Tux Typing, տպագրելու անվճար ծրագիր, որն ստեղծվել է հատկապես երեխաների համար։ Այն ունի մի քանի տարբեր տեսակի խաղեր, բարդության մի քանի աստիճաններով[4]։ Այն նախագծված է այնպես, որպեսզի լինի զվարճալի և բարելավվի մեկ րոպեում տպվող բառերի արագությունը։
Tux Typing ծրագիրն ունի նախավարժանքի տարբերակ` տպելու հիմունքները սովորելու համար։ Այն նաև ունի երկու խաղեր[5]։ Առաջինում ձկները թափվում են երկնքից։ Ամեն ձկան վրա գրված է տառ և ձկներով կազմված են բառեր։ Երբ խաղացողը տպում է համատասխան բառը, Տուքսը տեղափոխվում է և ուտում է ձկներին[6]։ Երկրորդ խաղը նման է դրան, բայց ունի այլ նպատակ` կանխել գիսավորների անկումը քաղաքի վրա։ Երբ գիսավորն ընկնում է քաղաքի վրա, վահանը հեռացվում է, ապա, եթե այն հարվածում է առանց վահանի, այն անհետանում է։ Եթե գիսավորի հարվածից քաղաքը ավերվում է, խաղացողը միավորներ է կորցնում։ Երկու խաղում էլ, որպես բառերի աղբյուր կարող են ընտրվել տարբեր լեզուներ[5]։