Jump to content

Գրաֆիկական պրոցեսոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GPU nVidia GeForce 3 Ti 200

Գրաֆիկական պրոցեսոր (անգլերեն՝ graphics processing unitGPU)՝ առանձին սարք անհատական համակարգչի կամ խաղային բարձակի մեջ, որը իրականացնում է գրաֆիկական մեկնաբանում։ Սկսած 2000 թ. գրաֆիկական պրոցեսորները ստացան լայն կիրառում այլ սարքավորումների մեջ, ինչպիսիք են թվային հեռուստացույցները, ներդրված համակարգերը։ Նորագույն գրաֆիկական պրոցեսորները շատ էֆեկտիվ կերպով մշակում և արտածում են համակարգչային գրաֆիկան։ Ի շնորհիվ հարմարեցված կոնվերային կառուցվածքի նրանք ավելի էֆեկտիվորեն են կարողանում մշակել գրաֆիկական ինֆորմացիան քան մշակիչները։ Գրաֆիկական պրոցեսորները ներկա ժամանակում օգտագործում են որպես եռաչափ գրաֆիկայի արտածման արագացուցիչ։

Կարող է օգտագործվել որպես դիսկրետ վիդեոքարտի մաս, ինչպես նաև ինտեգրված լուծումներում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տարբերությունները համեմատած Մշակիչի (կենտրոնական պրոցեսորի) հետ հետևյալն է․

  • կառուցվածքը, որը մաքսիմալ կերպով նախատեսված է տեքստուրաների և բարդ գրաֆիկական օբյեկտների հաշվարկը արագ իրականացնելու համար
  • սահմանափակ հրամաններ

GPU-ի Որակյալ և արագ հաշվողական կարողությունները բացատրվում է կառուցվածքային առանձնահատկություններով։ Ներկայիս CPU-ն կազմված է մի քանի միջուկներից, քանի որ գրաֆիկական պրոցեսորը սկզբից ստեղծվել է որպես մի քանի միջուկներից կազմված պրոցեսները կարգավորող սխեմա։ Կառուցվածքային տարբերությունն էլ հենց բացատրում է իրականացրած ֆունկցիայի տարբերությունը։ Եթե CPU ի կառուցվածքը ենթադրում է պարբերաբար ինֆորմացիայի մշակում,ապա GPU-ն պատմականորեն նախատեսված է համակարգչային գրաֆիկայի մշակման համար։ Այս երկու կառուցվածքներն էլ ունեն իրենց լավ կողմերը։ CPU -ն լավ աշխատում է առաջադրված խնդիրներով։ Մեծ քանակի ինֆորմացիա մշակելու համար նախընտրելի է GPU-ն։ Հիմնական պայմանը զուգահեռության պահպանումն է[1]։

Նորագույն գրաֆիկական պրոցեսորների մոդելները (վիդեոադապտերի կազմում) կարող են հեշտությամբ կիրառվել ընդհանուր հաշվարկներում։ Որպես օրինակ կարող են հանդիսանալ HD 7990 ( AMD-ի կողմից) կամ GTX 690 (nVidia-ի կողմից)։

Ծրագրային ապահովում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին արագացուցիչները օգտագործել է Glide-ը — API-ն, եռաչափ գրաֆիկայի համար, ձևավորված 3dfx Interactive վիդեոքարտերի համար, սեփական Voodoo Graphics պրոցեսորների հիմքի վրա ձևավորված լինելով։

Արագացուցիչների նոր սերնդից են համարվում DirectX և OpenGL նոր վիդեոադապտերները, որոնք սրանք համապատասխանում են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «NVIDIA on GPU Computing and the Difference Between GPUs and CPUs». www.nvidia.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.