում է որպես «անկախ ձայն»: Նիրա Չանդհոքը «Journal of World-Systems Research»-ում հրապարակված իր հոդվածում գրել է. «Կարճ ասած՝ արդյոք ներկայացվա՞ծ են Հարավի երկրների քաղաքացիներն ու նրանց կարիքները գլոբալ քաղաքացիական հասարակության մեջ, կամ արդյոք քաղաքացիներն ու նրանց կարիքները ձևավորվում են ներկայացուցչության պրակտիկայի օգնությամբ։ Եվ երբ մենք գիտակցում ենք, որ միջազգային հասարակական կազմակերպությունները փաստացի երբեք չեն բախվում այն մարդկանց հետ, ում շահերն ու խնդիրներն իրենք ներկայացնում են կամ էլ որ նրանք հաշվետու չեն այն անձանց, որոնց նրանք ներկայացնում են, իրավիճակը դառնում է էլ ավելի բարդ»։
ՀԿ-ների ֆինանսավորումն ազդում է նրանց լեգիտիմության վրա, և նրանք ավելի ու ավելի են կախվածության մեջ ընկնում սահմանափակ թվով դոնորներից: Ֆոնդերի համար մրցակցությունը մեծացել է, ի լրումն դոնորների ակնկալիքներին, որոնք կարող են ստեղծել ՀԿ-ի անկախությանը սպառնացող պայմաններ: Պետական օգնությունից կախվածությունը կարող է թուլացնել «ՀԿ-ների պատրաստակամությունը՝ բարձրաձայնելու կառավարությունների կողմից չսիրված հարցերը», իսկ ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրների փոփոխությունները հանգեցրել են նրանց գործառույթների փոփոխությանը:
ՀԿ-ներին հաճախ մեղադրում են նաև նրանում, որ, իբր, չեն ներկայացնում զարգացող աշխարհի կարիքները, նվազեցնում են «Գլոբալ հարավի ձայնը» և պահպանում Հյուսիս-Հարավ բաժանումը։ Հարցականի տակ է դրվել ՀԿ-ի հյուսիսային և հարավային ստորաբաժանումների, ինչպես նաև գործընկերությամբ աշխատող հարավային և հյուսիսային ՀԿ-ների միջև հարաբերությունների հավասարությունը. հյուսիսը կարող է առաջատար դեր ունենալ շահերի պաշտպանության և ռեսուրսների մոբիլիզացման գործում, իսկ հարավային ՀԿ-ները ծառայություններ են մատուցում զարգացող երկրներում: Զարգացող աշխարհի կարիքները կարող են պատշաճ կերպով չբավարարվել, քանի որ հյուսիսային ՀԿ-ները չեն խորհրդակցում (կամ մասնակցում) գործընկերություններին կամ չեն սահմանում ոչ ներկայացուցչական առաջնահերթություններ: ՀԿ-ներին մեղադրել են թիրախ երկրներում հանրային հատվածին վնաս հասցնելու մեջ, ինչպես, օրինակ, վատ կառավարումը, որը հանգեցնում է հանրային առողջապահական համակարգերի փլուզմանը:
Գործողությունների մասշտաբը և բազմազանությունը, որին մասնակցում են ՀԿ-ները, արագ աճել են 1980 թվականից և հատկապես 1990 թվականից ի վեր: ՀԿ-ները պետք է հավասարակշռեն կենտրոնացումը և ապակենտրոնացումը: Կենտրոնացված ՀԿ-ները՝ հատկապես միջազգային մակարդակում, կարող են սահմանել ընդհանուր թեմա կամ նպատակների ամբողջություն: Կարող է նաև շահավետ լինել ՀԿ-ի ապակենտրոնացումը՝ բարձրացնելով տեղական խնդիրներին ճկուն և արդյունավետ արձագանքելու նրա հնարավորությունները՝ իրականացնելով ծրագրեր, որոնք ունեն համեստ մասշտաբներ, հեշտությամբ են վերահսկվում, անմիջական օգուտներ են բերում, և որտեղ բոլոր մասնակիցները գիտեն, որ կոռուպցիան կպատժվի:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Europe in a suitcase: Oliver Wardrop Discussions». Europe-Georgia Institute (բրիտանական անգլերեն). 2019-10-29. Վերցված է 2021-03-31-ին.
- ↑ «NGO», Macmillan Dictionary
- ↑ Church, Jim (2021-08-26). «Library Guides:Governmental Organizations (NGOs): Introduction». guides.lib.berkeley.edu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-26-ին. Վերցված է 2021-08-26-ին.
- ↑ Claiborne, N (2004). «Presence of social workers in nongovernment organizations». Soc Work. 49 (2): 207–218. doi:10.1093/sw/49.2.207. PMID 15124961.
- ↑ 5,0 5,1 Leverty, Sally (2008). «NGOs, the UN and APA». American Psychological Association. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Horowitz, Jason (11 August 2017). «Ship Monitoring Rescues of Migrants Refuses to Be Rescued». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 22 November 2019-ին.
- ↑ «Nongovernmental Organization (NGO)». United States Institute of Peace.
- ↑ Karns, Margaret P. (23 October 2023). «Nongovernmental organization». Encyclopaedia Britannica.
- ↑ «NGO – meaning in the Cambridge English Dictionary». dictionary.cambridge.org.
- ↑ «NGO». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 5 March 2020-ին.
- ↑ 11,0 11,1 «What is an NGO? What role does it play in civil society? | Knowledge base». Candid Learning (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ "Non-Governmental Organizations (NGOs) in the United States" (fact sheet). 20 January 2017. Bureau of Democracy, Human Rights, and Labor. U.S. Department of State. state.gov. Retrieved 21 September 2017.
- ↑ 13,0 13,1 Vakil, Anna (December 1997). «Confronting the classification problem: Toward a taxonomy of NGOs». World Development. 25 (12): 2057–2070. doi:10.1016/S0305-750X(97)00098-3.
- ↑ «Electronic Register, Government of Armenia». www.e-register.am. Վերցված է 2024-06-24-ին.