Jump to content

Bow Wow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bow Wow
Bow Wow-ն 2009 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBow Wow
Ի ծնե անունՇեդ Գրեգորի Մոս
Նաև հայտնի է որպեսLil' Bow Wow
Ծնվել էմարտի 9, 1987(1987-03-09)[1] (37 տարեկան)
Կոլումբուս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություն

Ռեփեր

դերասան
հագուստի դիզայներ
արտիստների ելույթների մասնավոր կազմակերպիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն1999 թվականից - այժմ
Լեյբլ
ԿրթությունLaurel Springs School?
ԿապվածT-Pain, Սիարա, Jo-Jo, Քրիս Բրաուն, Soulja Boy, Snoop Dogg
Կայքbwapparel.com
 Bow Wow Վիքիպահեստում

Շեդ Գրեգորի Մոս (մարտի 9, 1987(1987-03-09)[1], Կոլումբուս, ԱՄՆ, ավելի հայտնի է Bow Wow անվանմամբ (նախկինում՝ Lil' Bow Wow)), ամերիկացի ռեփեր և դերասան։ 13 տարեկան հասակում Lil Bow Wow կեղծանվամբ թողարկել է իր դեբյուտային ալբոմը Beware of Dog անվանմամբ։ 2003 թվականին նա թողարկում է իր երրորդ ալբոմը՝ «Unleashed» անվանմամբ, սակայն այս անգամ կեղծանունն օգտագործում է առանց Lil' նախդիրի (Bow Wow)[2]:

Թողարկումից կես տարի անց ալբոմը դարձավ բազմապլատինե։ Հետագա տարիներին նա թողարկում է ևս երեք ալբոմ։ 2005 թվականին թողարկեց իր «Wanted» ալբոմը, 2006-ին «The Prince of Farm» և 2009 թվականին «Geile Traume» ալբոմները։ Իսկ 2007 թվականին, համագործակցելով Օմարիոնի հետ, նրանք համատեղ ձայնագրում են «Face Off» ալբոմը։

Bow Wow-ի առաջին ֆիլմը եղել է «Ամեն ինչ Բենջամինների մասին» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է էպիզոդիկ դերում։ Նույն տարում Bow Wow նկարահանվում է «Like Mike» ֆիլմի գլխավոր դերում, 2005 թվականին «Roll Bounce» ֆիլմում, իսկ 2006 թվականին նա նկարահանվում է «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» ֆիլմում՝ որպես օժանդակ ուժ։ Bow Wow-ն հայտնվել է նաև Անտուրաժ բազմասերիանոց ֆիլմի հինգ դրվագներում։ Ներկայումս աշխատում է իր նոր՝ «Underrated» խորագրով ալբոմի վրա։

Կենսագրություն և երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Bow Wow-ը ծնվել է ԱՄՆՕհայո նահանգի Կոլումբուս քաղաքում՝ Թերեզա Քոլդվելիի և Ալֆոնսո Մոսսայի ընտանքիում, որին նա երբեք չի տեսել[3]։ Երեք տարեկան հասակից նա սկսեց հետաքրքրվել երաժշտությամբ, մասնավորապես՝ ռեփով։ «Kid Gangsta» մականունով նա վեց տարեկանից ուղղակի զվարճանալու համար արդեն ռեփ էր կարդում։ 1993 թվականին նա համերգով հանդես է գալիս Լոս Անջելեսում, որտեղ աչքի է ընկնում ռեփեր Սնուփ Դոգի կողմից, ով էլ իրեն հետագայում կնքեց «Lil Bow Wow» անունը[4]։ «Bow Wow»-ը թարգմանաբար նշանակում է շան հաչոց և արտասանելիս ստացվում է «հաֆ-հաֆ»։ Dr. Dre-ն համագործակցության պայմանագիր է կնքում նրա հետ Death Row Records-ում։ Շուտով Lil Bow Wow-ն նմանակում է Snoop DoggDoggystyle դեբյուտային ալբոմում և նրա «Gine and Juce» տեսահոլովակում[5]։

Երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Beware of Dog (1998-2001)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին՝ 11 տարեկան հասակում, Bow Wow-ը հանդիպել է ձայնագրող-ռեժիսոր Ջերմեյն Դյուպրիի հետ, ով օգնում է իրեն կառուցել իր երաժշտական կարիերան։ Արդեն 13 տարեկան հասակում՝ 2002 թվականին, նա դեբյուտել է իր առաջին ալբոմը, Beware of Dog անվանմամբ՝ Lil Bow Wow կեղծանվամբ։ Ալբոմի առաջին սինգլն է «Bounce With Me», որը ձայնագրվել է Xscape խմբի հետ համատեղ։ Ալբոմը ներառում է նաև Snoop Dogg-ի (ով ներկայումս ունի Rap-ի ամենաբարձր վարկանիշը) հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Bow Wow (Thats My Name)» կոմպոզիցիան[6]։ Ինչպես նաև «Puppy Love» և «Ghetto Girls» սինգլները։ 2001 թվականի մարտի 5-ին Recording Industry Association of America ընկերությունը պարգևատրում է «Beware of Dog»-ին երկպլատինե սկավառակներով, որը նշանակում էր, որ այդ ալբոմը պետք է թողարկել 2 միլիոն օրինակով[7]։

Doggy Bag և «Like Mike» (2002)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին նա թողարկում է իր երկրորդ ալբոմը Doggy Bag անվանմամբ հետևյալ սինգլներով. «Take Ya Home» (Jagged Edge-ի համատեղ), որը գլխավորում է Hot 100 և Hot R&B/Hip-Hop Song վարկանշային աղյուսակը, և իր «Thank You»-ն զբաղեցնում է R&B վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականը[6]։ «Doggy Bag» ալբոմը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը Billboard 200 և երկրորդ հորիզոնականը R&B/Hip-Hop Albums-ում[6] և ճանաչվեց պլատինե[7]։ 2002 թվականի ապրիլին, Bow Wow-ն իր սցենարային անունից հանեց «Lil» նախդիրը։ MTV News-ին հարցազրույցի ժամանակ նա ասել է.

«Ես փոխել եմ իմ անունը, որովհետև կարծում եմ, որ արդեն իսկ ձեռք եմ բերել մեծ փորձ, և նախդիրը դարձել է ավելորդ։
- Bow Wow[8]

Առաջին ալբոմը, արդեն վերանվանված՝ «Unleashed» անվանմամբ, թողարկվել է 2003 թվականին։ Ալբոմի առաջին սինգլն ուներ «Let’s Get Down» անվանումը, որը ստեղծվել է Birdman-ի հետ համագործակցության արդյունքում։ Սինգլի հիմնադիրն է Cash Money Records-ը։ Այն զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը Hot 100-ում և 6-րդ հորիզոնականը Hot Rap Tracks-ում։ Ալբոմի թողարկումից հետո երկրորդ սինգլն ուներ «My Baby» անվանումը, որը ստեղծվել է Jagged Edge-ի հետ համագործակցության արդյունքում։ Այս ալբոմը, ի տարբերություն նախորդ ալբոմի, առաջինն էր, որ թողարկվել էր առանց Դյուպրի Ջերմեյն ղեկավարության։ Ալբոմի պատրաստմանը մասնակցել էին այնպիսի աստղեր, ինչպիսիք էին. Jagged Edge-ն, Birdman-ը, Մարիոն և Amerie-ն։ Unleashed-ը 2003 թվականի սեպտեմբերի 25-ին ձեռք է բերել ոսկե կարգավիճակ[7]։ 2004 թվականին ռեմիքսի համար Bow Wow հրավիրել է Jo-Jo-ին «Baby It’s You» սինգլի համար։

Wanted album-ը թողարկվել է 2005 թվականին։ Ալբոմի առաջին սինգը ստեղծվել է Օմարիոնի աջակցության և ունեցել է «Let Me Hold You» անվանումը։ Այն զբաղեցրել է Rap վիճակագրությունում 1-ին հորիզոնականը և 4-րդը Hot 100 վիճակագրությունում։ Հաջորդ սինգլն ուներ «Like You» անվանումը, որի նկարահանումներին մասնակցել է Սիարան, որը և սկիզբ դարձան Bow Wow-ի և երգչուհու հարաբերություններին[9]։ «Fresh Azimiz» սինգլը, որը նկարահանվել է J-Known-ի և Դյուպրիի Ջերմեյն հետ համագործակցության ժամանակ, զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը Hot 100-ում և 6-րդ հորիզոնականը Hot Rap Tracks վիճակագրությունում[6]։ Ալբոմը ճանաչվել է պլատինե[7]։ Ռեմիքսի ձայնագրման համար, որն ուներ «I Think They Like Me» անվանումը, նա հրավիրեց Dem Franchize Boyz-ին։ Այն զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը Hot 100 վիճակագրությունում և 1-ինը Hot Rap Tracksում։

The Price of Fame և Face Off (2006-2007)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին «The Price of Fame» ալբոմում թողարկվեց գլխավոր սինգլը՝ «Shortie Like Mine» անվանմամբ։ Այն ստեղծվել է Քրիս Բրաուն-ի հետ համագործակցության արդյունքում և հաջորդաբար գրավել 9-րդ գորիզոնականը Hot 100-ում և 1-ինը Hot Rap Tracks վիճակագրությունում[6]։ «Outta My System» երաժշտական կլիպը, որը ստեղծվել է T-Pain-ի հետ համատեղ, դարձել է Bow Wow-ի և Սիարայի հետ կապերի խզման պատճառը[10]։ Ալբոմին հաջողվել է գրավել 22-րդ հորիզոնականը ըստ Hot 100-ի վիճակագրության և 2-րդ հորիզոնականը ըստ Rap-ի վիճակագրության[6]։ The Price of Fame ալբոմը ճանաչվել է ոսկե[7]։ Bow Wow-ի և Օմարիոնի համագործակցության արդյունքում 2007 թվականին դեկտեմբերի 11-ին ստեղծվեց իրենց համատեղ ալբոմը, որն ուներ Face Off անունը։ Առաջին երաժշտական երկը նրանց ալբոմը եղել է «Girlfriend»-ը, որը զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը Hot 100 վիճակագրությունում։ Ալբոմի երկրորդ սինգլն ուներ «Hey Baby (Jump Off)» անվանումը[6]։

New Jack City Part II (2008-2009)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերին՝ ԱՄՆ-ի նախագահության ընտրությունների ժամանակ, Bow Wow-ն այցելել է 15 քաղաքներ և ներկայացել «Walk Across America» (հայերեն՝ Շրջագայիր Ամերիկայով) երգով և սկսել է քարոզարշավ նոր թեկնածուներին քվեարկելու համար[11]։ Նույն թվականին նա թողարկում է «Half Man, Half Dog Vol 1.» միքսթեյփը։ 2009 թվականի փետրվարին միքսթեյփի շարունակությունը թողարկվել է որպես Half Man, Half Dog Vol 2.[12]: «New Jack City»-ն նրա 6-րդ ալբոմն է, որը թողարկվել է 2009 թվականի մարտին, առաջինն էր, որն իր մեջ պարունակում էր Parental Advisory (հայերեն՝ Ուշադրություն ծնողներին՝ չնայած բառապաշարին)։ Սթիվեն Ռոբերթսը՝ MTV News-ի հաղորդավարը նշել է, որ այս ալբոմում հետազոտվում է « աղքատ քաղաքներում կոկաինի ազդեցությանը» խնդիրը[13]։ Մինչ այդ Bow Wow-ն թողարկել է ևս երեք պրոմո սինգլներ, դրանք են՝

  • «Marco Polo», որը թողարկվել է Soulja Boy Tell 'Em-ի հետ համագործակցության արդյունքում,
  • «Big Girls»,
  • «Roc The Mic»:

Առաջին պաշտոնական սինգլը, որն ուներ «You Can Get It All» անվանումը, ստեղծվել է Johnta Austin-ի հետ համագործակցության արդյունքում և զբաղեցրել 55-րդ հորիզոնականը Hot 100-ում և 9-րդը Hot 100 Rap Tracks-ում[6]։ Ալբոմի ստեղծմանը մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են. Դրեյքը, Լիլ Ուեյնը և Birdman-ը։

Who Is Shad Moss? (2010-ից - մինչև այսօր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա թվով ութերորդ ալբոմը նախատեսված էր թողարկել 2011-ին կամ 2012-ին, հետագա մանրամասները իր գործունեության վերաբերյալ հայտնի չեն[14]։ Սակայն նա ասել է, որ իր հաջորդ ալբոմի թողարկմանը ներկա կլինի Lil Wayne-ն, Birdman-ը, Drake-ը և Soulja Boy-ը։ Ալբոմի առաջին սինգլը կդառնա «Put That on My Hood» անվանմամբ սինգլը, որի թողարկումը կլինի DJ Khaled-ի և Sean kingston-ի հետ համատեղ[15]։

Դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Bow Wow-ն բազմիցս ասել է, որ հեռանալու է երաժշտական բիզնեսից դեպի կինո։ Այդ կատարողի ուսերի հետևում մի քանի ֆիլմեր են և ինչպես կարծում են շատերը, նա լավ դերասանի ունակություններ ունի[16]։ Bow Wow-ն առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում Brandy կատակերգության ժամանակ, միևնույն ժամանակ նաև «Սթիվեն Հարվիի շոուն»-ում։ Իր առաջին գլխավոր դերը կատարել է «Ինչպես Մայքը» ֆիլմում, որը մեծ էկրաններ է բարձրացել 2002 թվականի հունիսի 3-ին, որտեղ նա, լինելով որբ, դառնում է ՆԲԱ-ի աստղ՝ թիմի լավագույն ռմբարկու։ Մինչ «Ինչպես Մայքը» (անգլ.՝ Like Mike) ֆիլմում նկարահանվելը, նա կատարել է էպիզոդիկ դեր «Ամեն ինչ Բենջամինների մասին» և «Քարմեն։ Հիփ Հոփերա» (անգլ.՝ Carmen: A Hip Hopera) ֆիլմերում։ Bow Wow-ն նկարահանվել է նաև այլ հայտնի դերասանների հետ ինչպիսիք են Անտոնիո Քեյլսոնը (անգլ.՝ Cedric the Entertaner), Վանեսսա Լ. Ուիլիամսը (անգլ.՝ Vanessa L.Williams) և Սոլոնժ Նոուլսը (անգլ.՝ Solange Knowles) «Ջոնսոնի ընտանեկան արձակուրդը» ֆիլմում։ «Ինչպես Մայքը» ֆիլմում, հասնելով հաջողությունների, Bow Wow-ն խաղում է այդպիսի այլ հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են. «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» «Ռոլլերներ» և «Փոթորկոտ սեզոն» ֆիլմերում[17][18]։ Իսկ որպես հյուր՝ նա մասնակցել է «Սմոլվիլյայի գաղտնիքները» և «Բեթթի տգեղ աղջիկը» ֆիլմերում։ 2010 թվականին նրա վերջին գլխավոր դերերից է եղել «Վիճակախաղի տոմսը» ֆիլմում նրա կերտած Քևին Քարսոնի կերպարը, որը ստեղծվել է Ice Cube հետ համատեղ[19]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Bow Wow-ն սկսեց հանդիպել R’n’B երգչուհի Սիարայի հետ, բայց նրանք վերջնականապես խզեցին իրենց կապերը 2006 թվականի ապրիլին[20][21]։

2011 թվականի ապրիլի 27-ին մոդելից ծնվեց նրանց աղջիկը։

Ներկայումս ռեփերը հանդիպում է հեռուստատեսային դեմք և մոդել Էրիկա Մենայի հետ։

Համագործակցությանն արդյունքում ստեղծված ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր
Թվական Անվանում Դեր Պաշտոն
2001 Կարմեն։ Հիփ Հոփեր Կարճատև դեր
2002 «Ամեն ինչ Բենջամինների մասին Կարճատև դեր
2002 Ինչպես Մայքը Քելվին Քեմբրիջ Գլխավոր դեր
2004 Ջոնսոնների ընտանեկան հանգիստը Դ. Ջոնսոն
2005 Ռոլլեր Հավեր «Իքս» Սմիթ
2006 Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ Թվինկի
2009 Փոթորկոտ սեզոն Հարի Դևիս
2010 Վիճակախաղի տոմս Քևին Քարսոն Գլխավոր դեր
2010 Ընտանեկան ծառ Թի Բոյ Գլխավոր դեր
Հեռուստատեսություն
Թվական Անվանում Դեր Էպիզոդ
2001 Մոյեշա Ռեյ «Սա իմ մայրիկն է»(անգլ.՝ "That's my mama") |
2006 Սմովիլլիայի գաղտնիքները Բյորն «Կորուստ»(անգլ.՝ "Fallout") |
2008 Բեթի տգեղ աղջիկը Ինքն իրեն «Արհամարհել» (անգլ.՝ "Zero worship")
2008 Անտուրաժ (հեռուստասերիալ) Չարլի
2015 CSI: Cyber Նելսոն
  1. Վիճակախաղի տոմս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Some facts, lil' and big, about Bow Wow - Scene blog - al.com». blog.al.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Shad 'Bow Wow' Gregory Moss» Yahoo! Movies. Retrieved 2009-01-09
  4. «Lil' Bow Wow: Puppy Power (Page 2)»(չաշխատող հղում) MTV News. 2000-09-01. Retrieved 2009-01-11.]
  5. Harvey, Alec (2008-06-20) title= Some facts, lil' and big, about Bow Wow Արխիվացված 2009-04-16 Wayback Machine Jet. Retrieved 2009-01-10.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Wow > Charts & Awards > Billboard Albums"(չաշխատող հղում) allmusic. Retrieved 2009-04-11.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Gold & Platinum (Bow Wow albums)»(չաշխատող հղում) RIAA. Retrieved 2009-04-11.]
  8. Reid, Shaheem (2002-04-04). «Bow Wow Drops The Lil', Collars Tour Dates» Արխիվացված 2010-09-24 Wayback Machine MTV News. Retrieved 2009-04-11.
  9. «Got Questions About Bow Wow And Ciara? Watch Their Video». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2010-04-20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Reid, Shaheem (2007-01-30). «Bow Wow Can’t Get His Mind Off An Ex (Ciara?) In New Single» Արխիվացված 2010-01-11 Wayback Machine MTV News. Retrieved 2009-04-11.
  11. «Bow Wow Gets Out The Vote One Step At A Time With Walk Across America». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2010-10-07-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. Reid, Shaheem (2009-02-27).«50 Cent Says Rick Ross Will 'Work At A Pizza Shop' When Battle Is Done» Արխիվացված 2010-04-27 Wayback Machine Mixtape Monday (MTV News). Retrieved 2009-04-11.
  13. Roberts, Steven (2009-03-31). «Bow Wow Says His Saga With Jermaine Dupri Mirrors 'New Jack City'» Արխիվացված 2010-04-03 Wayback Machine MTV News. Retrieved 2009-04-11.
  14. Gamble, Ronnie (2009-08-16). «Bow Wow Inks Deal With Cash Money Records» Արխիվացված 2009-08-19 Wayback Machine BallerSatus.com.
  15. «Amazon.com: For My Hood [Explicit]: Bow Wow: MP3 Downloads».
  16. BY:RealTalkNY Real Talk With Bow Wow: Announces Retirement From Music, Speaks On Record Sales & Acting Career Արխիվացված 2010-06-25 Wayback Machine April 18th, 2009
  17. Reid, Shaheem (2008-06-10). «Bow Wow Has Big Love For The Big Screen: 'Acting Is My Number-One Priority'» Արխիվացված 2010-06-06 Wayback Machine MTV News. Retrieved 2009-04-11.
  18. Трейлер фильма «Hurricane Season» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine В фильме снялись Lil Wayne и Bow Wow, InDaRnB - портал об RnB, хип-хоп культуре и стиле жизни RnB. 14 декабря 2009
  19. Reid, Shaheem (2008-07-22). «Bow Wow Patches Things Up With Jermaine Dupri, Talks About His Role On 'Entourage'» Արխիվացված 2010-06-24 Wayback Machine MTV News. Retrieved 2008-07-23.
  20. «Ciara and Bow Wow call it quits». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  21. Ciara и Bow Wow расстались(չաշխատող հղում) InDaRnB - портал об RnB, хип-хоп культуре и стиле жизни RnB. 7 апреля 2003

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bow Wow» հոդվածին։