Jump to content

Ալքիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալքիմիական տարրերի սիմվոլները. 1 — անագ, 2 — կապար, 3 — ոսկի, 4 — ծծումբ, 5 — սնդիկ, 6 — արծաթ, 7 — երկաթ։

Ալքիմիա (լատին․՝ alchimia, alchymia), նախագիտական քիմիա, որը ձևավորվել էր 3-4-րդ դարերում Եգիպտոսում։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալքիմիա» բառը եվրոպական լեզուներում ծագել է արաբ․՝ الكيمياء‎‎ (’al-khīmiyā’), որը իր հերթին, պարտք է վերցվել χυμεία - «հեղուկ» բառից[1]։

Ալքիմիկոսը փիլիսոփայական քարը փնտրելիս (Ջոզեֆ Ռայթ, 1771)

Այն միջնադարյան մշակույթի յուրահատուկ շերտ է։ Երբ քիմիան դրվեց գիտական հիմքերի վրա, ալքիմիան սկսեցին անվանել հասարակ մետաղներից ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ) ստանալու կեղծ արհեստ, որովհետև ալքիմիկոսները բոլոր մետաղները դիտում էին որպես ծծմբի ու սնդիկի միացություն։

Ալքիմիկոսներն ունեին հատուկ ծածկագրեր, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն։ Ոսկին ծածկագրված էր արևի, արծաթը՝ լուսնի, իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ այն ժամանակ հայտնի մոլորակների նշաններով։ Ալքիմիկոսների ուսումնասիրությունները նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության ձևավորմանն ու զարգացմանը. ստացվեցին բազմաթիվ նոր նյութեր, զարգացան մետաղաձուլությունը, ապակեգործությունը, խեցեգործությունը, ներկերի, թղթի, օճառի, ոգելից խմիչքների արտադրությունները։ Քաղաքների աճը և վարակիչ հիվանդությունների տարածումը հանգեցրին բժշկական քիմիայի՝ յատրոքիմիայի ստեղծմանը։ Գիտական քիմիայի ձևավորման սկիզբը համարվում է XVII դարի 2-րդ կեսը, երբ անգլիացի գիտնական Ռ. Բոյլը տվեց քիմիական տարր հասկացության առաջին գիտական սահմանումը։

Ժամանակին մարդիկ կարծում էին որ սնդիկը, երկաթը կամ պղինձը կարող են փոխարկվել արծաթի կամ ոսկու։ Դրա համար անհրաժեշտ է միայն մետաղը միահալել «Կարմիր Առյուծի» հետ, իսկ եթե այն միահալվի ուրիշ նյութի հետ օրինակ՝ «Սպիտակ Առյուծի» հետ, ապա կստացվի արծաթ։ «Կարմիր Առյուծը» այլ կերպ անվանում էին փիլիսոփայական քար։ Իսկ «Կյանքի էլիքսիրը» ամեն հիվանդության դեղ է և կարող է ծերուկին երիտասարդացնել և նույնիսկ անմահացնել։ Ուստի այդ «Փիլիսոփայական Քարը» և «Կյանքի էլիքսիրը» փնտրում էին բոլորը, նույնիսկ հին աշխարհի նշանավոր գիտնականները, որոնք իրենց անվանում էին Ալքիմիկոսներ։Նրանք իրենց փորձանոթներում իրար էին խառնում ինչ գտնում էին իրենց ձեռքի տակ հող փոշի և այլն։ Այս բոլորը վերջում նրանք եռացնում էին և ավելացնում բազմապիսի հեղուկներ։ Միաժամանակ ալքիմիկոսները ասում էին կախարդական խոսքեր, որոնք պետք է օգնեին այդ անիմաստ խառնուրդին դառնալ «Փիլիսոփայական Քար»։

Այս ամենը իմանալով թագավորները և սուլթանները լաբորատորիաներ էին ստեղծում նրանց համար և պահանջում նրանցից ոսկի,սակայն ալքիմիկոսների մոտ ոչինչ չէր ստացվում։ Նրանք մոլորության մեջ էին։

Ալքիմիայով սկսեցին զբաղվել շատ հայտնի գիտնականներ և նրանց շնորհիվ են դարձել հայտնի մետաղները և այլ նյութերի շատ հատկություններ։ Նրանք են դեղանյութերի հիմնադիրները։ Նրանք են հնարել լաբորատոր շատ սարքեր,օրինակ՝ թորման կաթսաները, տաքացնող վառարանները։

Առավել կարևոր էր «փիլիսոփայական քարի» պատրաստումը, որը պետք է օժտված լիներ յուրահատուկ հատկությամբ. այն է՝ վերածել հասարակ մետաղները`ոսկու։ Այն անվանում էին նաև կյանքի համադարման և կյանքի էլիքսիր։ Բացի այդ այն հանդիսանում էր հատուկ դեղորայք, որի լուծույթի ոսկե ըմպելիքի նույնիսկ շատ փոքր զանգվածների ընդունումը կնպաստեր զանազան հիվանդությունների բուժմանը, երիտասարդեցմանը, կյանքի տևողության երկարեցմանը։

Ալքիմիան միջնադարյան Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական երևույթների գիտակցված օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Հայաստանի, Միջագետքի, Եգիպտոսի և Չինաստանի տարածքներին։ Հայաստանի տարածքում մետաղներ ու համաձուլվածքներ ստացվել և Միջագետք, Ասորեստան ու այլուր արտահանվել են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։

Հովհաննես Երզնկացին իր «Վասն նյութի ու տեսակի» (1283) աշխատության մեջ զանազան տեղեկություններ է հայտնում աղերի, հիմքերի, թթուների, գազերի միացման կամ տարազատման ժամանակ առաջացող նոր նյութերի վերաբերյալ։ Նա կարծում է, որ բնության հիմքում ընկած նյութը հավիտենական է, այն կարող է փոխել իր որակը, վերածվել այլ նյութի, բայց երբեք չի ոչնչանում։ Մատենադարանի ձեռագրերում առանձնանում են նաև ալքիմիային վերաբերող այլ հայալեզու աշխատություններ, օրինակ՝ անանուն հեղինակների «Խրատք ոսկվո հալելու» (16-րդ դար) և «Դեղաբուսակ» խորագրերը կրող երկերը։

Նյութերի հետ միաժամանակ Արևելքի և Արևմուտքի երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ։ Ըստ ռուս ակադեմիկոս Ն. Ֆիգուրովսկու՝ քիմիական գիտելիքները Ռուսաստան են անցել մասամբ Հայաստանից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lipiński E. Semitic languages:Outline of a Comparative Grammar. — Leuven: Peeters, 1997. — P. 563. — ISBN 90-6831-939-6
Ընթերցե՛ք «ալքիմիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալքիմիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 193