Ամարալ
Ամարալ պորտ.՝ João Justino Amaral dos Santos | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Մականուն | Amaral | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 21, 1954[1] | ||
Ծննդավայր | Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | մայիսի 31, 2024[2] (69 տարեկան) | ||
Մահվան վայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ժոաո Ջուստինո Ամարալ դոս Սանտոս (պորտ.՝ João Justino Amaral dos Santos դեկտեմբերի 21, 1954[1], Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա - մայիսի 31, 2024[2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամարալն իր կարիերան սկսել է 1971 թվականին՝ իր հայրենի քաղաքի «Գուարանի» ակումբում, որի կազմում հանդես է եկել յոթ մրցաշրջան՝ 109 հանդիպում Բրազիլիայի առաջնությունում։ Նրա ակումբը հաղթել է 43 խաղում, 38-ում ոչ-ոքի է խաղացել և 28-ում պարտություն կրել։
1978 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կորինտիանս» ակումբ։ Այնտեղ նա ձևավորել է թիմի հայտնի պաշտպանական գիծը՝ դարպասապահ |Ժաիրոյի, աջ պաշտպան Զե Մարիայի, կենտրոնական պաշտպան Մաուրոյի և ձախ պաշտպան Վլադիմիրի հետ։ Բոլոր պաշտպան խաղացողների մաշկի մուգ գույնի պատճառով պաշտպանությունը ստացել է «Սև պատ» մականունը։ 1979 թվականին Ամարալը ակումբի կազմում դարձել է Սան Պաուլո նահանգի չեմպիոն։
1981 թվականին Ամարալը տեղափոխվել է «Սանթոս» ակումբ, բայց երկար չի մնացել այնտեղ։ Նա տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ խաղացել է «Ամերիկա» և «Գվադալախարա» ակումբներում։ «Ամերիկայի» հետ Ամարալը 1984 թվականին հաղթել է Մեքսիկայի առաջնությունը։ Ամարալը իր ֆուտբոլային կարիերան ավարտել է հայրենիքում՝ «Բլումենաու» ակումբում, 1987 թվականին։
Ամարալը Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես է եկել 1975-1980 թվականներին՝ անցկացնելով 56 հանդիպում։ Նա 1978 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Առաջնությունում բրազիլացիները գրավեցլ են երրորդ տեղը, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, դարձել է մրցաշարի լավագույն խաղացողներից մեկը՝ երկու անգամ, միմյանցից մի քանի վայրկյանի ընթացքում՝ գնդակը հեռացնելով դարպասային գծից։ Նա մասնակցել է նաև ԱՄՆ-ի 200-ամյակի մրցաշարին, որտեղ հաղթող են դարձել բրազիլացիները։ Ագային հավաքականի կազմում Ամարալը նվաճել է Ատլանտյան գավաթը և Ռիո Բրանկոյի գավաթը։
Կյանքի վերջին տարիներին ապրել է Սան Պաուլոյում և զբաղվել բիզնեսով։
Ամարալը մահացել է քաղցկեղից, 2024 թվականի մայիսի 31-ին Սան Պաուլոյում[3]
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատլանտյան գավաթի հաղթող՝ 1976թ
- Ռիո Բրանկոյի գավաթակիր՝ 1976թ
- Սան Պաուլո նահանգի չեմպիոն՝ 1979թ
- Մեքսիկայի չեմպիոն՝ 1984թ
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլիայի արծաթե գնդակի դափնեկիր՝ 1975թ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Guarani F. C.: Breve História — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 Morre Amaral, um dos maiores zagueiros do futebol brasileiro
- ↑ «LUTO: Morre Amaral, um dos maiores zagueiros do futebol brasileiro». Futebol Interior (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2024-06-01-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья на terceirotempo.ig.com.br
- Профиль на brasilnacopa
- Профиль в ФутПедииԱրխիվացված 2010-01-14 Wayback Machine
|
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Բրազիլիայում ծնվածներ
- Մայիսի 31 մահեր
- 2024 մահեր
- Սան Պաուլո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Կորինտիանսի ֆուտբոլիստներ
- Գուարանիի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կլուբ Ամերիկայի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Քաղցկեղից մահացածներ