Լարվածություն Մարոկկոյում (2011)
Լարվածություն Մարոկկոյում (2011) | |||
---|---|---|---|
Մաս Արաբական գարուն | |||
Ցույց Կասաբլանկայում | |||
Ամսաթիվ | 2011 թվականի փետրվարի 20 — 2011 թվականի վերջ[1] | ||
Վայր | Մարոկկո | ||
Պատճառ |
| ||
Նպատակ | Սահմանադրական բարեփոխումներ[6] | ||
Մեթոդ | Ցույց, Խռովություններ | ||
Կարգավիճակ | Ավարտված է | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ձերբակալություններ, և այլն | |||
|
Լարվածություն Մարոկկոյում (2011), ցույց և բողոքի ակցիաներ Մարոկկոյի թագավորությունում, տեղի է ունեցել 2011 թվականին։ Լարվածությունը համարվում է Արաբական գարնան մաս։ Ցույցերը կազմակերպվել էին «Փետրվարի 20» շարժման կողմից, որի կազմում հիմնականում ուսանողներ էին[9]։
Համատեքստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարոկկոն` ավելի զարգացած է մի շարք ոլորտներում քան Թունիսն ու Եգիպտոսը և ամենաքիչն է տուժել արաբական գարնան ժամանակ։ Մահմեդ արքան գահին անցնելուց հետո անցկացրեց ազատամիտական մի շարք բարեփոխումներ։ Երկրում ստեղծվեց բազմակուսակցական համակարգ, խորհրդարանը ընտրվում էր համընդհանուր ընտրությամբ, ցույցերի ու միտինգների արգելք չկար։ Նաև կառավարությունը հասավ կայուն տնտեսական վերելքի[10]։ Մյուս կողմից, խորհրդարանի լիազորությունները շատ քիչ էին համեմատած արքայի լիազորությունների, որի իշխանությունը գրեթե բացարձակ էր։ Կառավարության հասցեին հնչեցին կաշառակերության ու մարդու իրավունքների խախտման մեղադրանքներ (օրինակ` գրաքննությունը[2], ոստիկանության կողմից մի քանի ցույցերի ցրումը, քաղաքացիական հասարակության ակտիվիստների վրա ճնշումներ)։ Տնտեսական իրավիճակը մռայլեցնում էր հարուստների ու աղքատների միջև խզումը(միջին եկամտի տարբերությունը 10 % հասարակության ամենահարուստ մարդկանց մոտ, 10 % աղքատների` 11.7), բարձր գործազրկություն, այդ թվում` երիտասարդության շրջանում[11][12]։
Ընդհանուր առմամբ լարվածությունը սկսվել է փետրվարի 20-ից։ Նրանք դեմ չէին պետությանը, ինչպես Հյուսիսային Աֆրիկայի ուրիշ երկրներում, այլ քաղաքական ազատության ու առկա համակարգի մեջ քաղաքացիների ազատության ընդլայնմանը, ինչպես նաև կաշառակերության դեմ[13]։
Ցույցերի ժամանակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարի 20-ին հազարավոր մարոկկոցիներ ցույց անցկացրեցին Ռաբատում «Կորչի ինքնակալությունը» և «Ժողովուրդը ցանկանում է սահմանադրության փոփոխում» կարգախոսներով, պահանջելով, որպեսզի արքա Մոհամմեդ VI-ը ավելի շատ իրավունքներ տար խորհրդարանին։ Ցուցարարները եկան խորհրդարանի շենքի մոտ, ցույցը ցրելու նպատակով ոստիկանության կողմից ուժի կիրառման դեպք չի հաղորդվել[14][15]։ Նման ցույց տեղի ունեցավ նաև երկրի ամենաբնակեցված քաղաքում` Կասաբլանկայում[4]։ Հենց այդ օրը ցույցեր տեղի ունեցան տարբեր քաղաքներում, և ամեն տեղ չէ, որ ցույցերը ավարտվեցին խաղաղ։ Ցուցարարների կողմից ագրեսսիվ գործողություններ գրանցվեցին Մարաքեշում[16], Լարաշում[17], Շեֆշաուենում[18],Թեթուանում[18] և այլ քաղաքներում։ Հյուսիսմարոկկյան քաղաքում` Էլ-Հոսեյմայում խաղաղ ցույցը ավարտվեց ջարդերով ու վանդալիզմով։ Ոստիկանությունը փորձեց կանխել անկարգությունները, որի հետևանքով զոհվեց հինգ մարդ[19][20]։ Ընդամենը մի օրվա, պաշտոնական տվյալներով, 37 հազար մարդ է մասնակցել տարբեր քաղաքներում տեղի ունեցող ցույցերին։
Փետրվարի 26-ին գրեթե հազար մարդ նորից դուրս եկան ցույցի Կասաբլանկայում, հաղորդում է Ֆրանս Պրեսսը[21]։
Մարտի 13-ին տեղի ունեցավ նոր ցույց Կասաբլանկայում, որին մասնակցեց մի քանի հարյուր մարդ։ Այս անգամ ոստիկանությունը ուժ գործադրեց ցույցի ցրման համար, տասնյակ ցուցարարներ վիրավորվեցին։ «Amnesty Internationalը» դատապարտեց խաղաղ ցույցի ժամանակ ուժի կիրառումը և կոչ արեց չխոչընդոտել հետագա նման ցույցերին[22][23]։
Մարտի 20-ին գրեթե 35 հազար քաղաքացի[24][25] մասնակցեց խաղաղ ցույցերին երկրի 60 քաղաքներում, որոշները պահանջում էին ավելի շատ բարեփոխումներ, քան նրանք, որոնք հայտարարել էր թագավորը մարտի 9-ին, ուրիշները ցանկանում էին շարունակել ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի բարեփոխումները հետաձգելու առիթ չլինեն։ Ոստիկանության հետ բախումներ չգրանցվեցին[26]։
Ապրիլի 24 հազարավոր մարդիկ ցույցի դուրս եկան ամբողջ Մարոկկոյով («Ֆրանսպրես-ի» տվյալներով, միայն Կասաբլանկայում ցուցարարների քանակը հասնում էր 10 հազարի), ովքեր պահանջում էին վերջ տալ կաշառակերությանը, անցկացնել դատական ոլորտում բարեփոխումներ, սահմանադրական բարեփոխումներ, խորհրդարանական ընտրություններ ու զբաղվածությամբ ապահովել բնակչությանը, պայքարելով գործազրկության դեմ[27][28]։
Մայիսին ցույցեր տեղի ունեցան` 8, 15, 22, 28 և 29 օրերին։ Մայիսի 8-ին հազարավոր մարոկկացիներ գնացին Մարաքաշե, պահանջելով բարեփոխումներ ու ցավակցելով ապրիլի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերին[29]։ Մայիսի 15-ին Թեմարա քաղաքում «Փետրվարի 20» շարժումը փորձեց ցույց անկացնել իշխանություններին ստիպելու անցկացնել ավելի շատ բարեփոխումներ ու համաներել քաղբանտարկյալներին նպատակով։ Կառավարությունը հրաժարվեց գրանցել ցույցը, ուստի ցույցը, չսկսված ցրվեց ոստիկանության կողմից։ Մայիսի 22-ին նույն ոճով ոստիկանությունը ուժ գործադրեց և ցրեց Ռաբատում ու Կասաբլանկայում տեղի ունեցող ցույցերը[30]։ Մայիսի 28-ին անվտանգության մարմինները հարձակվեցին ու ծեծեցին ցուցարարներին Ռաբատում ու Կենիտրեյում, մայիսի 29-ին Կասաբլանկայում ու Կենիտրեյում։ Իշխանությունները հայտարարեցին, որ ցույցը համաձայնեցված չէր իրենց հետ։ «Human Right Watch»-ը նշեց, որ չկան ակնհայտ բացատրություն կառավարության անհետևողական գործողություններին, երբ նրանք թույլ են տալիս անցկացնել խաղաղ ցույց ու դաժան ճնշում են ուրիշները, որոնք անցկացվում են նույն կարգախոսով և նույն պայմաններում[31][32]։
Հունիսի 5 մինչև 60 հազար մարդ մասնակցեց ցույցի ամբողջ երկրով։ Շատերի ձեռքերում էր հունիսի 2-ին վերքերից մահացած Քամալ Ամարիի լուսանկարը, այդ վերքերը նա ստացել էր Սաֆիյում մայիսի 29-ին ոստիկանության հետ բախման ժամանակ (Պաշտոնապես հետաքննություն հայտարարվեց, որը պետք է պարզեր մահվան պատճառները)[31][33]։
Ամառվա ընթացքում ցույցերը խաղաղ էին անցնում, սակայն բողոքի շարժումը անկում ապրեց։ Շարժման վերականգման փորձ կատարվեց սեպտեմբերի 18-ին, այդ ժամանակ 3 հազար քաղաքացիներ ցույց իրականացրեցին Կասաբլանկայի փողոցներում։ Ցույցեր անցկացվեցին նաև ուրիշ քաղաքներում[34][35]։
Հետագայում «փետրվարի 20» շարժումը անցկացրեց քաղաքական ակցիաներ, սակայն դրանք քչաթիվ էին և պահանջում էին քաղաքական ոլորտից ավելի շատ կենտրոնանալ սոցիալական խնդիրների վրա։
Ներքին արձագանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարի 21-ին, ցույցերի սկսման հաջորդ օրը, Մարոկկոյի հաղորդակցման նախարարը հայտարարեց, որ իշխանությունները լսել է ժողովրդի ցանկությունն ու անցկացնում է անհրաժեշտ բարեփոխումները սեղմ ժամկետում[20]։ Փետրվարի 22-ին արքան հիմնեց խորհրդատվական մարմին` Տնտեսական ու սոցիալական խորհուրդ, որը, թեև նախատեսված էր սահմանադրությամբ, մինչև այդ հավաքվել[36]։
Մարտի 9-ին Մոհամմեդ VI հեռուստատեսական ուղերձում հայտարարեց համապարփակ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մտադրության մասին, որը ուղղված կլինի ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդմանը, կառավարության ու խորհրդարանի իրավունքների ընդլայնմանը։ Միապետը հայտարարեց սահմանադրությունը մշակող հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք է պատրաստ լինի հունիսին, որի հետո կկայանա հանրաքվե[37][38]։ Հանձնաժողովը քննադատվեց բողոքական շարժման ղեկավարների կողմից, որը հրաժարվեց մասնակցել այդ գործին, չնայած հրավերին պահանջելով, որ սահմանադրության վերանայմամաբ զբաղվի ընտրական մարմինը։
Ապրիլի 14-ին Մոհամմեդ VI-ը համաներեց կամ նվազեցրեց 190 դատապարտյալների ժամկետները (96-ը ազատ արձակվեցին, 52-ին նվազեցրեցին պատժի ժամկետը, 37 ցմահ դատարապտյալների ժամկետները նվազեցվեցին ոչ երկար, մահվան դատապարտված հինգ մարդ ստացան ցմահ դատապարտություն), նրանց թվում էին «Պոլիսարիոյի» իսլամիստներ ու ակտիվիստներ[28][39]։
Հունիսի 17-ին հեռուստատեսային ելույթում թագավորը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը դրվեց հուլիսի 1-ին դրվեց հանրաքվեի[40]։ Թագավորի առաջարկը աջակցեց հասարակության մեծ մասը, բայց «փետրվարի 20» շարժման առաջնորդները մերժեցին հանրաքվեն, կոչ անելով շարունակել ցույցներն ու բոյկոտել հանրաքվեն[41][42]։
Թագավորի առաջարկը աջակցվեց հանրաքվեի ժամանակ։ Համաձայն սահմանադրության նոր տարբերակին` խորհրդարանը ստանում է ավելի շատ իրավունքներ, ընտրություններում հաղթած կուսակցությունը պետք է նշանակի վարչապետին, որը ավելի վաղ բացառապես արքայի իրավուններ, բերբերյան լեզուն ստացավ պաշտոնական կարգավիճակ, բարձրացավ դատական իշխանության անկախությունը։ Սակայն արքան մնում էր զինված ուժերի գլխավոր հրամանատարը, երկրում կրոնական իշխանության ղեկավարը, պահպանում է անվտանգության հարցում գլխավոր դերը։ Թագավորը այլևս չի կարող գլխավորել կառավարությունն ու մասնակցել կառավարության աշխատանքին, բայց նա գլխավորում է այսպես կոչված Նախարարների խորհուրդը, որը հավաքվում է քաղաքականության ստրատեգիական ու անվտանգության հարցերում որոշում ընդունելու համար[43][44]։
Հուլիսի 30-ին հեռուստատեսային ուղերձում թագավորը հայտարարեց, որ փոփոխությունները պետք է արագ տեղի ունենան, սկսած արտահերթ խորհրդարանական ընտրություններից։ Ներքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո, որը պետք է անցկացներ ընտրությունները և 20 քաղաքական կուսակցությունների հետ, որոշում ընդունեցին խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2011 թվականի նոյեմբերի 25-ին[45]։ Ընդդիմական կուսակցությունների ու շարժումների մի մասը, ինչպես նաև «փետրվարի 20»-ի շարժումը, կոչ էին անում մարդկանց ընդդիմանալ իշխանության քաղաքականությանը և չմասնակցել նշանակված ընտրություններին։ «Human Rights Watch» կազմակերպությունը նշելով իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացված ճնշմանը, կոչ արեց բոյկոտել ընտրությունները և պահանջեց դադարեցնել այդ ճնշումները։ Պաշտոնական իշխանությունները հայտարարեցին, որ չեն օգտագործում վարչական ռեսուրսներ ընդդեմ բոյկոտի քարոզչության[46]։
Զոհերը
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի փետրվարի 20-ին հինգ դի հայտնաբերվեցին Էլ-Հոսեիմայում բանկի շրջանում, որը ավերվել էր ցուցարարների կողմից անկարգությունների ժամանակ[47]։
2011 թվականի հունիսի 2-ին Կամել Ամարին մահացավ վերքերից, որը ենթադրաբար ստացել էր մայիսի 30-ին Սաֆի քաղաքում ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման ժամանակ։ «Amnesty International-ը» ականատեսների հղում կատարելով հաստատում է, որ Ամարին դաժան ծեծի է ենթարկվել, սակայն, չնայած վիրավորմանը, դիմել է հիվանդանոց։ Հաջորդ օրը նրա առողջությունը վատթարանում է ու Ամարին հոսպիտալացնում են։ Նա մահանում է հիվանդանոցում հունիսի 2-ին[48][49]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Morocco protests fill Casablanca streets». BBC News. 27 мая 2012.
- ↑ 2,0 2,1 «Press freedom in Morocco.Reporters without borders». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Morocco: Police Violence a Test for Revised Constitution». Human Rights Watch.
- ↑ 4,0 4,1 Демонстрации с требованием демократических реформ начались в Марокко
- ↑ «Riots in Moroccan City Over Utility Costs». Rabat. Reuters. 19 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Karam, Souhail (1 июля 2011). «Moroccan King Triumphs in Reform Vote». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Miller, David (7 июня 2011). «Demonstrator's death energizes Moroccan protesters». The Jerusalem Post.
- ↑ 8,0 8,1 «قتلى بشغب أعقب مظاهرات المغرب». AlJazeera.net. 21 февраля 2011.
- ↑ «Марокканское «Движение 20 февраля» серией мирных манифестаций отметило вторую годовщину». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Moroccan protesters demand limit on royal powers». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Morocco protests will test regime’s claims to liberalism
- ↑ Morocco protesters demand political change
- ↑ Protests in Morocco: Just Don’t Call It a Revolution
- ↑ Акции протеста охватили и столицу Марокко
- ↑ «Morocco protesters demand political change». BBC. 20 февраля 2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «بلطجية' مراكش يفسدون مسيرة 20 فبراير'». Hespress. 21 февраля 2011.
- ↑ «"20 février": Incidents après des manifestations à Marrakech et à Larache». Aufait Maroc. 20 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 18,0 18,1 «218 شخصا أمام العدالة بعد أحداث 20 فبراير». Hespress. 24 февраля 2011.
- ↑ «تخريب يطال الحسيمة بعد انتهاء مسيرة 20 فبراير». Hespress. 21 февраля 2011.
- ↑ 20,0 20,1 Власти Марокко обещают «ускоренными темпами» провести реформы в стране
- ↑ «Casablanca catches protest fever». Herald Sun. Agence France-Presse. 27 февраля 2011.
- ↑ «Moroccan police break up rally, hurt dozens-witness». Reuters Africa. 14 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Morocco urged not to suppress weekend protests». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Around 35,000 protested on Sunday in different Moroccan cities — authorities» Արխիվացված 2011-03-24 Wayback Machine
- ↑ «Photos of 20 March Protests in Morocco» Արխիվացված 2011-03-23 Wayback Machine
- ↑ «Thousands rally in call for Morocco reforms». Rabat: Google News. Agence France-Presse. 20 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Protesters demand reform in Morocco». Al Jazeera. 25 апреля 2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 28,0 28,1 «Moroccans stage peaceful pro-democracy protests». Rabat: Google News. Agence France-Presse. 24 апреля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Karam, Souhail (8 мая 2011). «Thousands demand reform in Morocco rally». Marrakesh. Reuters Canada. Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին. Վերցված է 2018-02-24-ին.
- ↑ Associated Press 22 May 2011
- ↑ 31,0 31,1 Morocco: Police Violence a Test for Revised Constitution
- ↑ «Police violence reaching new levels in Morocco with Sunday beatings». Արխիվացված է օրիգինալից 2022-03-31-ին. Վերցված է 2018-02-24-ին.
- ↑ «Up to 60,000 protesters march in Morocco»
- ↑ «Morocco's democracy protests restart after hiatus». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Тысячи жителей Марокко вышли на улицы, требуя демократических реформ
- ↑ Король Марокко впервые сформировал Экономический и социальный совет
- ↑ «Moroccan monarch pledges reform». Al Jazeera. 2011 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
- ↑ Король Марокко объявил о начале «всеобщей конституционной реформы»
- ↑ Morocco royal pardon an encouraging step
- ↑ Morocco King Proposes Limited Steps to Democracy, The New York Times
- ↑ Protests called against Morocco reform plan,
- ↑ «Moroccans demonstrate over king's proposed reforms». BBC News. 20 июня 2011.
- ↑ Morocco’s King Mohammed unveils constitutional reforms
- ↑ The New Moroccan Constitution: Real Change or More of the Same?
- ↑ «Morocco to host early parliamentary election». Al Jazeera. 15 августа 2011.
- ↑ Morocco: Stop Harassing Election Boycott Advocates
- ↑ «Morocco protests: Five burned bodies found - minister». BBC News. 21 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Demonstrator's death energizes Moroccan protesters». The Media Line. 7 июня 2011.
{{cite news}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Independent investigation urged after death of protester in Morocco». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.