Պչելա-1Տ
Պչելա-1Տ | |
---|---|
«Պչելա-1Տ» ԱԹՍ-ն արձակման հարմարանքի վրա | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | Յակովլևի անվան կոնստրուկտորական բյուրո |
Առաջին թռիչք | 1990 |
Շահագործողներ | Ռուսաստանի զինված ուժեր |
Բազային մոդել | Շմել-1 |
Yakovlev Pchela Վիքիպահեստում |
Պչելա-1Տ (Пчела́-1Т), խորհրդային հետախուզային ԱԹՍ։ ԱԹՍ-ն կիրառվում է «Սմեռչ» և «Գռադ» կայանների, հրետանային համակարգերի և հարվածային ուղղաթիռների կրակի կոորդինացման համար։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԹՍ-ն արձակվում է հատուկ կարճ ուղղորդող հարթակից տեղադրված դեսանտի մարտական մեքենայի վրա, պինդ վառելանյութով արագացուցիչներով։ Վայրէջքը կատարվում է պարաշյուտով, իսկ վերջնական արգելակումը կատարվում է փչվող ամորտիզացիոն պարկի միջոցով։
«Ստրոյ-Պ» համալիրը, որի կազմի մեջ է մտնում «Պչելա-1Տ» ԱԹՍ-ն, ստեղծվել է 1990 թվականին Յակովլևի անվան կոնստրուկտորական բյուրոյում, նախատեսված է նշանակետերի շուրջօրյա վերահսկողություեն կատարելու համար, իրական ժամանակում հեռուստատեսային կամ ջերմատեսային տիրույթում տեսանկարված տեղեկությունները փոխանցելով վերգետնյա կառավարման կենտրոն։ 1997 թվականին համալիրը ընդունվել է Ռուսաստանի Ֆեդերացիայի զինված ուժերի կողմից կիրառման։ ԱԹՍ-ն նախատեսված է 5 թռիչքների համար[1]։
Մարտական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Չեչենական հանրապետության տարածքում կիրառվել են 5 «Պչելա-1Տ» տեսակի սարքեր, որոնք կատարել են 10 թռիչքներ, այդ թվում 8 մարտական։ Ընդհանուր առմամբ սարքերը օդում են եղել 7 ժամ 25 րոպե։ Վերգետնյա կայանից առավելագույնը հեռացել են 55 կմ, բարձրությունը կազմել է 600-ից 2200 մետր։ Փորձարկումների ժամանակ երկու սարքեր վայր են գցվել չեչենական զինյալների կրակի հետևանքով։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելի անվանումը | Նկարագիրը և տարբերությունները |
---|---|
Պչելա-1Կ | Տեղադրվում է բարձրության վրա աշխատող շարժիչ, և կատարելագործված սարքավորում վատ տեսանելության պայմաններում աշխատելու համար[2][3] |
Պչելա-1Մ (արտադրանք 60) | |
Պչելա-1ՊՊ | Արգելանքների արձակող[2] |
Պչելա-1Տ (արտադրանք 61) |
Շահագործողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստան - 2016 թվականի տվյալներով ՌՖ ցամաքային զորքերի տրամադրության տակ, ինչպես նաև որոշ քանակ ՌՖ տիեզերական զորքերում[4]
- Հյուսիսային Կորեա - որոշ հաղորդագրությունների համաձայն 1994 թվականին գնվել են Ռուսաստանից[5][6]
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկարությունը՝ 3.30 մ
- Թևերի բացվածքը՝ 2.80 մ
- Բարձրությունը՝ 1.12 մ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 138 կգ
- Շարժիչը՝ 1 × 32 Կվտ
Թռիչքային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առավելագույն արագությունը՝ 120 - 180 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 2 ժ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 2000 մ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Малогабаритный комплекс наблюдения в реальном масштабе времени с дистанционно — пилотируемым летательным аппаратом «Пчела-1Т». Входит в состав комплекса «Стрела-П». Комплекс имеет: одну пусковую установку на базе гусеничной самоходки, одну технологическую машину КамАЗ, одну машину ГАЗ-66. Гарантийный срок эксплуатации 7,5 лет Արխիվացված 2017-06-08 Wayback Machine, yak.ru
- ↑ 2,0 2,1 «Испытания дистанционно-пилотируемого летательного аппарата "Пчела-1К" будут завершены в I квартале 2007г. :: Общество :: РБК». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ UAV - Новости
- ↑ The Military Balance 2016,p.190
- ↑ The Military Balance 2016,p.266
- ↑ «Внутри тайной программы БПЛА Северной Кореи « TodaysMilitary. Информатор о военных действиях». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пчела-1Т Արխիվացված 2017-06-08 Wayback Machine, ОКБ им А. С. Яковлева (ռուս.)
- Комплекс «Строй-П» снова в Чечне, nvo.ng.ru (ռուս.)
- «О разработке комплекса Строй-ПД - целеуказателя для Искандер». Лента.Ру. 19.01.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին. (ռուս.)
- Описание двигателя П-032 Արխիվացված 2008-09-20 Wayback Machine, engine.saminfo.ru (ռուս.)
|