Վահիգույա
Բնակավայր | ||
---|---|---|
Վահիգույա | ||
Երկիր | Բուրկինա Ֆասո | |
Համայնք | Yatenga Province? | |
ԲԾՄ | 315 մետր | |
Բնակչություն | ▲124 580 մարդ (2019) | |
| ||
Վահիգույա (Ուահիգույա, ֆր.՝ Ouahigouya), քաղաք և կոմունա Բուրկինա Ֆասոյում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահիգույա քաղաքը հիմնադրվել է 1757 թվականին որպես Մոսի Յատենգա թագավորության մայրաքաղաք։ 1825 թվականին քաղաքն ավերվել է. 1870-1890 թվականներին այն կրկին հարձակման է ենթարկվել։ Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև Ագաշերյան պատերազմի ժամանակ (1985) Վահիգույան ռմբակոծվել է Մալիի ռազմաօդային ուժերի կողմից, որի հետևանքով զոհվել է քաղաքի մոտ 100 բնակիչ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահիգույա քաղաքը գտնվում է Բուրկինա Ֆասոյի հյուսիսային մասում՝ Ուագադուգուից 182 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հյուսիսային շրջանի և Յատենգա նահանգի գլխավոր քաղաքն է։ Վարչականորեն քաղաքը բաժանված է 15 սեկտորների։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահիգույաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 40.0 (104) |
42.5 (108.5) |
44.2 (111.6) |
45.5 (113.9) |
48.8 (119.8) |
48.0 (118.4) |
40.8 (105.4) |
38.6 (101.5) |
41.3 (106.3) |
41.8 (107.2) |
40.6 (105.1) |
43.6 (110.5) |
48.8 (119.8) |
Միջին բարձր °C (°F) | 32.2 (90) |
35.3 (95.5) |
38.3 (100.9) |
40.5 (104.9) |
39.8 (103.6) |
37.0 (98.6) |
33.8 (92.8) |
32.4 (90.3) |
33.9 (93) |
37.2 (99) |
36.2 (97.2) |
32.9 (91.2) |
35.8 (96.4) |
Միջին ցածր °C (°F) | 16.8 (62.2) |
19.2 (66.6) |
23.2 (73.8) |
26.5 (79.7) |
27.3 (81.1) |
25.5 (77.9) |
23.6 (74.5) |
22.9 (73.2) |
23.1 (73.6) |
23.4 (74.1) |
20.1 (68.2) |
17.4 (63.3) |
22.4 (72.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 8.5 (47.3) |
11.2 (52.2) |
13.1 (55.6) |
13.5 (56.3) |
17.0 (62.6) |
15.7 (60.3) |
17.9 (64.2) |
18.6 (65.5) |
18.1 (64.6) |
16.2 (61.2) |
11.2 (52.2) |
10.0 (50) |
8.5 (47.3) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 0.1 (0.004) |
0.0 (0) |
1.4 (0.055) |
8.8 (0.346) |
33.4 (1.315) |
78.7 (3.098) |
153.0 (6.024) |
183.4 (7.22) |
103.8 (4.087) |
27.0 (1.063) |
1.1 (0.043) |
0.1 (0.004) |
590.8 (23.26) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 0 | 0 | 0 | 2 | 5 | 8 | 12 | 15 | 10 | 4 | 0 | 0 | 56 |
% խոնավություն | 26 | 22 | 26 | 35 | 52 | 64 | 73 | 80 | 77 | 62 | 40 | 29 | 49 |
Միջին ամսական արևային ժամ | 291 | 267 | 280 | 268 | 284 | 272 | 258 | 253 | 261 | 280 | 288 | 280 | 3282 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[1], Meteo Climat (record highs and lows)[2] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (humidity, 1951–1967, and sun, 1961–1990)[3][4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Բնակչությունն զբաղվում է նաև արհեստագործական արտադրությամբ և առևտրով։ Վահիգույայի մոտ (քաղաքի հյուսիս և արևմուտք) կան 2 ամբարտակներ, որոնք թույլ են տալիս ոռոգման միջոցով բուսական լավ բերք տալ։ Այս կերպ այստեղ աճեցվում է կարտոֆիլ, գազար, լոլիկ, սոխ և այլն։ Այնուամենայնիվ, տեղական գյուղատնտեսությունը, ինչպես և հարևան շրջաններում, դեռևս մեծապես կախված է անձրևներից։ Տեղի բնակչության սնունդը հիմնված է այնպիսի մշակաբույսերի վրա, ինչպիսիք են կորեկը և սորգոն։
Տեղական արդյունաբերությունը ներկայացված է հիմնականում կաշվի արտադրությամբ։ Քաղաքի մոտ կա ոսկու արդյունահանման վայր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 89 152 մարդ[5]։ Քաղաքային կոմունայի բնակչությունը կազմել է 122,677 մարդ (ըստ 2006 թվականի մարդահամարի)[6]։ Վահիգույան բնակեցված է հիմնականում մոսի բնակիչներով։
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
1985 | 1996 | 2005 | 2006 | 2013 |
---|---|---|---|---|
38 902 | 52 193 | 65 840 | 70 957 | 89 152 |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World Weather Information Service – Ouahigouya». World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Station Ouahigouya» (ֆրանսերեն). Meteo Climat. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Klimatafel von Ouahigouya / Burkina Faso (Obervolta)» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Station 65502: Ouahigouya». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Ouahigouya» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Vorläufige Ergebnisse des Zensus 2006 Արխիվացված 2015-07-21 Wayback Machine (PDF; 3,3 MB)
- ↑ Coopération décentralisée. Ouahigouya (Ֆրանսերեն)
- ↑ Association Chambéry-Ouahigouya Արխիվացված 2014-10-06 Wayback Machine (Ֆրանսերեն)
Արտակին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքը Արխիվացված 2020-08-14 Wayback Machine (ֆրանս․)