Լարավոր կամուրջ
Լարավոր կամուրջ | |
---|---|
Երկիր | Իսրայել |
Տեղանք | Երուսաղեմ |
Տեսակ | հետիոտնային կամուրջ, տրամվայի կամուրջ և կայմապարաններային կամուրջ |
Նյութ | պողպատ |
Ճարտարապետ | Սանտիագո Կալատրավա |
Երկարություն | 360 մետր |
Բացման տարեթիվ | հունիսի 25, 2008 |
Լարավոր կամուրջ (եբրայերեն՝ גשר המיתרים, Gesher HaMeitarim), հայտնի է որպես Լարերի կամուրջ կամ Երուսաղեմի թեթևաքաշ փոխադրամիջոցի կամուրջ, Դավթի տավիղ, երկաթուղային-հետիոտնային կայմապարաններով կամուրջ Երուսաղեմում։ Կառույցը նախագծել է իսպանացի ճարտարապետ և ինժեներ Սանտիագո Կալատրավան։ Կամրջով է անցնում Երուսաղեմի թեթևաքաշ փոխադրամիջոցի կարմիր գիծը, որը ծառայություն սկսել է մատուցել 2011 թվականի օգոստոսի 19-ից։ Կամրջի մեջ ներառված է ապակեպատ հետիոտնային կամուրջ, որը հնարավորություն է տալիս հետիոտնին անցնել Կիրյաթ մոշեից դեպի Երուսաղեմի կենտրոնական ավտոբուսային կայարան։ Շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլար (246 միլիոն շեքել) արժողությամբ կամուրջը բացվել է 2008 թվականի հունիսի 25-ին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալատրավան առաջին անգամ Իսրայել այցելել է 1997 թվականին Հայֆայում անցկացվելիք իր աշխատանքների ցուցահանդեսի բացման համար։ Այդ այցի ընթացքում նրան հրավիրել են նախագծելու Պետախ Տիկվայի հետիոտնային կամուրջը, որը բացվել է 2005 թվականին։ Կալատրավային Երուսաղեմ հրավիրել է քաղաքային ինժեներ Ուրի Շեթրիթը և նախկին քաղաքապետ Էհուդ Օլմերթը[2], որը, ըստ Կալատրավայի, կոչ է արել իրեն ստեղծելու «ամենագեղեցիկ ժամանակակից կամուրջը»[3]։
Լարավոր կամրջի կառուցումը սկսվել է 2005 թվականին՝ 129 միլիոն շեքել գնահատման արժեքով, որը գերազանցել է 80 միլիոն շեքելի նախնական կանխատեսումը[4]։
Դիզայն և խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը նախատեսվել է Երուսաղեմի տեսանելի հորիզոնին քաղաքի մուտքի մոտ վիզուալ տարր ավելացնելու և թեթևաքաշ փոխադրամիջոցի համակարգ իրականացնելու համար՝ որոշակի ճանապարհային երթևեկության խնդիրների լուծման ակնկալիքով[5]։
Իսպանիայի Սևիլյա քաղաքում գտնվող Կալատրավայի կառուցած Ալամիլյոյի նմանությամբ կամուրջն օգտագործում է անկյունագծային բարձակային աշտարակը կլանելու ծանրությունը և նվազեցնելու անհրաժեշտ նեցուկ ճոպանների թիվը։ Կամուրջը բաղկացած է մեկ հենասյունից, որը հակակշռում է 160 մետր երկարությամբ մալուխներին։ Թեև սա Կալատրավայի 40-րդ կամուրջն է, նա առաջին անգամ է նախագծել ինչպես երկաթուղային, այնպես էլ հետիոտների երթևեկության համար[6]։
Կամրջի զարմանալի առանձնահատկությունը 118 մետր բարձրությամբ կայմ է, որն աջակցում է խճուղուն 66 պողպատե մալուխների միջոցով[7]՝ եռանկյունաձև դասավորությամբ[5]՝ այն դարձնելով կառուցման պահին Երուսաղեմի ամենաբարձր շինությունը։ Կամուրջն արտաքինից պատված է Երուսաղեմի քարով՝ պողպատե, ապակե և բետոնե տարրերով։ Time ամսագիրը տպագրել է «Երուսաղեմի ժամանակակից դիզայնով առաջին սրբարանը»[6] հոդված, և կամուրջը դարձել է զբոսաշրջային գրավչության վայր։
Կամրջի տեսքը հիշեցնում է վրան անապատում կամ տավիղ, մալուխները՝ որպես լարեր, որոնք խորհրդանշում են Դավիթ թագավորի տավիղը, ըստ Կալատրավայի[8], ոմանք նշմարվող կայմը մեկնաբանում են որպես երկարավիզ թռչուն, մարդու ձեռք կամ աղեղի մեջ գտնվող նետ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lefkovits, Etgar (2008 թ․ հունիսի 25). «Jerusalem landmark inaugurated with gala». Jerusalem Post.
- ↑ Zandberg, Esther (2004 թ․ հունիսի 17). «The builder of bridges». Haaretz.
- ↑ Kershner, Isabel (2008 թ․ ապրիլի 4). «Grand bridge for a drab Jerusalem neighborhood». New York Times.
- ↑ Kedmi, Sharon (2005 թ․ հունվարի 20). «Shapir, Eiffel win tender to build Calatrava bridge project». Haaretz.
- ↑ 5,0 5,1 «Santiago Calatrava, Light Rail Train Bridge, Jerusalem, Israel». arcspace.com. 2008 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 6,0 6,1 «Striking Chords in Jerusalem». Time Magazine. 2007 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Discord at opening of Chords Bridge - Haaretz - Israel News». Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ The Associated Press (2008 թ․ հունիսի 25). «Jerusalem's Bridge of Chords - a new addition to city of ancient symbols». Haaretz.
- ↑ Volner, Ian (2008 թ․ հուլիսի 9). «A Bridge, Yes, But to Where?». The Jewish Daily Forward.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bridges, string art and Bézier curves — mathematical analysis of the shape.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լարավոր կամուրջ կատեգորիայում։ |