Պերգամինո
Քաղաք | ||
---|---|---|
Պերգամինո | ||
իսպ.՝ Pergamino | ||
Երկիր | Արգենտինա | |
Շրջան | Բուենոս Այրես | |
Համայնք | Pergamino Partido? | |
Հիմնադրված է | 1749 թ. | |
ԲԾՄ | 56±1 մետր | |
Բնակչություն | 104 922 մարդ մարդ (2010) | |
Հեռախոսային կոդ | 56 | |
Փոստային ինդեքս | B | |
Փոստային դասիչ | B2700 | |
Պաշտոնական կայք | Official website | |
| ||
Պերգամինո (իսպ.՝ Pergamino), արևելյան քաղաք, գտնվում է Արգենտինայի Բուենոս Այրես գավառում։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 104 922 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից քաղաքի շրջակայքում միշտ բարձր են գնահատվել տեղաբնիկների՝ չառուա և մապուչե ցեղերի կողմից, ովքեր ապրում էին այդ տարածքում բերրի հողի և հիանալի արոտավայրերի պատճառով։ Մոտավորապես 1620 թվականին այդ վայրին ուշադրություն դարձրեցին նաև իսպանացիները։ Բնակեցումը դարձավ Բուենոս Այրեսի և Կորդովայի միջև առևտրական կապերի կարևոր կետերից մեկը, այն իր անվանումը ստացել է 1626 թվականի հունվարի 3-ին ի պատիվ «պերգամենտ» բառի (իսպանացիների կողմից կորցված փաստաթուղթ[1]։ Առաջին ձեռնարկությունները բացվել են 1700-1749 թվականներին։ Տեղի ցեղերի անընդհատ հարձակումները ստիպեցին կառուցել ամրոց։ Սակայն հարձակումները չդադարեցին, և 1751 թվականի օգոստոսի 8-ին ավանը ավերվեց։ Այնուամենայնիվ տարածքով շարունակում էր հետաքրքրվել Բուենոս Այրեսը, 1769 թվականին հրամանատար Խուան Գոնսալեսը հրամայեց վերականգնել ավանը։ Վերականգնումը հաջող ընթացավ, Արեսիֆեսի կաթոլիկ քահանան 1779 թվականին ձեռնադրվեց Պերգամինոյի կաթողիկոս, իսկ 1784 թվականին այն դարձավ նույնանուն շրջանի կենտրոնը։ Պերգամինոյի ամրոցը մեծ նշանակություն ունեցավ անկախության համար մղվող պատերազմի սկզբնական շրջանում, իսկ 1815 թվականին այն դարձավ Իգնասո Ալվերեսա Թոմասի կառավարիչ Կառլոս Մարիա դե Ալվերասի դեմ ապստամբության կենտրոնը։
Ազատագրական պայքարից հետո Բուենոս Այրես-ի նահանգապետ Մարտին Ռոդրիգեսը 1822 թվականին դարձավ աշխարհի դատավոր, իսկ առաջին դպրոցը բացվել է 1828 թվականին։ Խուան Մանուել դե Ռոսասայի իշխանության գալու ժամանակ, այստեղ բացվեցին կենդանաբուծական ֆերմաներ։ Սակայն 1838 թվականին փակվեց տեղի միակ դպրոցը։ Ռոսասայի նահանգապետ, իսկ այնուհետև 1862 -իննախագահ դառնալուց հետո քաղաքացիների կյանքւմ գրանցվեց պրոգրեսիա։ Միտրեն 1862 թվականին հիմնեց առաջին գյուղատնտեսական համալսարանը, ինչը տանում էր դեպի գյուղատնտեսության զարգացմանը՝ հիմնականում Պերգամինոյում։ Գյուղատնտեսական հիմնական սեկտոր հանդիսացավ եգիպտացորենի մշակումը։ Այն արագ զարգացավ ներառելով 1873 թվականին բացված 4 դպրոցները, սակայն իրական պրոգրեսիան սկսվեց 1882 թվականին, երբ այստեղ բացվեց դեպի Ռոսարիա տանող առաջին երկաթուղային կայարանը։ Պերգամինոն, որի բնակչությունը գերազանցել էր 10000-ը և որտեղ գրանցված էր ավելի քան 90.000 ձեռնարկություններ, 1895 թվականի հոկտեմբերի 23-ին պաշտոնապես ստացավ քաղաքի կարգավիճակ։
Հենվելով միայն ոգիպտացորենի աճեցման վրա, տեղի ֆերմերները 1912 թվականին իրենվ սեփական միջոցներով հիմնեցին լաբորատորիա։ Պերգամինոյի բնակիչների թիվը 1895-1914 թվականներին եռակի աճեց՝ հասնելով 30000-ի։ Այդ ժամանակ քաղաքում գոյություն ունեին բասկիացիների, լիվանացիների, պրովացիների և պեմոնտական հասարակություններ, իսկ 1913 թվականին կառուցվեց մոդերն ոճի «Ռիմ» հյուրնոցը։ Ենրիկե Վենին հիմնեց տեղական առաջին լրագրաթերթը, որը ստացել է «La Opinión» անվանումը (1917)։ Քաղաքում շարունակում էր աճել էմիգրանտների թիվը, ավելացան նաև երկաթուղային տրանսպորտի ինժեներներ, որոնք ժամանել էին Մեծ Բրիտանիայից, ինչը նպաստեց նաև քաղաքի և մոտակա տարածքների կապի զարգացմանը։ Նրանցից մի քանիսը, այդ թվում նաև Կենտրոնական Արգենտինայի երկաթուղային տրանսպորտի նախագահ Ռոնադ Լեսլին որոշեցին քաղաքում ձևավորել ֆուտբոլային թիմ, ինչն արեցին 1918 թվականի նոյեմբերի 18-ին։ Այդ ակումբն իր անվանումը ստացավ ի պատիվ անգլիացի ֆելդմարշալ, Առաջին համաշխարհային պատերազմի և անգլո - բուրական պատերազմի հերոս, գեներալ Դուգլաս Հեյգի։ Ատլետիկո Դուգլաս Հեյգ ակումբ այժմյան ռեգիոնալ թիմն է, որն արդեն երկար տարիներ արգենտինական B լիգայի կազմում է։
Պերգամինոյի գլխավոր տաճարը և ռատուշան հիմնադրվել են 1930 թվականին։ 10 տարի բարգվաճումից հետո սկսվեց «Մեծ Դեպրեսիայի» շրջան, ինչը բերեց մանր ձեռնարկատերերի և մտածված ձեռնարկատիրական ծրագրերի բանկնոտին, սակայն քաղաքը սկսեց արագ վերականգնվել։ 1936 թվականին բացվեց Մշակույթի քաղաքային թանգարանը։ 1939 թվականի ջրհեղեղը ստիպեց բնակիչներին կառուցել ջրամբարներ և դեպի Պերգամինո գետ տանող ջրուղիներ։ 1947 թվականին բնակչության թիվը կազմել է 50000 մարդ, և Պերգամինոն առաջին անգամ դարձավ արֆյունաբերական առաջատար երկիր։ Բայց Խուան Պերոնի կառավարման ժամանակ նվազեց գյուղատնտեսական արդյունաբերությունը։ 1955 թվականին Պերոնի ռեժիմի վերացումից և НІСТ կազմավորումից հետո Պերգամինոյում վերածնվեց գյուղատնտեսական սեկտորը։
1940-ական թվականների վերջերին լիվանական էմիգրանտ Իսահակ Անանը քաղաքում հիմնադրեց առաջին շվեյցարական գործարանը։ Մինչև 1970 թվականը քաղաքում արդեն գոյություն ունեին Wrangler Jeans, Fiorucci, Levi’s, Lee Jeans և այլ տեղակա ֆիրմաներ, որոնցում աշխաըում էին ավելի քան 6000 աշխատակիցներ։ Ֆրանսիացի էմիգրանտ Ռոբերտո Գենուան այստեղ հիմնել է մեծ անտառահատման և կահույքի արտադրանքի ընկերություն։ Այդ ժամանակ Պերգամինոն դարձավ Բունոս Այրեսի հյուսիսային շրջանի ամենամեծ արտադրական կենտրոնը։ Պետական էկոնոմիկայի անկայունությունը 1975 թվականին վատ անդրադարձավ քաղաքի էկոնոմիկայի վրա։ 1985 թվականին տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների թիվը բավականին կրճատվեց (որոշները փակվեցին, իսկ մյուսները՝ միավորվեցին)։ Չնայած դրան, քաղաքը շարունակում էր աճել, իսկ արդեն 1980 թվականին բնակչության թիվը հասավ 70000-ի։ 1978 թվականին քաղաքը ընտրվեց որպես վիրուսալոգիաի գիտահետազոտական համալսարանի (INEVH) հիմնադրման վայր։ 1985 թվականին առաջին անգամ երկրում բացվեց կաբելյին հեռուստատեսության կայարան, իսկ երկրում տիրող իրավիճակը տարավ դեպի գործազրկության, իսկ 1989 թվականին դադարեցվեց La Opinión-ի գործունեությունը։ Ֆինանսական բարդ իրավիճակի պատճառով La Opinión-ի հիմնադիրը ստիպված եղավ այն վաճառել այժմյան սեփականատերերին։
1975, 1984, 1995 թվականների լուրջ ջրհեղեղները ընդգծեցին նոր կառույցների հիմնման անհրաժեշտությունը, իսկ 2002 թվականին էկոնոմիայի կրիզիսը և ներկրման ալիքի համակցված ազդեցությունը տարավ դեպի 600 աշխատատեղերի կրճատման։ Հաբցագործության աճի հոռոտեսական հայցքների ավելացման հիմքի վրա դարի կարևոր իրադարձություն համարվեց 1993 թվականի ԲՈՒՀ-ի ստեղծումը։ 2002 թվականի Բուենոս Այրեսի հյուսիս արևմտյան Ազգային Համալսարանի ստեղծումից հետո, Շրջանային ինստիտուտը դարձավ նրա բաժիններից մեկը։ Այժմ այդ մասնաշենքում ամեն տարի սովորում է 500 ուսանող։
Քաղաքի նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտուրո Ումբերտո Իլլիա՝ 1963 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 1966 թվականի հունիսի 28-ը եղել է Արգենտինայի նախագահ։
- Ատաուալպա Յուպանկի (22 հունվարի, 1908- 23 մայիսի, 1922)՝ արգենտինավի երգիչ, պոե, կիթառիստ և գրող։
- Պաոլա Սուարեզ (23 հունիսի, 1976)՝ թենիսիստ, 2000-ական թվականների աշխարհի առաջատար թենիսիստներից։
- Ավգուստո Ֆերնանդես՝ ֆուտբոլիստ, խաղացել է «Ռիվեր Փլեյթ» ֆուտբոլային ակումբում։
- Կառլոս Բարբարիստո՝ հայտնի պոետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերգամինո» հոդվածին։ |
|